Երեկվա ասուլիսում երգչուհի Շուշան Պետրոսյանը հայտարարել է, թե առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնի ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում եւ դառնալ պատգամավոր: «Եվ եթե այդ հրաշքն իրականություն դառնա, ապա ես կդառնամ առաջին հիպպի պատգամավորը, եւ դա շատ զիլ կլիներ: Տարիներ շարունակ անվերջ խոսելու փոխարեն` պետք է նաեւ գործել: Եվ ես միշտ կռիվ ունեմ եւ միշտ կողմ եմ մշակութային ներկայացվածությանը»,- ասել Շ. Պետրոսյանը: Ի տարբերություն Շ. Պետրոսյանի, երգչուհի Լիլիթ Պիպոյանն իրեն ԱԺ-ում չի տեսնում, քանի որ ինքը ստեղծագործող է եւ չի կարողանում մարդկանց ղեկավարել: Իսկ «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանն ասել է, որ թեեւ ինքը տարբեր առաջարկներ ստացել է, սակայն մերժել է, քանի որ ինքն իրեն չի տեսնում Ազգային ժողովում: