Ազատել են

31/03/2012

Երեկ «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակված Երեւանի թիվ 10 ընտրատարածքի 10/30 ընտրական տեղամասի ընտրացուցակում տեղ գտած անճշտությունը պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունում ստեղծված արագ արձագանքման օպերատիվ շտաբը կատարել է ուսումնասիրություն: Պարզվել է, որ անճշտությունը անձնագրային ծառայության աշխատակցի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանք է: Անձնագրային ծառայության քաղաքացիական ծառայողն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Անճշտությունը վերացվելու է: Անձնագրային եւ վիզաների վարչությունը հայցում է Ֆադեյ Սարգսյանի հարազատների ներողամտությունը: Այդ մասին հաղորդում են ՀՀ Ոստիկանությունից: