քաղաքականություն

Նոր անուններ

31.03.2012

Երեկ հայտնի է դարձել այն հինգ անձանց անունները, ում Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը մերժել է տեղեկանք տրամադրել վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին: Մինչ այդ հայտնի էր, որ վարչությունը տեղեկանք չի տրամադրել գործարար, ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանին եւ ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանին` «Խուճուճ Էդոյին»: Երեկ պարզվել է, որ տեղեկանք չի տրամադրվել նաեւ ՀՀԿ-ական, Էրեբունու …

կարդալ ավելին

Աշխատակիցներին «սկայպ»-ո՞վ են ընտրում

31.03.2012

Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր, թե առաջիկայում ՄԻՊ գրասենյակներ կհիմնեն նաեւ մարզերում: Մեր տեղեկություններով` մարզային աշխատակիցների ընտրությունը կազմակերպվում է «սկայպի» միջոցով: Այս տեղեկատվությունը քննարկվում էր նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ օգտատերերից մեկը գրել էր. «Այստեղից կարելի է երկու եզրակացություն անել. օմբուդսմենի գրասենյակում կամ նախապես գիտեն, թե ում են ընդունելու աշխատանքի, կամ էլ տիրում …

կարդալ ավելին

Ինչպիսի «պատիվ»

31.03.2012

Ռուսաստանի Դաշնության վարչապետ եւ նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Սրտանց շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ինձ հղած Ձեր ջերմ շնորհավորանքի համար: Համոզված եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի բազմակողմ ու փոխշահավետ հարաբերությունները, հիմնված ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետագայում եւս կշարունակեն դինամիկ զարգանալ` ի բարօրություն մեր …

կարդալ ավելին

Լավրովն է գալիս

31.03.2012

Ապրիլի 3-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Ադրբեջան: Այցի ժամանակ քննարկվելու են երկկողմանի եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաեւը: Ըստ նրա, Սերգեյ Լավրովն Ադրբեջանում նաեւ քննարկելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նշենք, որ ապրիլի սկզբին Լավրովն այցելելու է նաեւ Հայաստան:

կարդալ ավելին

ՀՀԿ-ի դեմքը

31.03.2012

«Մեր ցուցակը մեր կուսակցության դեմքն է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ այս անգամ ՀՀԿ-ի ցուցակում են երբեմնի ընդդիմադիրներ Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, նաեւ` Խոսրով Հարությունյանը եւ այլք: Փաստորեն, քաղաքական տարբեր ճամբարներ ու սկզբունքներ փոխած, երբեմն` նաեւ դավաճանի պիտակ վաստակած մարդի՞կ են ՀՀԿ-ի դեմքը` մեր թղթակցի այս հարցին …

կարդալ ավելին

Կոալիցիոն հակակոալիստը

31.03.2012

«Ճիշտ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, թերեւս համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք` այդ կոալիցիան ձեւական կոալիցիա է եղել, որովհետեւ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել եւ, փաստորեն, այս 4-5 տարիների ընթացքում արել է այն, ինչ ցանկացել է, եւ երբեք իր գործընկերոջ` «Բարգավաճ Հայաստանի» եւ նույնիսկ ՕԵԿ-ի ձայների կարիքը խորհրդարանում …

կարդալ ավելին

Հավատացեք, որ փոխենք

31.03.2012

Երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքով Հայ ազգային կոնգրեսն, ըստ էության` մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների իր քարոզարշավը: Ինչպես եւ կարելի էր սպասել, ՀԱԿ-ը քարոզչության հիմնական շեշտը դրել է ԱԺ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու, «ավազակապետությունից ազատվելու» վրա: Զուտ մարտավարական առումով գուցե դա արդարացված քայլ է, ՀԱԿ-ն այդպիսով, բնականաբար, փորձելու է համախմբել հասարակության ընդդիմադիր հատվածին: Այլ հարց է, …

կարդալ ավելին

Ազատել են

31.03.2012

Երեկ «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակված Երեւանի թիվ 10 ընտրատարածքի 10/30 ընտրական տեղամասի ընտրացուցակում տեղ գտած անճշտությունը պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունում ստեղծված արագ արձագանքման օպերատիվ շտաբը կատարել է ուսումնասիրություն: Պարզվել է, որ անճշտությունը անձնագրային ծառայության աշխատակցի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանք է: Անձնագրային ծառայության քաղաքացիական ծառայողն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Անճշտությունը …

կարդալ ավելին

Ո՞ր Հայաստանում է ՀՀԿ-ի ցուցակը

31.03.2012

«Գոյություն ունի երեք Հայաստան` դիմադիր, ընդդիմադիր թեւերի ներկայացրած եւ իրական»,- երեկ կայացած ասուլիսում ասել է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա, այսօրվա քաղաքական գործիչներից ով կարողանա ներկայացնել իրական Հայաստանը, նա էլ ընտրություններում կհաջողի: «Հայաստանում ամեն ինչ կամ շատ սեւ է ներկայացվում, կամ շատ սպիտակ»,- ասել է նա: Գ. Իսագուլյանի կարծիքով, առաջիկա խորհրդարանական …

կարդալ ավելին

Ո՞վ է խոսում Օսկանյանի շուրթերով

31.03.2012

«Անցած չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձեւական է եղել»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ նորաթուխ անդամ Վարդան Օսկանյանը: «Քննադատությունը երբեք ինքնանպատակ չի եղել: Ես քննադատել եմ այն խնդիրները, որոնք գտել եմ, որ սխալ են արվում, դրանց լուծում չի տրվում, եւ 4 տարի անց կարելի է ասել, որ իմ բոլոր քննադատություններն …

կարդալ ավելին

ՀՀԿ նախագահն իր աթոռը զիջել է

31.03.2012

ՀՀԿ երկհարկանի շենքը նախընտրական այս օրերին շտաբի վերածելու արդյունքում կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները զրկվել են իրենց աշխատասենյակներից: Նրանց աշխատասենյակներում այժմ տարբեր խմբեր նախընտրական վերլուծություններ, մոնիտորինգներ ու այլ աշխատանք են կատարում: Արդյունքում` ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտնվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատասենյակում: Մեզ հետ հարցազրույցի ժամանակ նա նստած էր Ս.Սարգսյանի բազկաթոռին: Սակայն օրվա մի մասն այդ պատասխանատու …

կարդալ ավելին

Իրական ախալքալաքցիներ

31.03.2012

ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք է տվել լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկություններին, ըստ որոնց` Շենգավիթի թաղամասերից մեկում մեկ բնակարանի վրա գրանցված է 101 բնակիչ: Գլխավոր դատախազությունն այս թեմայով մամուլի հրապարակումները արդեն ուղարկել է Ոստիկանություն` «պատշաճ քննարկում ապահովելու համար»: Հետաքրքիր է, որ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, որ դա …

կարդալ ավելին

3 միլիոն ընկեր

31.03.2012

Գլխավոր դատախազության մամլո ծառայությունն արձագանքել է «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի փորձագետ Վահագն Պետրոսյանի հայտարարությանը: Վերջինս մասնավորապես ասել էր. «Լուրջ մտահոգություն է պատճառում նաեւ այն հանգամանքը, որ գլխավոր դատախազը, որն ի պաշտոնե պետք է անաչառության դիրքերից նպաստեր ընտրությունների օրինական ընթացքին, անձնական շահագրգռվածություն ունի քվեարկության այս կամ այն ելքի վերաբերյալ»: «ՀՀ գլխավոր դատախազը բազմիցս հայտարարել է, որ …

կարդալ ավելին

Հայհոյել է Փոստանջյանին

31.03.2012

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգության» Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել: Այսպես, Գորիսում քաղաքացիները, ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել, ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել …

կարդալ ավելին

70 մլն դոլար

31.03.2012

Նախընտրական գործընթացների ուղղակի ազդեցությունը արտահայտվում է մանրածախ առեւտրաշրջանառության, հրատարակչական բիզնեսի, գովազդային բիզնեսի, մեդիա դաշտի եւ փոխարժեքի ոլորտներում: Երեկ կայացած ասուլիսում ասել է տնտեսագետ Սամվել Ավագյանը, ըստ որի` 2007 թ. խորհրդարանական ընտրություններում միայն մանրածախ առեւտրում արձանագրվել է 11 մլրդ դրամի աճ, հրատարակչական բիզնեսում` մոտ կրկնակի աճ: Ավագյանի կարծիքով, աճը պայմանավորված է նրանով, որ իրականացվում են բազմաթիվ …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը

31.03.2012

1. ՀԱԿ-ը, թերեւս, Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի: Քառամյա հետեւողական հրապարակային գործունեության ընթացքում Կոնգրեսը թե՛ տեսական, թե՛ գործնական առումով հասարակությանը ներկայացել է որպես իշխանության իրական հակակշիռ հանդիսացող քաղաքական գործոն, որն իր առջեւ դրել ու հաջողությամբ լուծել է երկու գլխավոր խնդիր. առաջին` ավազակապետական վարչախմբի արատների ու հանցավորության լիակատար …

կարդալ ավելին

Ապամոնտաժելու են

29.03.2012

Երեկ Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ պայքարող ակտիվիստները բաց նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` տեղեկացնելով, որ մարտի 31-ին ապամոնտաժելու են կրպակները, նաեւ պահանջելով ապահովել կրպակներն ապամոնտաժող 10 քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ …

կարդալ ավելին

Մեծ ռիսկ

29.03.2012

«Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն այդ հարցը կլուծվի»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան: «Դրա համար երկու երկրների ղեկավարների սեղանին դրված է շրջանակային համաձայնագիր: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է 4, 5 կամ 6 կարեւոր պայման: Դրա համար երկու երկրների նախագահները պետք է իրենց …

կարդալ ավելին

ՀՀԿ են մտնում հիմնարկներով

29.03.2012

Մեր տեղեկություններով` այս օրերին ՀՀԿ-ացվում են ամբողջական հիմնարկների` դպրոցների, հիվանդանոցների աշխատակազմեր: Վերջերս ստիպողաբար այդ կուսակցությանն են անդամագրվել նաեւ Երեւանի թիվ 2 հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի բուժաշխատողները: Հիվանդանոցի աշխատակիցներին նաեւ հանձնարարվել է, որ առաջիկա օրերին այցելեն որեւէ մեծամասնական ընտրատարածք եւ իրենց հաշվին անվճար բուժօգնություն մատուցեն ընտրողներին: Բժիշկները մեր թղթակցի հետ զրույցում դժգոհել են, որ այդ օրերին թեեւ …

կարդալ ավելին

Այդ ե՞րբ դարձավ պահանջված

29.03.2012

«Իսկ ի՞նչ է, դուք գտնում եք, որ Ռ.Քոչարյանի մասնակցությունը մեր երկրի արդիականացման գործին պահանջված չի՞: Գտնում եք, որ Ռ.Քոչարյանն այն արդյունավետ մենեջերը չի՞, որը եթե վերադառնա ակտիվ դերակատարության, կարող է սրբագրել այն բազմաթիվ սխալները, որոնք տեսնում ենք մեր կառավարության գործունեության մեջ: Ցանկացած մեկը, ով առնչվել է նրա գործունեությանը, չի կարող չարժեւորել տնտեսության կազմակերպչի նրա հատկությունները»,- …

կարդալ ավելին