ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի` ընտրություններին հետեւող առաքելությունը ապրիլի 5-ին հրապարակել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցը: «Նոր ընտրական կոդեքսը, որն ընդունվել է 2011թ. մայիսին, գնահատվել է համընդգրկուն, եւ կայուն հիմք է ստեղծում` ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, բայց մինչ օրս կան հատվածներ, որոնք պետք է վերամշակման ենթարկվեն»,- ասված է զեկույցում:
Դիտորդների խոսքով, ԿԸՀ-ն ակտիվ մասնակցություն է ունենում օրենքով նշված ժամկետներում ընտրությունների նախապատրաստման գործում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ որոշ դիտորդներ մտահոգություն են հայտնել ընտրացուցակների որակի վերաբերյալ, որը, իշխանությունների խոսքով, մշտապես կատարելագործվում է: «Ընտրական նոր օրենսգիրքը ուժեղացրել է ընտրարշավի ֆինանսավորման կարգը»,- ասված է զեկույցում: Ըստ զեկույցի` մինչ օրս մերժվել է ընտրությունների հետ կապված շուրջ 40 բողոք: «Հիմնականում դա տեղի է ունեցել, քանի որ հայտատուներն իրավունք չեն ունեցել նման բողոք ներկայացնել: Ակնհայտ է լիազորությունների կրկնությունները վերը նշված ընտրական հանձնաժողովների եւ Վարչական դատարանի միջեւ»: