քաղաքականություն

Բարի ցանկություն

22.03.2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե չի բացառվում, որ ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ շտաբի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը վերադառնա իր նախկին` ԱԺ նախագահի պաշտոնին: Սրանով Տ. Սարգսյանը թերեւս ցանկացել է ակնարկել, որ հնարավոր է ընտրություններից հետո պահպանվի նաեւ ՀՀ վարչապետի իր պաշտոնը: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է …

կարդալ ավելին

Երեք կուսակցություն

22.03.2012

Այսօր երեկոյան ժամը 18:00-ին լրանում է մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով կուսակցությունների կամ քաղաքական միավորումների ցուցակների ներկայացման համար հատկացված վերջնաժամկետը: Երեկ երեկոյան ԿԸՀ էր դիմել ընդամենը երեք կուսակցություն` ՀԴԿ-ն, ՀԿԿ-ն եւ «Միավորված հայեր» կուսակցությունը:

կարդալ ավելին

Փոխել են տնօրենով

22.03.2012

Մեր տեղեկություններով` երեկ երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացվել Տավուշի թիվ 40 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել ոչ թե Միքայել Վարդանյանին, այլ «Ինտերնեյշն Մասիս տաբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն Մարինա Մարաբյանին: Հիշեցնենք, որ նախկին որոշմամբ` ՀՀԿ-ից այստեղ պիտի առաջադրվեր ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը: Այս տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ …

կարդալ ավելին

Հայրապետյանն առաջադրվում է

22.03.2012

ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում որոշվել է, որ Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու է ոչ թե Մանկավարժական համալսարանի պատմագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանը, այլ ԱԺ պատգամավոր, գործարար ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Այդպես որոշել է կուսակցությունը, որովհետեւ Էդիկ Գեւորգյանը որոշեց …

կարդալ ավելին

Սաթիկն առաջադրվեց

22.03.2012

Երեկ «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրման համար պահանջվող փաստաթղթերը։ Նշենք, որ նույն ընտրատարածքում երեկվա դրությամբ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է «SAS»-ի սեփականատեր, գործարար Արտակ Սարգսյանը, «Ժառանգության» կողմից` Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ից` Արամ Մանուկյանը եւ անկուսակցական Ալեքսան Մինասյանը: Թիվ 4 ընտրատարածքում իր …

կարդալ ավելին

Եթե խոստովանում են թուլությունը, թող լքեն կոալիցիան

22.03.2012

«Մեզ խանգարում է 2000 թվականից ՀՀ-ում քաղաքական վատ ավանդույթ դարձած մի երեւույթ, երբ կան կուսակցություններ, որոնք կառավարության, կոալիցիայի անդամ են ֆորմալ, եւ մինչեւ 2003թ.` ոչ ֆորմալ առումով, բայց իրենց գործելաոճում պարբերաբար փորձում են այս նույն դրսեւորումներն ունենալ, ինչը վերջերս ունեցել է ԲՀԿ-ն»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՆ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն …

կարդալ ավելին

ՀՀԿ-ն ՕԵԿ է տեսել, հիմա տեսնում է ԲՀԿ,- ասում է ԿԳՆ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

22.03.2012

– Որքանո՞վ է համապատասխանում եվրոպական ու ժողովրդավարության արժեքներին ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի ուղերձը, թե «ես համոզված եմ, որ մի քանի շաբաթ հետո Դուք կհաղթեք խորհրդարանական ընտրություններին»: – Ես կարող եմ կռահել, որ ԵԺԿ նախագահը հայտնում էր իր ցանկությունը, կանխատեսումն ու համոզվածությունը: Ես ուրախ եմ, որ Հայաստանում եվրոպական քաղաքական արժեքներն այնքան արագ …

կարդալ ավելին

Ինքնաքննադատությունը լավ բան է

22.03.2012

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն` անդրադառնալով ԲՀԿ համագումարում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` իշխանությունների հասցեին հնչեցրած կոշտ գնահատականներին, ասել է. «Ես չեմ համաձայնվի ձեր գնահատականի հետ, որ դա կոշտ քննադատություն էր: Այն խնդիրները, որոնք բարձրացնում են մեր կոալիցիոն գործընկերները, մշտապես գտնվում են կոալիցիոն բոլոր կուսակցությունների ուշադրության կենտրոնում եւ մեր նախարարները …

կարդալ ավելին

Ցավակցել է

22.03.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել իտալացի աշխարհահռչակ արվեստագետ Տոնինո Գուերայի մահվան կապակցությամբ: Տոնինո Գուերայի ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով ընդունեցի Տոնինո Գուերայի մահվան լուրը: Մենք կորցրեցինք համաշխարհային կինոյի հսկայական կաղնու զորեղ ճյուղերից մեկը: Կորցրեցինք մի արվեստագետի, որի ստեղծագործությունները ուրախություն, բերկրանք ու բարություն էին պարգեւում ոչ միայն հայրենի Իտալիային, …

կարդալ ավելին

Ինչպես մեկ տարի առաջ

22.03.2012

«Թե որքանով ենք մենք մոտ գտնվում ԼՂ կարգավորմանը, դժվար է ասել, բայց իմ կարծիքով` կողմերն այսօր այնքան են մոտ կարգավորմանը, որքան մի քանի տարի առաջ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրատկեի այն հայտարարությանը, թե` կողմերն ավելի մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, քան իրենք են կարծում: Ըստ …

կարդալ ավելին

ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հրապարակել են իրենց ցուցակները

22.03.2012

Նախօրեին, ուշ երեկոյան ԲՀԿ-ն հրապարակել է իր համամասնական ցուցակը, որն, ինչպես հայտնի է` գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հաջորդ տեղում ԱԳ նախկին նախարար, այժմ` ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն է: Իսկ երեկ իր համամասնական 85 հոգանոց ցուցակն է հրապարակել նաեւ ՀՅԴ-ն, որը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: ՀՅԴ ցուցակի երկրորդ տեղում ԱԺ Արտաքին …

կարդալ ավելին

Առաջադրվել են

22.03.2012

ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը երեկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրվել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Քոչարյանը: Իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն առաջադրվել է թիվ 9 ընտրատարածքում, որտեղ թեկնածությունն է առաջադրել ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը: ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն էլ երեկ առաջադրվել է Շիրակի մարզի Արթիկ …

կարդալ ավելին

Հավատարիմ է

22.03.2012

Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ն հավատարիմ է իր խոստմանը եւ ՀՀԿ ցուցակով նոր գումարման ԱԺ ձեռներեցներ մուտք չեն գործի: Հարցին, թե որոշ փորձագետների գնահատմամբ` ՀՀԿ ցուցակում գործարարների բացակայությունը նշանակո՞ւմ է օլիգարխիայի մեկուսացում խորհրդարանից, Սարգսյանը պատասխանել է, թե բոլոր այն քայլերը, որ իրենք այսօր անում են այդ ուղղությամբ, …

կարդալ ավելին

«Հայաստանը եւ Ադրբեջանը շատ ավելի մոտ են ԼՂ խնդրի կարգավորմանը, քան՝ կարծում են»

22.03.2012

«Ազատություն» ռադիոկայանի վաշինգտոնյան թղթակցին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռոբերտ Բրադտկեն` խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության շրջանակներում ձեռք բերված առաջընթացի եւ բազմաթիվ խոչընդոտների մասին: – Արդյո՞ք ձեռքբերումները նշանակում են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ավելի մոտ են գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, քան 1992թ. մարտի 24-ին: – Իմ կարծիքով, կասկած չկա, …

կարդալ ավելին

«Այսօր վայրկյանի տակ կարելի է գնել մեր մտավորականությանը»

22.03.2012

Երաժիշտ Վահան Արծրունին երեկ հայտարարել է, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն ԱԺ մտնելով` իր թիրախը դարձնելու է ՀՀ մշակույթի նախարարի աթոռը: «Շուշանը հստակ ձեւակերպել է իր նպատակները. նա մտնում է պայքարի, նա մտնում է, որպեսզի կռվի: Այդ աթոռին նստած Շուշանը հաստատ ավելի հստակ պատկերացումներ ունի արվեստի ոլորտի մասին` կերպարվեստից սկսած` մինչեւ բեմական արվեստ, եւ հաստատ ավելի …

կարդալ ավելին

«Քաղաքականությունից երբեք հեռու չեմ եղել»

22.03.2012

– Ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն: Ո՞րն էր այն շարժառիթը, որը քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն առաջացրեց: – Մինչ այժմ քաղաքականությամբ չեմ զբաղվել, սակայն քաղաքականությունից երբեք հեռու չեմ եղել: Ազգային-քաղաքական հարցերի բուռն քննարկումներին ականատես եմ եղել դեռեւս մանուկ հասակից իմ ընտանիքում: Հայրս` Անդրանիկ Կարապետյանը, 1988թ. Գորիսում հիմնադրել է Ղարաբաղ կոմիտեն ու կազմակերպում էր բազմահազարանոց ցույցեր` ի պաշտպանություն Արցախի, …

կարդալ ավելին

ՀՀԿ-ի գաղտնիքները

20.03.2012

Մեր տեղեկություններով` ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ կուսակցության համամասնական ցուցակին ՀՀԿ-ականներին ծանոթացնելով` նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ առաջին 100-ից մոտ 70-ը դուրս է գալու. նրանք գործադիրի պաշտոնյաներ են` նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, քաղաքապետեր եւ այլ պաշտոնյաներ, ովքեր մնալու են իրենց զբաղեցրած պաշտոններում: Հետեւաբար, առաջին հարյուրյակից դուրս մնացած պատգամավորները առաջ են գալու եւ լինելու են անցողիկ տեղերում: …

կարդալ ավելին

Հերթական զոհը

20.03.2012

Մարտի 19-ին, ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը: Ժամը 14:20-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, Արարատ քաղաքի բնակիչ, 35-ամյա Արտակ Մնացականի Շահբազյանը: news.am-ի թղթակցի հետ զրույցում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանն ասել է. «Նա …

կարդալ ավելին

ՕԵԿ-ում տեղյակ չեն

20.03.2012

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը երեկ ազատվել է աշխատանքից: Նա նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնում: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, թե Դ. Կարապետյանն ընդգրկվելու է ՕԵԿ համամասնական ցուցակում: ՕԵԿ-ում, սակայն, երեկ այս լուրը չհաստատեցին` ասելով, թե այդ մասին պարզ կլինի մարտի 21-ին, երբ կհրապարակվի կուսակցության ցուցակը:

կարդալ ավելին

Հայտ է ներկայացրել

20.03.2012

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը, Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում առաջադրվելու հայտ է ներկայացրել: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը: Ըստ «Ժառանգության»` այդ ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ Անահիտ Բախշյանը:

կարդալ ավելին