Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ԼՂՀ հակամարտության գոտում սպառազինության կուտակումները հակամարտության կարգավորման լուծում չեն կարող լինել: Հարցին, թե չի՞ անհանգստանում արդյոք ՀԱՊԿ-ն, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնում այլ երկրներից, մասնավորապես, օրեր առաջ Իսրայելից` 1,5 միլիոն դոլարի անօդաչու սարքեր, Բորդյուժան պատասխանել է, թե զենք գնելն Ադրբեջանի …
կարդալ ավելինԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախկին անդամ Աղասի Արշակյանը երեկ չի բացառել, որ առաջիկա ԱԺ ընտրություններին կարող է մասնակցել` ընդգրկվելով ԲՀԿ համամասնական ցուցակում: «Քաղաքական ուժերից ամենամեծ հնարավորություններն այսօր ունի հենց ԲՀԿ-ն»,- հաշվարկել է Ա. Արշակյանը` հավելելով, թե ինքն այժմ իր «հնարավորությունները կշռելու վիճակում» է:
կարդալ ավելինՀԱԿ ներկայացուցիչ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ի ընտրացուցակն արդեն պատրաստ է, սակայն ինքը տեղյակ չէ, թե ովքեր են ընդգրկված այնտեղ: «Լեւոն Տեր-Պետրոսյանը որտեղ կտեսնի մեզ, մենք կընդունենք այդ որոշումը»,- երեկ հայտարարել է Լ. Սարգսյանը: Հարցին, թե` արդյո՞ք ավտորիտարիզմի մասին չի խոսում այն փաստը, որ ՀԱԿ-ի ցուցակը միանձնյա կազմում է ՀԱԿ առաջնորդ …
կարդալ ավելինՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած առաջին միտքը, թե «ՀՀԿ համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի կարեւորագույն հասարակական-քաղաքական իրադարձություններից մեկը», դժբախտաբար, համապատասխանում է իրականությանը: ՀՀ ներքաղաքական կյանքն այնպես աղճատված եւ բեւեռացված է, որ իշխող ՀՀԿ-ի համագումարը, անգամ գործադիր մարմնի նիստը բավականին կարեւոր իրադարձություն է դառնում երկրի կյանքում, որովհետեւ դրանց արդյունքում կայացվում …
կարդալ ավելին«Ընդդիմադիր ուժերը պետք է ուժ գտնեն մեծամասնական ընտրակարգերում համատեղ պայքարի համար»,- երեկ Քաղաքագետների միությունում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` ավելացնելով, որ այդպիսով ընդդիմադիր ուժերը պետք է հասկանան` իշխանության թեկնածուների դեմ միայնակ մրցակցել չեն կարող, ուստի պետք է աջակցել միացյալ թեկնածուների, անկախ կուսակցական պատկանելությունից: «Իշխանությունը անում է նույն բանը` մեծամասնական …
կարդալ ավելինՏարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը երեկ հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի ընտրությունը ՌԴ քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կբերի, թեեւ շատ դեպքերում նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւին քաղաքականությունը թելադրվում էր Պուտինի կողմից: Կիրակոսյանի դիտարկմամբ` նոր զարգացում կապրեն Եվրասիական միության գաղափարները, քանի որ, ըստ նրա` ակնկալվում է, որ Վ.Պուտինը Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում կգործադրի այս միությանը …
կարդալ ավելինՀՀԿ 13-րդ համագումարին երկրի նախագահի ելույթում կարելի է փնտրել եւ գտնել հակասություններ: Սակայն խնդիրն անճշտությունները չեն, այլ այն, թե ինչպես է երկրի նախագահն ընկալում իրականությունը: Դատելով նրա ելույթից` այն իրականությունը, որտեղ բնակվում են իշխանությունները, եւ այն իրականությունը, որից փախչում (արտագաղթում) են մեր հայրենակիցները, երկու մեծ տարբերություն են ներկայացնում: Կարելի է գեղեցիկ կարգախոսներ հորինել, սակայն իրականությունը …
կարդալ ավելինԱյսօր մամուլում կարդացի Ձեր մարտի 10-ի ելույթը ՀՀԿ համագումարում։ Քաղաքական մասով Դուք դեռ առիթ կունենաք լսելու որոշակի մեկնաբանություններ։ Բայց ահա տնտեսական մասով պարզապես ապշել էի։ Մ՞իթե այդպես են վելուծում ձեր շրջապատում տնտեսական փաստերը, մի՞թե կարելի էր երկրի ղեկավարի տիտուլը կրող անձին նման "նյութ" մատուցել։ Խոսքս չեմ երկարացնում։ Անմիջապես անցնում եմ փաստերի։ Կվերլուծեմ ձեր յուրաքանչյուր թիվ։ …
կարդալ ավելին«Կառուցեցին կոմունիստները հայ ժողովրդի հետ միասին, քանդեցին ժողովրդավարները Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին», եւ` «Եթե ուզում եք հրաշքներ տեսնեք, գնացեք Սովետական Հայաստան»: Ահա այն երկու հիմնական կարգախոսները, որոնցով պատրաստվում է առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցել Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Երեկ այս մասին հայտարարել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` հավելելով, թե դեռեւս որոշված չէ ՀԿԿ մասնակցության ձեւաչափը, …
կարդալ ավելին«ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգռված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: 20 տարի շարունակ արդյունավետ քայլեր չեն կատարվել տվյալ ուղղությամբ: Տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորվեն տարածաշրջանային երկրների կողմից եւ ոչ թե երրորդ ուժերի միջամտությամբ: Վերջիններիս նպատակը ոչ թե երկրագնդի տարբեր վայրերում առկա խնդիրների լուծումն է, այլ` ընդհակառակը` նոր խնդիրներ ստեղծելը»,- ադրբեջանական «Salam News» գործակալության փոխանցմամբ, երեկ` անդրադառնալով ԼՂ …
կարդալ ավելինԵրեկվա ասուլիսում երգչուհի Շուշան Պետրոսյանը հայտարարել է, թե առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնի ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում եւ դառնալ պատգամավոր: «Եվ եթե այդ հրաշքն իրականություն դառնա, ապա ես կդառնամ առաջին հիպպի պատգամավորը, եւ դա շատ զիլ կլիներ: Տարիներ շարունակ անվերջ խոսելու փոխարեն` պետք է նաեւ գործել: Եվ ես միշտ կռիվ ունեմ եւ միշտ կողմ եմ մշակութային …
կարդալ ավելինՍյունիքի ՀՀԿ նախընտրական շտաբի մարզային կառույցի աշխատանքները ղեկավարելու է ոչ թե Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը, այլ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է henaran.am-ը` հավելելով, թե օրեր առաջ Սյունիք մեկնած ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը ցանկացել է հաշտեցնել Ս. Խաչատրյանին եւ Մ. Հակոբյանին, ինչը, սակայն, նրան չի հաջողվել: Կայքի …
կարդալ ավելինՆախօրեին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ խիստ նկատողություն է հայտարարվել ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ, «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանի նկատմամբ` ՀՀԿ անդամին ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար: Հիշեցնենք, որ վերջինս խնդիրներ ունեցավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Գ.Ծառուկյանն ավելացրել էր Աբովյանից Երեւան եկող անվճար ավտոբուսների քանակը, ինչը գրեթե կաթվածահար էր արել Աբովյան-Երեւան …
կարդալ ավելինԱյսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարը, որի մասին վերջին օրերին այնքան է խոսվում, գրվում ու քննարկվում, կարծես այդ համագումարն ինչ-որ բան է փոխելու Հայաստանի կյանքում: Իրականում այսօր կայանալու է իշխանական կուսակցության հերթական ճոխ ու մեծ համագումարը, որտեղ հնչելու են ելույթներ այն մասին, թե ինչպես է ՀՀԿ-ն իր վրա կրում …
կարդալ ավելինՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ հայտարարել է, թե 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար ամբողջովին մեղադրում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ընդդիմադիր մյուս գործիչներին: Նրա խոսքով, որպես ժողովրդին առաջնորդողներ, հենց նրանք են մարդկանց «անտեր թողել քաղաքում եւ թույլ են տվել այդ ողբերգությունները»: Արձագանքելով Ռ. Թովմասյանի այս հայտարարություններին, երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը tert.am-ի հետ զրույցում …
կարդալ ավելինԵրեկ շրջանառվող տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Պուրտոյանը որոշել է դուրս գալ կուսակցությունից եւ նորից պատգամավոր դառնալու համար քննարկում է ԲՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ նա մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել Էրեբունի համայնքն ընդգրկող ընտրատարածքներից մեկից, որտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի թեկնածությունը: Ա.Պուրտոյանը, սակայն, երեկ մեր թղթակցին ասել է, որ եթե …
կարդալ ավելինԱՄՆ Պետքարտուղարության «Թմրանյութերի միջազգային առեւտրի վերահսկողության ռազմավարություն-2012» զեկույցի համաձայն` թեեւ Հայաստանը թմրանյութերի հիմնական արտադրությամբ չի զբաղվում, իսկ հասարակության պահպանողականության պատճառով երկրի ներսում թմրանյութերի օգտագործման ցուցանիշը համեմատաբար համեստ է, սակայն, գտնվելով Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, Հայաստանը շարունակում է մնալ թմրանյութերի ապօրինի շրջանառության տարանցիկ երկիր: Ըստ զեկույցի` չունենալով ելք դեպի ծով, նաեւ ունենալով Հայաստանի եւ Թուրքիայի հետ …
կարդալ ավելինԱյսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարը: Մինչ այդ, երեկ ՀՀԿ-ն անցկացրել է գործադիր մարմնի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել են համագումարի ժամանակ ընտրվելիք ԳՄ անդամների հարցն ու համագումարի հետ կապված խնդիրները: Մեր տեղեկություններով` գործադիր մարմինն ընդլայնվելու է, եւ մի քանի անդամներ են ավելանալու: Այժմ ՀՀԿ ԳՄ-ն ունի 14 …
կարդալ ավելինԵրեկ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ՀԱԿ-ին մաս կազմած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ իր ղեկավարած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը նոր չէ, որ դուրս է գալիս Կոնգրեսից, այլ այն դադարեցրել է որեւէ առնչություն ունենալ ՀԱԿ-ի հետ դեռեւս 2009թ. ամառվանից: Ժ. Սէֆիլյանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. …
կարդալ ավելինԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում իր մարզային այցելություններով ու Հանրապետական կուսակցության օգտին քարոզչությամբ չի խախտում Ընտրական օրենսգիրքը: «Այդ այցելությունները որակում եմ որպես նաեւ գաղափարների տարածում, եւ այլն, եւ այլն: Պետք է նկատի ունենանք հետեւյալը, որ ԸՕ տեսանկյունից եթե մենք նայում ենք, Ընտրական օրենսգիրքը սահմանում …
կարդալ ավելին