Կարապետյանից` կին խմբագիրներին

08/03/2012

Ինֆորմացիայի ազատության կենտրոնից երեկ հաղորդագրություն է ստացվել, թե երեկ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի միջնորդությամբ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը հրաժարվել է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայցից եւ 2,2 միլիոն դրամ պահանջից: Մեր թերթի տեղեկություններով, ՊՆ մամուլի քարտուղարը Մայրության եւ գեղեցկության միամսյակի ընթացքում անակնկալներ է պատրաստել նաեւ այլ կին խմբագիրների համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Դ. Կարապետյանը փորձում է նաեւ հաշտեցնել դատական հայցով «Հրապարակ» թերթից 2 միլիոն դրամ պահանջող Մարգարիտա Խաչատրյանին (Մառոզ) եւ խմբագիր Արմինե Օհանյանին: Ասում են` առայժմ արդյունքները մասնակի են, քանի որ` «հայտնի պատճառներով` սա շատ ծանր դեպք է»: