Նոր նշանակումներ

03/04/2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով գնդապետ Արմեն Սահակյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գարեգին Գաբրիելյանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Լեւոն Երանոսյանը, ով ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: