ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախկին անդամ Աղասի Արշակյանը երեկ չի բացառել, որ առաջիկա ԱԺ ընտրություններին կարող է մասնակցել` ընդգրկվելով ԲՀԿ համամասնական ցուցակում: «Քաղաքական ուժերից ամենամեծ հնարավորություններն այսօր ունի հենց ԲՀԿ-ն»,- հաշվարկել է Ա. Արշակյանը` հավելելով, թե ինքն այժմ իր «հնարավորությունները կշռելու վիճակում» է: