Նյարդերն է բուժում

08/03/2012

ՀՀ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, թե իր առողջությունն իր համար շատ ավելի թանկ է, քան ընտրություններին մասնակցությունը: Նա հայտարարել է, որ իր անունը չի լինի ոչ ՀՀԿ համամասնական ցուցակում, ոչ էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների շարքում: «Հիմա նյարդերս եմ բուժում եւ հետեւում առողջությանս»,- ասել է Խաչիկյանը: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը Սոցապահովության հիմնադրամում խոշոր չարաշահումներ էր հայտնաբերել, որից հետո Խաչիկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Գործն այժմ գտնվում է դատարանում: