քաղաքականություն

Սառը ցնցուղ

29.03.2012

Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռիի մարզ, որտեղ հանդիպել է Ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցներին: Այցի նպատակն առաջիկա խորհրդարանական ընտրություններին հասարակական կարգի պահպանման խնդիրներն են եղել: «Ակնկալում եմ օրենքի գերիշխանություն, օրենքի վերկուսակցական մոտեցումներ: Մենք պարտավոր ենք ապահովել բոլոր թեկնածուների եւ ընտրատեղամասերի անվտանգությունը, անկախ նրանից, ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանություն, եւ սառը ցնցուղ պետք …

կարդալ ավելին

Չգրանցեցին

29.03.2012

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանը առաջարկել է չգրանցել Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը: Նա հայտարարել է, որ այդ ընտրատարածքում առաջադրված միայն երեք թեկնածուների` անկուսակցական Գագիկ Շահնազարյանի, ՀՀԿ-ից Գարեգին Նուշիկյանի եւ Սարիբեկ Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերն են համապատասխանում ԸՕ պահանջներին: «Այս դիմումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից առարկություններ …

կարդալ ավելին

Ընտրական «ատկատի» մեխանիկան

29.03.2012

Երեկ Հայաստանի քաղաքական դաշտում որեւէ արտառոց դեպք չի արձանագրվել: Ընդդիմադիր որեւէ ուժ կամ ուժերի միավորում բողոքի ակցիա, պիկետ չի կազմակերպել: Որեւէ հայտարարություն չի հնչել ընտրություններն «ազատ, արդար եւ թափանցիկ» անցկացնելու շուրջ միասնական գործակցության մասին… Հետեւաբար, կարելի է արդեն այսօր կանխատեսել, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցնելու են համեմատաբար անաղմուկ, առանց ցնցումների, եւ վերջին հաշվով` …

կարդալ ավելին

Կարեւորը որակն է

29.03.2012

«Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների որակը կարեւոր է հայ ժողովրդի եւ Հայաստանի ապագայի համար»,- իր տեսաբլոգում նման հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: «Ընտրությունները կարեւոր են նաեւ ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների հետ Հայաստանի երկկողմանի հարաբերությունների համատեքստում: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք հետեւել հայաստանյան ընտրությունների ընթացքին»,- նշել է նա` ընդգծելով, …

կարդալ ավելին

Բագրատյանի mail-ը կոտրե՞լ են

29.03.2012

Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցները հրապարակեցին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Բաց նամակ 4» հոդվածը, ինչից մոտ երկու ժամ անց Հ. Բագրատյանը հայտարարեց, որ ինքը նման նամակ չի գրել: «Ես չեմ կարող ասել, թե ով է, եւ ինչպես է արվել, սակայն ես տեսնում եմ իշխանության ձեռագիրը»,- ասել է նա` ենթադրելով, որ դա կարող է արած լինել ինչ-որ «հաքեր»: …

կարդալ ավելին

«Հմայակն արդեն հավատում է, բայց ԲՀԿ-ին»,- ասում է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը

29.03.2012

– Ոստիկանության հրապարակած ցուցակներից պարզ դարձավ, որ 2008թ. նախագահական ընտրությունների համեմատ` այս ընտրություններում ընտրողների թիվն ավելացել է մոտ 165 հազարով եւ հասել է մոտ 2,5 մլն-ի: Դուք հավատո՞ւմ եք այդ տվյալներին այն դեպքում, երբ վերջին տարիներին անընդհատ ավելացել է արտագաղթը: – Ես Հայաստանի քաղաքագետների միության վարչության կազմակերպած լսումների շրջանակներում քանիցս հայտարարել էի, թե մենք տեղեկություններ …

կարդալ ավելին

Սինգապուրում

29.03.2012

Երեքշաբթի երեկոյան Սինգապուր ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել այդ երկրի ղեկավարության` նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ: Ս. Սարգսյանը նաեւ մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից` ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել Սինգապուրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները: Սինգապուրի եւ Հայաստանի նախագահները …

կարդալ ավելին

ՕԵԿ-ական վերածննդօգնություն

29.03.2012

Այս նախընտրական շրջանը, թերեւս, ամենահետաքրքիրներից մեկն է Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Հետաքրքիր երեւույթներից մեկն էլ, որքան էլ զարմանալի հնչի, ՕԵԿ-ն է։ Մինչեւ վերջերս ոմանց թվում էր, թե ՕԵԿ-ն այս խորհրդարան մտնելու ոչ մի շանս չունի։ Տարբեր վերլուծաբաններ եւ տեխնոլոգներ, խոսելով ապագա խորհրդարանի հնարավոր կազմի մասին, անգամ չէին հիշում այդ կուսակցության մասին՝ համարելով, որ ՕԵԿ-ն այլեւս …

կարդալ ավելին

Չի գտել Նժդեհին

29.03.2012

3 տարի առաջ Հանրապետական կուսակցությանն անդամակցած «Մշակույթ» հասարակական կազմակերպության նախագահ Անի Զախարյանն այսօր քննադատաբար է արտահայտվում նույն կուսակցության հասցեին` հայտարարելով ՀՀԿ-ից դուրս գալու մասին: «Ես չէի կարող լինել կամակատար, եւ այդ իսկ պատճառով դուրս եկա ՀՀԿ-ից: Անդամագրվել էի Նժդեհի գաղափարների ջատագովը լինելով, սակայն երեք տարվա մեջ այնտեղ չգտա Նժդեհին: Ես ստիպված կուսակցությունում պետք է լինեի …

կարդալ ավելին

Արաբական գարնան ուրվականը Կովկասում

29.03.2012

Ամերիկյան Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնը (CSIS) հրապարակել է «Մեծ Կովկաս. փլուզման ու ինտեգրման միջեւ» անունը կրող մի զեկույց, որը հեղինակել է Վաշինգտոնում գործող այդ կազմակերպության` ԱՊՀ-ի, Ռուսաստանի ու Կովկասի գծով փորձագետ Ջեֆրի Մանկոֆը: Զեկույցում նշված է, որ Կովկասում միջազգային համագործակցության գլխավոր գործոններն են էներգետիկան ու խողովակաշարերը: Զեկույցում, ի թիվս այլ գործոններին, մեծ տեղ է …

կարդալ ավելին

Հակոբին չեն պաշտպանում

29.03.2012

Մարտի 27-ին հեռուստաեթերում թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), հայտարարել էր, թե ՀՀԿ-ն իր առաջ պայման է դրել, որ «առանց պաշտպանելու` ինքը պետք է գնա ընտրություններին»: Հիշեցնենք, որ թիվ 19 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է անկուսակցական Սեդրակ Սարոյանին: Արդյո՞ք ՀՀԿ-ն այդկերպ է առաջնորդվում` իր թեկնածուների դեմ առաջադրելով կուսակցությունից այլ թեկնածուների` Լուրեր.com-ի հարցին ի …

կարդալ ավելին

Որակավորվել են

29.03.2012

Առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ եւ նոր ԸՕ-ի պատճառով ԿԸՀ-ն վերապատրաստման դասընթացներ է անցկացնում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը երեկ տեղեկացրեց, որ բացի վերջին խմբից, նախնական տվյալներով` որակավորման փուլ են անցել մոտ 35.000 քաղաքացի, թեեւ դիմել էին ավելի քան 44.000 քաղաքացիներ: Նրա խոսքերով` ՏԸՀ անդամի որակավորում ստանալու համար անցած տարի դիմել են …

կարդալ ավելին

«Մարտի 1-ը չպետք է Հայաստանի ներկայիս օրակարգի մաս կազմի»

29.03.2012

– Մայիսի 6-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են լինելու: Հանդիսանալով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Դուք ներգրավված էիք 2007 եւ 2008թթ. ընտրություններին: Կարծում եմ, շարունակում եք հետեւել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Ի՞նչ կասեք առաջիկա ընտրությունների կարեւորության մասին: – Հայաստանը շատ ընտրություններ է ունեցել, որոնց ընթացքում այս կամ այն տեսքով խախտումներ կամ խնդիրներ են եղել: Հայաստանում առաջիկա ընտրությունները չափազանց …

կարդալ ավելին

ՄԻՊ-ը նաեւ գնահատող է

29.03.2012

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է մի շարք պետական գերատեսչությունների աշխատանքի վերաբերյալ իր գնահատականները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ: Օրինակ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումների եւ նախարարության գործունեության ոլորտում առկա թերությունների ու խնդիրների մասին նրա գնահատականում նշված է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության նորաստեղծ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից դեռեւս լիարժեք հսկողություն …

կարդալ ավելին

Տալիս են ու ստուգում

29.03.2012

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 387 մլն դոլար է հատկացնելու Վրաստանին` 2012-2013թթ. ֆինանսատնտեսական նախագծերի իրագործման համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Էդուարդ Գարդները: Նրա խոսքով, այդ գումարի հատկացման վերաբերյալ համաձայնագիրն ապրիլի 11-ին կներկայացվի ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի հաստատմանը: Նշվում է, որ նոր ծրագիրը կհանդիսանա նախորդ տարի ավարտված ծրագրի շարունակությունը, որի շրջանակներում Վրաստանը 33 ամսում …

կարդալ ավելին

Հերթական շահարկումները

29.03.2012

«Միջուկային անվտանգության հարցերով Սեուլի միջազգային գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած` Հայաստանի ատոմակայանին վերաբերող արձանագրումներն այլ բան չեն, քան հերթական շահարկումներ»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նշենք, որ Ադրբեջանի ղեկավարը մասնավորապես ասել է, թե 1976 թվականին կառուցված Մեծամորի ատոմակայանը չի համապատասխանում սեյսմիկ անվտանգության ժամանակակից պահանջներին, հետեւաբար …

կարդալ ավելին

Կեղծ ու պիղծ գիտություն

29.03.2012

Անցած շաբաթվա ֆոնին էս մեկը հիասթափությունների շաբաթ էր: Թե տնտեսական առումով, թե քաղաքական, այսինքն` նախընտրական: Պարզ բան է՝ հիմա ամեն ինչ է նախընտրական «տրամաբանությանը» ենթարկվում: Դրամի արժեւորման հույսերը չարդարացան: Ոչ պարսկաստանցիները կանխիկ տարադրամի սպասված ծավալ մսխեցին մեր շուկայում: Ոչ էլ կուսակցական ռեյտինգները ֆինանսավորող օլիգարխներն են շտապում կանխիկ տարադրամը ազգային արժույթի վերածել՝ վասն քվեի: Դրամի անկյալ …

կարդալ ավելին

«Կոալիցիոն հուշագրին» համապատասխան

29.03.2012

Վերահսկիչ պալատը մի քանի տասնյակ միլիոն դրամի խախտումներ է հայտնաբերել Աբովյանի քաղաքապետարանի` 2009-2011թթ. գործունեության ուսումնասիրման արդյունքում: Նման տվյալներ են պարունակում Վերահսկիչ պալատի` մի քանի օր առաջ հրապարակած «Կոտայքի մարզի համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման մասին» անունը կրող փաստաթղթում, որում արձանագրված են քաղաքային համայնքի կողմից իրականացված օբյեկտների շինարարության եւ հիմնանորոգման, փողոցների ասֆալտապատման, գույքահարկի բազաների, տեղական տուրքի …

կարդալ ավելին

Խնդրել է արագացնել

27.03.2012

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Երեւանի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանը երեկ դիմում է ներկայացրել այդ ընտրատարածքի ընտրական հանձնաժողովին (ԸԸՀ)` խնդրելով իր հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ: Հիշեցնելով, որ մարտի 17-ին դիմել է հանձնաժողովին` խնդրելով հաշվի չառնել Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության մարտի 15-ի գրությունը եւ սահմանված կարգով գրանցել իրեն …

կարդալ ավելին

Խոշոր ինքնաբացարկ

27.03.2012

ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, երեկ ինքնաբացարկ է ներկայացրել եւ հանել է իր թեկնածությունը Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում: Մեր տեղեկություններով` Ջոնիկ Աբրահամյանի առաջադրումն ու ինքնաբացարկը թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ ներսում եղած տարաձայնությունների արդյունքն է: Այդ տարաձայնությունները վերջին շրջանում կարծես թե լուծվում էին հօգուտ Հ.Աբրահամյանի` նա վերընտրվեց ՀՀԿ ԳՄ անդամ, ընտրվեց …

կարդալ ավելին