Քննարկել են առաջիկա ընտրությունները

15/03/2012

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երեկ հանդիպել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի, ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի եւ քաղաքական գծով դիվանագետ Քրիստոֆեր Անդերսոնի հետ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Երկուստեք շեշտվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման օրինականության եւ թափանցիկության կարեւորությունը: