Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանը` պատասխանելով slaq.am-ի հարցին, թե` հայտարարել եք, որ Ձեր թեկնածությունն առաջադրել եք Ձեր եղբոր խնդրանքով, կարելի՞ է եզրակացնել, որ ԱԺ-ում լինելու եք Ձեր եղբոր պատվիրակը. այսինքն` իրականում գործունեություն եք ծավալելու եղբոր հրահանգներով, ասել է. «Ես բավականաչափ հասուն եմ, որ կարողանամ գործունեություն ծավալել ինքնուրույն: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ երբեւէ …
կարդալ ավելինԵրեկ ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավը մեկնարկել է 147 քայլից բաղկացած նախընտրական ծրագրի ներկայացմամբ: Այն ներկայացրել են ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին մի քանի անդամները: Մինչ այդ ծրագրի շնորհանդեսը ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն շոուներով եւ պարերով չի սկսի իր քարոզարշավը, այլ կներկայացնի գաղափարները, որոնք, ըստ նրա, կլինեն հաղթական: Նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանը, ամփոփ …
կարդալ ավելինԽորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները հրապարակել են իրենց նախընտրական ծրագրերն ու խոստումները, որոնք պետք է իրականություն դարձնեն առաջիկա 5 տարիներին, եթե, իհարկե, հաղթեն ընտրություններում եւ, որ ամենակարեւորն է, տեր կանգնեն իրենց խոստումներին: Առաջին հերթին, բնականաբար, ուշադրություն են գրավում կոալիցիոն երեք` Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոնք հավակնում են նորից խորհրդարանում մեծամասնություն ունենալ: …
կարդալ ավելին«Ողջունում եմ իմ շատ հարգելի Գարեգին Նուշիկյանի թեկնածությունը, որովհետեւ նա խելամիտ, բարի մարդ է, ազգի զավակ է»,- անդրադառնալով թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանին, մեզ հետ զրույցում ասաց արվեստագետ, դերասան Ազատ Գասպարյանը: Նրա խոսքով` իր ցանկությունը մեկն է, ու այն չկատարվելու դեպքում, ինչպես նա նշեց` խորը հիասթափություն կապրի. «Կուզեմ, որ բոլոր պատգամավորները լինեն …
կարդալ ավելինՄայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությունն ու ընտրական գործընթացները գնահատելու նպատակով ԵԽ ԽՎ պատվիրակությունը ապրիլի 11-12-ը կիրականացնի նախընտրական այց Երեւան: Պատվիրակությունը հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ` ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների հետ:
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ: «Իմ նպատակն է, որպեսզի ձեր առաջարկությունները, ցանկությունները, մոտեցումները առարկայացնենք մեր ծրագրերում: Այսօր աշխարհն այնպիսի արագությամբ է փոխվում, որ առաջին հերթին, թերեւս, երիտասարդների մտքերը կարող են ուղեցույց լինել: Քանի որ երիտասարդները, որպես կանոն, միշտ համարձակ են եւ շատ դեպքերում կաշկանդված չեն կաղապարներով` կարողանում են ավելի լավ …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է` ապրիլի 6-ի լուսաբացին մի խումբ անձինք, ներխուժելով Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանի տուն, նրան ծեծի ենթարկելով տարել էին Սարդարապատ գյուղի գերեզմաններ, որտեղ էլ շարունակվել էր բռնությունը: Նույն օրը Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, թե ապրիլի 6-ին «Արմավիր բժշկական կենտրոնից» Ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնական …
կարդալ ավելինԿուսակցությունները թյուրիմացության մեջ են` կարծելով, թե հեռուստատեսությամբ հեռարձակվող նախընտրական քարոզչությունը խիստ որոշիչ դեր է ունենում ընտրությունների արդյունքների վրա: Սակայն հենց այս ելակետով է յուրաքանչյուրը փորձել իր երեւակայության սահմաններում լուծել ընտրողներին գրավելու խնդիրը` հոլովակի տեքստն ու պատկերը համադրել այնպես, որ ստացվի հնարավորինս ազդեցիկ ուղերձ: Հանրապետական կուսակցությունն առանձնապես չի ջանացել փնտրել ընտրողի սիրտ տանող ճանապարհը: Այս կուսակցության …
կարդալ ավելինՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս Հայաստան կատարած այցից հետո քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը եկել է այն եզրահանգման, որ Հայաստանի ռազմավարական կշիռը գնալով մեծանում է: Կիրակոսյանի խոսքով, Ռուսաստանին մտորելու տեղիք է տալիս Հայաստանի ռազմաքաղաքական ակտիվությունն Արեւմուտքի հետ հարաբերություններում: Նա վստահ է, որ այս ամիս նախատեսված Հայաստանի ու ԱՄՆ-ի միասնական զորավարժությունները չեն վրիպի Կրեմլի ուշադրությունից: «Ինչքան Հայաստանն …
կարդալ ավելինՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` մայիսի 6-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 6-ի դրությամբ կազմում է 2 մլն 482.739:
կարդալ ավելինՀՀ վարչական դատարանը երեկ կրկին մերժել է ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, որը, հաշվի առնելով Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության տեղեկանքը, ըստ որի` Խ. Սուքիասյանը 5 տարի մշտապես չի ապրել Հայաստանում, նրան չէր գրանցել ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակում: Երեկ վարչական դատարանը որոշել է, որ հայցվորը վարչական կամ դատական կարգով չի վիճարկել ՀՀ ոստիկանության …
կարդալ ավելինԱդրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում շուտով ճեղքում կարձանագրվի: Այս մասին նախօրեին նա հայտարարել է Բաքվում` ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: «Այն ժամանակամիջոցում, երբ ես այստեղ չեմ եղել, կտրուկ տեղաշարժ տեղի չի ունեցել Լեռնային Ղարաբաղի …
կարդալ ավելինԵրեկ խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի նախաձեռնած` «ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիտորինգային աշխատանքային խմբի» առաջին հավաքը, որին մասնակցում էին ԱԺ 5 խմբակցությունների, 3 արտախորհրդարանական կուսակցությունների, մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԱԺ նախագահին կից ստեղծվող կառույցը գործելու է խորհրդարանում: Քաղաքական շրջանակներում արդեն կարծիք է հնչել, թե այդ աշխատանքային խումբն ընդամենը …
կարդալ ավելին«Մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները միայն խորհրդարանական ընտրություններ չեն, այլեւ` կառավարության ընտրություն»,- երեկ իր` «Իրավիճակի անատոմիան» վերտառությամբ հոդվածում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ըստ նրա, ՀՀ սահմանադրության համաձայն` պատգամավորների մեծամասնությունը ձեւավորում է կառավարությունը: Հետեւապես` այս կամ այն կուսակցությանը քվե տալով` հասարակությունը ոչ միայն ընտրում է պատգամավորներին, այլեւ վստահում է երկրի կառավարումը կոնկրետ կուսակցության կամ …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով ծանր վնասվածքներով Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել 30-ամյա Սամվել Պողոսյանը եւ 29-ամյա Առնակ Կուրղինյանը: news.am-ի փոխանցմամբ` ոմն Սամսոն Պողոսյան եւ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանի հետ Սարդարապատ գյուղում, գերեզմանների …
կարդալ ավելինԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի` ընտրություններին հետեւող առաքելությունը ապրիլի 5-ին հրապարակել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցը: «Նոր ընտրական կոդեքսը, որն ընդունվել է 2011թ. մայիսին, գնահատվել է համընդգրկուն, եւ կայուն հիմք է ստեղծում` ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, բայց մինչ օրս կան հատվածներ, որոնք պետք է վերամշակման ենթարկվեն»,- ասված է զեկույցում: Դիտորդների խոսքով, ԿԸՀ-ն …
կարդալ ավելինԽորհրդարանական հինգ կուսակցությունների, ինչպես նաեւ առաջիկա ընտրություններին մասնակցող «Միավորված հայերի», ՀՀԿ եւ ՀԴԿ ներկայացուցիչները երեկ խորհրդարանում մասնակցեցին ԱԺ նախագահին կից ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիտորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով հրավիրված հավաքին: Այդ հավաքին չէր մասնակցում Հայ ազգային կոնգրեսը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը ստորագրեցին ընտրությունների ընթացքը …
կարդալ ավելինԹիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը հավատում է, որ ժամանակի ընթացքում Հայաստանում տիրող իրավիճակը կփոխվի դեպի լավը, եւ նորից կսկսեն իշխել բարոյական նորմերը: Նրա խոսքով` մեր երկրում կան մի շարք մտահոգիչ հանգամանքներ. «Այսօր Հայաստանը, ինչպես բազմաթիվ այլ զարգացող երկրներ, ծանր ժամանակաշրջան է ապրում` կապված համաշխարհային ճգնաժամի եւ այլ երեւույթների հետ: Բավականին բացեր կան …
կարդալ ավելին«Առիթ ունեցա ըմբոշխնելու պաշտոնաթող արտգործնախարարի մտքի գոհարները եւ եւս մեկ անգամ համոզվեցի, որ քաղաքական դեմագոգիան կարող է սահմաններ չունենալ»,- մեկնաբանելով ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի երեկվա` «Իրավիճակի անատոմիան» վերտառությամբ հոդվածում տեղ գտած հայտարարությունները, panorama.am-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ Վ. Օսկանյանն իր հոդվածում անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակին` նշել էր. …
կարդալ ավելինԹիվ 4 ընտրատարածքում ՀՀՇ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե այս պահին որեւէ ենթաշտաբ իր ընտրատարածքում չունի: «Մեկ ամիս է` փնտրում ենք տարածքներ: Բոլոր այն տարածքները, որոնք հայտարարված են, եւ գրված են, եւ ինտերնետում, որ վաճառվում են կամ վարձով են տրվում, դիմել ենք շուրջ …
կարդալ ավելին