Hayeli.am-ին հաջողվել է պարզել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առաջին 16 անունները: Ըստ կայքի` առաջին երեք տեղերը վաղուց էին հայտնի` Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան: Ցուցակի 4-րդ հորիզոնականում կլինի ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, 6-րդում` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, 7-րդ տեղում` «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 8-րդ հորիզոնականում է, 9-րդում` Գագիկ Ջհանգիրյանը, վերջինիս կհաջորդի ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը: 11-րդ տեղում ընդգրկված կլինի «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, 12-րդում` Դավիթ Շահնազարյանը: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը 13-րդ հորիզոնականում է, իսկ 14-րդում` Հովհաննես Հովհաննիսյանը, որին հաջորդում է Դավիթ Մաթեւոսյանը, իսկ ցուցակի 16-րդ տեղում Զոյա Թադեւոսյանն է: Կայքի աղբյուրների փոխանցմամբ` ՀԱԿ ցուցակի առաջին 30 տեղերում ընդգրկված կլինեն ՀԺԿ 5 ներկայացուցիչներ, հակառակ պարագայում` ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ըստ կայքի` սպառնացել է լքել ՀԱԿ-ը: