քաղաքականություն

Խուսափել է պատասխանից

10.03.2012

«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանելով Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նամակին` ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանությունը «պատմական քննարկումների հարց» կոչելու սխալից, սակայն նաեւ պատշաճ կերպով չի անվանել ոճրագործությունը, եւ, առավել եւս, չի կատարել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր եւ նախագահ Օբամայի խոստումը»,- գրում է «Ասպարեզ» պարբերականը: «Թեեւ մենք գնահատում ենք պետքարտուղար Քլինթոնի` այս քաղաքական շրջանի ընթացքում …

կարդալ ավելին

Առաջին 30-ում չե՞ն եղել

08.03.2012

Որոշ տեղեկությունների համաձայն` «Հայ կամավորականների համախմբում», «Ազգային վերածնունդ», «Հայրենիք եւ պատիվ» ու «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչներ Սամվել Հարությունյանը, Սոս Գիմիշյանը, Վաղարշակ Հարությունյանը եւ Գառնիկ Մարգարյանը Կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին 30 տեղերում չեն եղել, այդ պատճառով էլ հայտարարել են, որ չեն մասնակցում ընտրություններին: Հիշեցնենք, որ վերը նշված գործիչներից միայն Ս.Հարությունյանն է հայտարարություն արել եւ նշել, թե …

կարդալ ավելին

Վստահություն չկա

08.03.2012

Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրին` ասել է. «Ես կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի համար «հիմնարար սկզբունքները» հանդիսանում են հիանալի պլան` այդ հակամարտության կարգավորման հարցում առաջ ընթանալու համար: Սակայն հասկանալի է, որ հակամարտող կողմերը բոլոր մակարդակներում չեն վստահում միմյանց` սկսած նախագահներից, վերջացրած …

կարդալ ավելին

Նյարդերն է բուժում

08.03.2012

ՀՀ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, թե իր առողջությունն իր համար շատ ավելի թանկ է, քան ընտրություններին մասնակցությունը: Նա հայտարարել է, որ իր անունը չի լինի ոչ ՀՀԿ համամասնական ցուցակում, ոչ էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների շարքում: «Հիմա նյարդերս եմ բուժում եւ հետեւում առողջությանս»,- ասել է Խաչիկյանը: …

կարդալ ավելին

Քանդեմ-ծախեմ

08.03.2012

Երեկ ՀՀ կառավարությունը լիազորել է Երեւանի քաղաքապետին` քանդել Վազգեն Սարգսյան-3 հասցեում գտնվող Արդարադատության նախարարության նախկին, այրված շենքը (3176 քառ. մետր մակերեսով): Կքանդվի նաեւ հարակից` Զաքյան փողոցի N2/1 հասցեում գտնվող կաթսայատունը եւ լաբորատոր շենքը: Փոխարենը կառուցվելու է նոր շենք, որի մակերեսը նախկինի համեմատ մոտ 2 անգամ ավելի կլինի: Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե այդ …

կարդալ ավելին

Կարապետյանից` կին խմբագիրներին

08.03.2012

Ինֆորմացիայի ազատության կենտրոնից երեկ հաղորդագրություն է ստացվել, թե երեկ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի միջնորդությամբ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը հրաժարվել է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայցից եւ 2,2 միլիոն դրամ պահանջից: Մեր թերթի տեղեկություններով, ՊՆ մամուլի քարտուղարը Մայրության եւ գեղեցկության միամսյակի ընթացքում անակնկալներ է պատրաստել նաեւ այլ կին խմբագիրների համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ` …

կարդալ ավելին

Հավերժ շտաբի պետը

08.03.2012

Իշխանական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը կարող է վերադառնալ նախկին պաշտոնին: Ընդ որում, այդ խոսակցությունների համաձայն, այդ պաշտոնին նրան կբերի արդեն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ըստ որոշ տեղեկությունների, Գ.Ծառուկյանն իր մերձավորներին ասել է, թե ԱԺ ընտրություններից հետո պատրաստվում է նախագահ Սերժ Սարգսյանի առաջ պայման դնել` 2013թ. նախագահական …

կարդալ ավելին

Մեր Հայրենիք, թշվառ, անտեր

08.03.2012

Մինչ անցած երկու օրերին նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հայտարարում էր Հայաստանի եվրաինտեգրման շարունակականության ու խորացման մասին, ու մինչ Երեւանում կարծիքներ էին հնչում, որ դա կարող է առաջացնել Ռուսաստանի խանդը, երեկ ՀՀ կառավարությունն ընդունեց մի քանի որոշումներ, որոնցով եւս մեկ անգամ եւ մեկընդմիշտ հավաստեց Հայաստանի հավատարմությունն` առ ՌԴ իշխանությունները: «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ …

կարդալ ավելին

«Արմավիան» սնանկանո՞ւմ է, թե՞ սնանկացնում են

08.03.2012

«Մենք սպասում էինք, տանջվում էինք, համբերում: Այն ժամանակ Հայաստանի տնտեսությունը վերելք էր ապրում, եւ մենք դեռ կարող էինք համբերել: Այժմ տնտեսությունն անկում է ապրում, եւ մենք չենք կարող համբերել: Ուստիեւ, մենք ասում ենք` կա՛մ հայտարարում ենք սնանկության մասին, կա՛մ «Զվարթնոց» օդանավակայանը 25 տոկոսով իջեցնում է իր սպասարկման գները»,- երեկ հրավիրված ասուլիսում` անդրադառնալով նախօրեին «Արմավիայի» թռիչքների …

կարդալ ավելին

«Ցուցակ կազմելն անշնորհակալ գործ է»,- ասում է ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը

08.03.2012

– Պարոն Հարությունյան, արդեն մի շաբաթ է` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է զբաղվում Կոնգրեսի համամասնական ցուցակը կազմելով: Այս ընթացքում ինչ-որ նախնական տարբերակ ներկայացվե՞լ է Կոնգրեսի քաղխորհրդին: – Տեղեկություններ չունեմ, անցեք առաջ, դեռ չի ներկայացվել: – Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն չորս կառույցների քայլը, որոնք հայտարարել են, թե ՀԱԿ-ի հետ ընտրություններին չեն մասնակցի: – Միայն Սամվել …

կարդալ ավելին

Քաշվեցինք

08.03.2012

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ ՀՀ նախընտրական ծրագիրը կազմելու խնդիրը դրված է վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա: «Այս պահին մենք պարզապես վարչապետի միջոցով մեր նախընտրական ծրագիրն ենք կազմում: Այդ խնդիրը, որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, դրված է Տիգրան Սարգսյանի վրա. նախընտրական ծրագրի եւ՛ սկզբունքները, եւ՛ կազմելը, եւ՛ պարբերաբար էլ …

կարդալ ավելին

«ԼՂ-ում նոր պատերազմը կլինի տեւական եւ կործանարար»

08.03.2012

Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրին` ասել է. «Մեկ տարի առաջ Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է «Հայաստան եւ Ադրբեջան. պատերազմի կանխում» խորագրով զեկույցը, որում մենք զգուշացրել էինք իրավիճակի սրման հնարավորության մասին, քանի որ երկու կողմն էլ մասնակցում են սպառազինությունների մրցավազքին, շփման գծում բախումների …

կարդալ ավելին

Էրդողանը քննադատել է

08.03.2012

Նախօրեին Անկարայում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի կենտրոնում` Խոջալուի իրադարձությունների 20-ամյակին նվիրված ցույցի ժամանակ հնչած հակահայկական կոչերն ու կարգախոսները «այլատյացության» դրսեւորում էին: «Խոջալուի ջարդին նվիրված այդ հանրահավաքի ժամանակ ի հայտ եկած կարգախոսները մի քանի կատաղի ռասիստների, բայց ոչ թուրքական հանրության շրջանում տիրող …

կարդալ ավելին

Հանրապետականների վայրէջքներն ու վերելքները

08.03.2012

Յուրաքանչյուր խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո որոշ գործիչների համար նոր հնարավորություններ են ստեղծվում իշխանական բուրգում առաջ գնալու համար: Բնականաբար, կա նաեւ հակառակ գործընթացը, երբ բուրգի վերին գագաթներում կանգնած մարդիկ գահավիժում են` իհարկե, նորից վեր բարձրանալու անթաքույց ակնկալիքներով: Իսկ իշխանական բուրգն այնպիսի մոգական հատկություն ունի, որ անգամ գահավիժածներին մինչեւ վերջ պահում է իր ստորոտում` չկտրելով այն …

կարդալ ավելին

Չգիտեմ` հույսն ինչի կամ ում վրա է դրել

08.03.2012

Օրերս ՀՌԱԿ Հանրապետական վարչության անունից հայտարարություն էր տարածվել, որ կուսակցության նորընտիր ատենապետ Կարեն Կակոյանը ձերբակալվել է: Մեր հարցին, թե ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ է ձերբակալվել, ու նաեւ՝ Դուք այլեւս ՀՌԱԿ ատենապետը չե՞ք, Էդվարդ Անտինյանը պատասխանեց. «Ձեր հարցի առաջին մասի առթիվ նշեմ, որ Կարեն Կակոյանին ձերբակալել էին կուսակցության գրասենյակային տարածքների ապօրինի օտարման գործի առնչությամբ: Այժմ …

կարդալ ավելին

Խոստումներ՝ Բրյուսելում

08.03.2012

Բրյուսելում երեքշաբթի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում Ս. Սարգսյանը հայտարարել է, որ Մ. Բարոզուի հետ քննարկվել է նաեւ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հարցը: «Ես վերահաստատեցի հայկական կողմի հանձնառությունը` ընտրական գործընթացները կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք խորապես գիտակցում ենք ազատ, արդար եւ ժողովրդավարական …

կարդալ ավելին

Խախտումներ չի արձանագրել

08.03.2012

Երեկ ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մերձակայքում: ԼՂՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ-ի առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, ինչի հետեւանքով դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել …

կարդալ ավելին

Սիսիանցիները նեղացել են վարչապետից

08.03.2012

Պարզվում է` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` մարտի 4-ին Սյունիքի մարզ կատարած այցից ամենադժգոհը սիսիանցիներն են: «Նախ վարչապետի այցը խիստ տարբերվեց մյուս քաղաքներից, եւ բոյկոտվեց, քանի որ հանդիպմանը չէին հրավիրել քաղաքապետին: Ընդ որում` պատճառաբանվել էր, որ դա Հանրապետական կուսակցության ժողով է, իսկ քաղաքապետը ԲՀԿ-ից է: Բայց կարծում եմ` քաղաքապետն իրենց կոալիցիոն գործընկերն էր, եւ էթիկայից ելնելով` …

կարդալ ավելին

Այլ առաջարկություններ չեն եղել եւ չկան

08.03.2012

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե` Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան հայտարարել է, որ ԵՄ-ն նոր նախաձեռնություններ ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որի մասին նա ասել էր նաեւ շուրջ մեկ ամիս առաջ, եւ news.am-ին ասել է. «Կարծում եմ, որ դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է: Ամեն դեպքում` թյուրիմացություն: Բանակցությունները …

կարդալ ավելին

Քննարկել են

08.03.2012

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԳԴՀ ԱԳ նախարար Գուիդո Վեստերվելլեի գլխավորած գերմանական պատվիրակության` Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ գրասենյակից:

կարդալ ավելին