քաղաքականություն

Եղբայր եմք մեք

05.04.2012

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած` Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին: Ողջունելով Կիպրոսի արտգործնախարարին` նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման գործում կարեւորել է պարբերական դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները: Նա նշել է, թե մեծ հաճույքով է հիշում անցյալ տարի Կիպրոս կատարած` իր պետական, այնուհետ` աշխատանքային այցերը եւ դրանց …

կարդալ ավելին

Տարածքների վերադարձից հետո

03.04.2012

«Միջնորդներն ազնվորեն են կատարել եւ կատարում իրենց պարտականությունները` չնահանջելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից` ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարում, տարածքային ամբողջականության պահպանում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Համանախագահների դիրքորոշումը չի փոխվել»,- երեկ Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ հիմնականում Ադրբեջանից հնչող դժգոհություններին: «Թե ինչպես են գնահատում կողքից, ես …

կարդալ ավելին

Դա վաղուց էր եւ սխալ

03.04.2012

Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ն հետաքրքիր իրավիճակ է ստեղծել Երեւանի թիվ 2 ընտրատարածքում` Նոր Նորքում: Այստեղ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է «Հայլուրի» տնօրեն Սամվել Ֆարմանյանը, ով այդ ընտրատարածքում առաջադրվել էր նաեւ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բայց այն ժամանակ վերջինս ընդդիմադիր ներկայացող ՕԵԿ-ի անդամն ու թեկնածուն էր եւ պարտվեց ՀՀԿ թեկնածու Ռաֆիկ Պետրոսյանին: Բանն այն է, որ 2007թ. այդ …

կարդալ ավելին

Ո՞վ կմիանա ՀԱԿ-ին

03.04.2012

ԱԺ ընտրություններից հետո արդյո՞ք ընդդիմադիր ուժերը կփորձեն իշխանափոխության կամ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց բարձրացնել: Անցած շաբաթ ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե «ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձեւավորելու պարագայում իրենք անմիջապես կբարձրացնեն Ս.Սարգսյանի պաշտոնանկության եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»: Այս հարցում կմիանա՞ն ՀԱԿ-ին մյուս ընդդիմադիր ուժերը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեր …

կարդալ ավելին

ԿԸՀ-ն հաստատել է

03.04.2012

ԿԸՀ երեկվա արտահերթ նիստում հաստատվել է մայիսի 6-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին Հանրային հեռուստաընկերությամբ եւ Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը: Նախատեսված է Հանրային հեռուստատեսությամբ քարոզչություն իրականացնելու նպատակով եթերաժամ տրամադրել ժամը 18:00-ից, իսկ Հանրային ռադիոյով եթերաժամը տրամադրվելու է ժամը 13:30-ից եւ 21:40-ից: Հանրային հեռուստատեսությունը տրամադրելու է 60 րոպե անվճար եւ մինչեւ …

կարդալ ավելին

Բաժանիր, որ վերարտադրվես

03.04.2012

Հայաստանյան ընտրություններին ուղեկցող հիմնական, եթե ոչ առաջնային գործոններից մեկը դարձել է ընտրակաշառքը: Ընտրությունից ընտրություն փոխվել-կատարելագործվել են ընտրակաշառքի բաժանման մեխանիզմները, կոպիտ մեթոդներին փոխարինելու են եկել ավելի «քաղաքակիրթ» եղանակները, ի վերջո, մի քանի անգամ բարձրացել է «դրուքաչափը»: Յուրաքանչյուր ընտրությունից առաջ այս թեմայով բանավեճը հանգում է մոտավորապես հետեւյալին. իշխանությունները հայտարարում են, որ խստորեն պատժելու են որեւէ ընտրակաշառք բաժանողի …

կարդալ ավելին

Հանուն վստահության

03.04.2012

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «2012թ. ընտրությունների արժանահավատ, պատասխանատու եւ հավասարակշռված լուսաբանում» թեմայով սեմինար-քննարկում, որը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպել էին «Իրավունքի Եվրոպա» միավորում հ/կ-ն, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը, ԵՄ պատվիրակությունն ու ԱՄՆ դեսպանատունը: ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի խոսքով` ԶԼՄ-ների գործունեությունը քարոզարշավի ժամանակ շատ կարեւոր է ազատ եւ արդար ընտրությունների իրականացման համար: ՀՀ-ում ԵՄ …

կարդալ ավելին

Հետաձգվել է

03.04.2012

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է ՀԱԿ-ի 7 ակտիվիստներից 4-ի մասով անջատված գործի դատաքննությունը: Սակայն երեկ դատական նիստը հետաձգվել է մինչեւ ապրիլի 6-ը, քանի որ դատարան չեն ներկայացել գործով անցնող 7 վկաները: Եթե նրանք դատարան չներկայանան նաեւ ապրիլի 6-ին, ապա հնարավոր է` դատարանը նրանց բերման ենթարկելու մասին որոշում կայացնի: …

կարդալ ավելին

Մամեդյարովին տեղն է դրել

03.04.2012

Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդից զոմբի են ստեղծում: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է խորհրդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով այս օրերին Բաքվում մասնակցում է «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին: Նա իր վրդովմունքն է հայտնել ադրբեջանական հեռուստատեսությամբ հեռարձակվող եւ մամուլում տպագրվող նյութերի կապակցությամբ` ասելով. «Հարկ է մեկ ժամ միացնել հեռուստացույցը, եւ սարսափ է …

կարդալ ավելին

Պահանջում են բոլորի, բայց ոչ մեկի՛ հրաժարականը

03.04.2012

Հայ ազգային կոնգրեսի` ուրբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ծրագրային ելույթում հայտարարեց, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո «ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձեւավորելու պարագայում» պատրաստվում են այլ պահանջների հետ միասին բարձրացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: «Հիմք ընդունելով այն իրողությունը, որ Ս.Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռը զավթել է «Ընտրական օրենսգրքի» կոպտագույն խախտման, համատարած …

կարդալ ավելին

Լավրովը գոհ է Մինսկի խմբից

03.04.2012

«Ռուսաստանն անտարբեր չէ իր գործընկերների միջեւ հարաբերությունների նկատմամբ»,- երեկ Երեւանում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Բաքվից հնչող բացասական գնահատականները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերաբերյալ: «Միջնորդներն ազնվորեն են կատարել եւ կատարում իրենց պարտականությունները` չնահանջելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից` ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարում, տարածքային …

կարդալ ավելին

Գալու է Հայաստան

03.04.2012

Ապրիլի 4-5-ին Հայաստան կայցելի Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Ծրագրվում է, որ Երեւանում Աժուբալիսը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկվելու են երկկողմ համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր: Մինչ Հայաստան այցը` Լիտվայի ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան: Աժուբալիսը կհանդիպի Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ապրիլի 2-ին Լիտվայի նախարարը մասնակցել …

կարդալ ավելին

Նոր նշանակումներ

03.04.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով գնդապետ Արմեն Սահակյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գարեգին Գաբրիելյանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Լեւոն Երանոսյանը, ով ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

կարդալ ավելին

Բորիսովը Հայաստանում է

03.04.2012

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը երեկ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Օդանավակայանում Բոյկո Բորիսովին դիմավորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բորիսովին ուղեկցում են Բուլղարիայի տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկին, աշխատանքի հարցերով նախարար Տոտյու Մլադենովը, ինչպես նաեւ արտաքին գործերի փոխնախարար Իվան Նայդենովը: Երեւանում նախատեսված են Բուլղարիայի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ …

կարդալ ավելին

ՄԻՊ-ը շտապե՞լ է

03.04.2012

ՀՀ ոստիկանությունը երեկ պարզաբանել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարությունը, ըստ որի` Ոստիկանությունը համաձայն է ՄԻՊ դիտողությունների հետ, որոնք արվել են ոլորտն ուսումնասիրելու արդյունքում: Ըստ ՄԻՊ-ի` ՀՀ ոստիկանությունն անհամաձայնություն հայտնելով պաշտպանի կողմից հրապարակած զեկույցի բազմաթիվ հարցերից միայն մեկին` ընդունում է մյուսները եւ պատրաստակամություն հայտնում վերացնելու իր գործունեության ոլորտում տարիներ շարունակ առկա մյուս խնդիրները: Ոստիկանության …

կարդալ ավելին

Ցանցեր ստեղծեք

03.04.2012

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ հայ-ամերիկյան հարաբերությունների 20-ամյակին նվիրված իր ելույթում հայտարարել է, թե ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին բարեկեցիկ, ժողովրդավար եւ արեւմտյան արժեհամակարգով պետություն դառնալու ձգտման մեջ: Նա անդրադարձել է նաեւ մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին, որոնց նկատմամբ, ըստ դեսպանի` անվստահության մթնոլորտ կա: Նա հիշեցրել է Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից Հայաստանի 1500 քաղաքացիների …

կարդալ ավելին

Թաքնված գովազդ եւ վարչական ռեսուրսի չարաշահում` եթերում

03.04.2012

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ նախընտրական քարոզչությունը Հայաստանում մեկնարկել է դեռեւս 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից: Նրա խոսքով` խորհրդարանական ընտրություններին պատրաստվող որոշ կուսակցություններ դա արել են հիմնականում հեռուստաընկերությունների միջոցով: «Եթե կուսակցություններն իրականացնում են որոշակի ակտիվ նախընտրական պայքար` նույնիսկ ոչ պաշտոնական փուլում, դա այս կամ այն կերպ լուսաբանվում է հեռուստաընկերությունների կողմից, եւ …

կարդալ ավելին

«ԼՂ հակամարտությունն իսկապես անհանգստացնում է մեզ»

03.04.2012

Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, թե ԵՄ-ն աշխատանքներ է տանելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրագրման ուղղությամբ եւ նշանակել է իր հատուկ ներկայացուցչին (Ֆիլիպ Լեֆոր), որպեսզի օգնի գոյություն ունեցող միջնորդական գործընթացներին: Նրա խոսքով` շատերը ԼՂ հակամարտությունն անվանում են սառեցված, սակայն այն իսկապես անհանգստացնում է …

կարդալ ավելին

Խնայողությո՛ւն, Հորացիո

03.04.2012

Հայաստանում արդար ընտրությունների մասին մտահոգ են հատկապես նրանք, ում բարձր հովանավորությամբ կեղծվում են ընտրությունները: Ցանկը պարզ է` ՀՀ իշխանությունները, քաղաքական էլիտան, օլիգարխները` օրենքից դուրս գործող իրենց խմբերով, քաղաքական ուժերը: Կեղծված ընտրությունների գինը շատ մեծ է, անվերականգնելի` արտագաղթ: Ընդ որում, այս դեպքում արդեն բարոյական անկումն ու անհեռանկար ապագան արտագաղթի առաջնային պատճառները չեն: Մարդիկ ուղղակիորեն կորցնում են …

կարդալ ավելին

«Նախընտրական պայքարում ստեղծվելու են իմաստներ»

03.04.2012

– Նախընտրական քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ առաջ ինչպիսի՞ն է քաղաքական դաշտի մթնոլորտը, քաղաքական ուժերի նախատրամադրվածությունը: – Նախ պայմանավորվենք` ինչն ենք համարում քաղաքական ուժ: Քաղաքական ուժն այն է, որն այս ժամանակահատվածում Հայաստանում, նաեւ աշխարհում, հաստատում է քաղաքացու` քաղաքականությամբ զբաղվելու, քաղաքականապես ինքնուրույն արտահայտվելու եւ չենթարկվելու իրավունքը: Այսինքն` եթե դու ինքնուրույն ինչ-որ բանով զբաղվում ես, դու արդեն չես …

կարդալ ավելին