«Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն այդ հարցը կլուծվի»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան: «Դրա համար երկու երկրների ղեկավարների սեղանին դրված է շրջանակային համաձայնագիր: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է 4, 5 կամ 6 կարեւոր պայման: Դրա համար երկու երկրների նախագահները պետք է իրենց վրա վերցնեն հակամարտության կարգավորումը եւ վստահեն միմյանց: Դա քաղաքական մեծ ռիսկ է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունները պատրաստ չեն այդ հարցի կարգավորման վերաբերյալ որոշման ընդունմանը: Անհրաժեշտ է, որպեսզի երկու հասարակությունները փոխեն իրենց տեսակետները կամ էլ նախագահներն իրենց վրա վերցնեն քաղաքական մեծ ռիսկ»,- ասել է նա: