Հայ հասարակությունը, որին միշտ մեղադրել են չափազանց անհատականացված լինելու համար, այսօր, հակառակը, դիմազուրկ զանգված դառնալու վտանգի առջեւ է կանգնած: Երբ վերջերս մի պատգամավոր իր ելույթներից մեկում հերթական շնորհակալությունն էր հայտնում կուսակցության ղեկավարին` այն բանի համար, որ իրեն ինքնադրսեւորվելու մեծ հնարավորություն է ընձեռել, առաջին անգամ անդրադարձա այն փաստին, որ ես երբեք նման առիթով որեւէ մեկին շնորհակալություն …
կարդալ ավելինԵրեկ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ, ՀՀԿ-ական Ռաֆիկ Աթայանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին չի քվեարկելու ՀՀԿ-ի օգտին: Ի դեպ, երեկ նա ասել է, թե ինքն ամիսներ առաջ լքել է ՀՀԿ շարքերը, սակայն, հիշեցնենք, որ նա մինչեւ երեկվա այս հայտարարությունը չէր հերքում, որ ինքը ՀՀԿ-ական է: «Ո՞վ կկանգնի …
կարդալ ավելին«Պարոն Հեֆերնը պետք է հանգիստ լինի: Մենք գիտենք` ինչի համար ենք գնում ընտրության: Կա՛մ Հեֆերնը պետք է ներողություն խնդրի հայ ազգին վիրավորելու համար, կա՛մ պետք է պատժի իրեն սխալ տեղեկություն տվողին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությանը, թե ՀՀ-ում ընտրողների միայն 12%-ն է …
կարդալ ավելինԵրեկ Քաղաքագետների միությունում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» ստորագրել են ընտրությունների վերահսկողության միասնական հանրային կենտրոնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնություն: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի ստորագրել` պատճառաբանելով, թե ԱԺ-ն արդեն արել է նման շտաբի ստեղծման նախաձեռնություն, որին համաձայնել են 5 խմբակցությունների ներկայացուցիչները: «Առաջարկեցի համատեղել, միացնել: Սա է չստորագրելու հիմնական պատճառը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, թեեւ ՀՀԿ-ն Երեւանի թիվ 12 ընտրատարածքում թեկնածու չի առաջադրել, բայց չի էլ թողնելու, որ հաղթի ԲՀԿ-ի թեկնածու Լյովա Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Ապարանից պատգամավոր ընտրված Լ.Խաչատրյանն այս անգամ նույն ընտրատարածքում չառաջադրվեց, որովհետեւ ՀՀԿ-ն նրա փոխարեն պաշտպանում էր Վրեժ Մարկոսյանի թեկնածությունը: Իսկ ՀՀԿ-ն չպաշտպանեց Լ.Խաչատրյանին, քանի որ նա քննադատել էր կառավարության գործունեությունը: Վերջինս անդամագրվեց ԲՀԿ-ին …
կարդալ ավելինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ ասել է, թե իր համար «կոմպլիմենտ» կլինի, եթե ՀՀԿ-ն եւ կոալիցիոն մյուս քաղաքական ուժերը հայտարարեն, որ ինքն իրենց ամենաանհաջող կադրն է: «Ես դա կընդունեմ որպես կոմպլիմենտ իմ ճշմարտախոսության համար»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի վերաբերյալ ասել էր, թե վերջինս …
կարդալ ավելինՄինչ քաղաքական դաշտն ու հասարակությունն ամբողջ թափով ընկղմվում են նախընտրական զարգացումների մեջ, իշխանությունները հերթական կասկածելի ու վտանգավոր քայլերն են անում արտաքին քաղաքականության ոլորտում: Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի ու ՌԴ-ի իշխանությունների միջեւ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ համաձայնության չկայացման դեպքում Հայաստանը պատրաստ է տարածք տրամադրել Ռուսաստանին` նման կայանի …
կարդալ ավելինԱպրիլի 11-12-ին Երեւան է ժամանելու ԵԽ ԽՎ պատվիրակությունը` գնահատելու նախընտրական արշավի իրավիճակը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԵԽ ԽՎ երեք անդամներ, որոնք հանդիպելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ` ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի առաջնորդների հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաեւ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության, ԿԸՀ նախագահ Տիգրան …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոայի հետ համատեղ մամուլի ասուլիսում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի իշխանությունները, երբ Բաքու այցելող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներից փորձում են հայտարարություններ կորզել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ` ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքը, ասել է. «Ցավոք, իսկապես այդպես է: Բաքուն միշտ փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջան այցելող …
կարդալ ավելինԲՀԿ անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ հրաժարվել է պատասխանել henaran.am-ի` 2013թ. նախագահական ընտրություններին իր հնարավոր առաջադրման մասին հարցին. «Չեմ մեկնաբանում այդպիսի հարցերը, որովհետեւ մեր ուշադրությունը, իմ ուշադրությունը հիմա խորհրդարանական ընտրությունների վրա է»: «Վ. Օսկանյանը օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպումներում բաց տեքստով հասկացնում է, որ իր ունակությունները ներում են` երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնելու համար, …
կարդալ ավելինՔաղաքագետների միությունում երեկ խորհրդարանական ընտրություններին մասնակցող չորս հիմնական ուժերի` Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Վարդան Օսկանյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ռուբիկ Հակոբյանը ստորագրել են ընտրությունների վերահսկողության միասնական հանրային կենտրոնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնություն: Այդ արարողությանը ներկա գտնվող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, չի ստորագրել` պատճառաբանելով, թե Ազգային ժողովի …
կարդալ ավելին– Դուք անկուսակցական եք, բայց Ձեր թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում անդամագրվելու եք ՀՀԿ-ին: – ՀՀԿ-ն է առաջադրել իմ թեկնածությունը, եւ մենք միասին դեռ շատ անելիքներ ունենք մեր երկրի տարբեր ոլորտներում` թե տնտեսական, թե կրթական եւ թե այլ ոլորտներում: Այսօր մեր երկիրը բազմաթիվ խնդիրներ ունի, մենք պետք է կարողանանք տնտեսական …
կարդալ ավելինՄարտի 31-ին զբաղեցրած պաշտոնից ազատված ՊՆ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանին նոր պաշտոնի են նշանակել: news.am-ի աղբյուրի փոխանցմամբ, նրան նշանակել են ՊՆ Էջմիածնի կայազորի ռազմական ոստիկանության պետ: Մամուլի հրապարակումների համաձայն` Ներսիսյանի ազատումը նախկին պաշտոնից կապված էր օրեր առաջ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության շենքում ժամկետային զինծառայողի ծեծի հետ: Նշվում էր, որ զինվորին` Արսեն Գրիգորյանին, …
կարդալ ավելինԲաքվում ընթացող «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարություն է տարածել, որում հայկական պատվիրակությունն իր բողոքն է արտահայտում այն կապակցությամբ, որ «Եվրանեսթի» նիստն օգտագործվել է հակահայկական քարոզչության համար: Վահան Հովհաննիսյանը կոչ է արել կազմակերպիչներին` այսուհետ առավել ուշադիր ընտրել նիստի անցկացման վայրը, եւ այն չվերածել քարոզչական հարթակի:
կարդալ ավելինՀՀ վարչական դատարանը երեկ մերժել է ՀԱԿ անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանի դիմումը: Հիշեցնենք, որ վերջինս պահանջել էր չեղյալ հայտարարել թիվ 10 ԸԸՀ-ի` մարտի 28-ին ընդունած թիվ 6-Ա որոշումը, որով մերժվել էր Սուքիասյանի` որպես պատգամավորի թեկնածու գրանցումը: Հավելենք, որ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը չեղյալ էր հայտարարել ավելի վաղ տրամադրած տեղեկանքը` նշելով, որ Սուքիասյանը վերջին 5 …
կարդալ ավելինՊարզվում է` «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը վիրավորված է ամբողջ հայ ժողովրդի անունից, քանի որ օտարերկրյա ընկերությունները ՀՀ-ում մակերեսային հարցումներ են անցկացնում ու դրանք ներկայացնում` որպես իրողություն: «Ես վիրավորված եմ իմ հայ ժողովրդի համար»,- ասել է Ադիբեկյանը: Նա հատկապես վիրավորված է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնից, ով հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրողների միայն 12%-ն է …
կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների օրը, գործելու է արագ արձագանքման խումբ` 20 մեքենաներով եւ 100 իրավաբաններով: Այս մասին երեկ հայտարարել է պաշտպան Կարեն Անդրեասյանը: Խումբը, ըստ նրա` գնալու է բոլոր այն ընտրատեղամասերը, որտեղից ահազանգեր կլինեն` նպաստելով ընտրախախտումների բացահայտմանն ու վերահսկողությանը: «Մենք Ոստիկանություն չենք եւ չենք կարող ահազանգերի հետքերով հետաքննություն սկսել, մենք ընդամենը …
կարդալ ավելին«Վարդան Օսկանյանի մոտ հայտարարություններ անելն ու այնուհետ անհաջող բացատրություններ տալը դարձել է անհաջող սովորություն»,- երեկ այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե կոալիցիան ձեւական կոալիցիա է եղել, որովհետեւ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել, եւ «երբեք իր գործընկերոջ` ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի …
կարդալ ավելինՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա ԱԺ ընտրությունների օրինականության ապահովման հետ կապված իր նկատառումները եւ դիտարկումները: Հատուկ շեշտվել է ընտրացուցակներում Հայաստանից բացակայող 700.000 ընտրողների առկայության խնդիրը` նշելով, որ սա իշխանությունների ընտրակեղծարարության հիմնական ռեսուրսն է:
կարդալ ավելին«Հայոց արծիվներ» կազմակերպությունը, որը ղեկավարում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, երեկ 5 օր ժամանակ է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` հայ ժողովրդին ֆաշիստներ եւ օկուպանտներ անվանելու համար «արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովրդից» ներողություն խնդրելու համար: Երեկ Ասրյանի կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Նախեւառաջ խորապես ողջունում ենք Ադրբեջանում ապրիլի 3-ին …
կարդալ ավելին