Հեշտ գործընթաց չէ

15/03/2012

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն երեկ APA գործակալության հետ զրույցում` անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, ասել է. «Ղարաբաղյան խնդրի լուծումը հեշտ գործընթաց չէ: Հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ինչպես նաեւ` Ռուսաստանը կշարունակեն ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ»:

Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին, Մատվիենկոն ասել է, որ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերություններ են հաստատված. «Այդ կապերը գոյություն ունեն ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլեւ ԱՊՀ շրջանակներում: Դրանք այսուհետ եւս կշարունակվեն»: