քաղաքականություն

Հոդվածները` քննարկման նյութ

12.04.2012

ՀՀ գլխավոր դատախազությունը Արմավիրի Սարդարապատ գյուղում ապրիլի 6-ին տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հանձնարարել է Ոստիկանությանը` քննության առարկա դարձնել նաեւ մամուլի հրապարակումները: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: «Ճիշտ է, Մերուժան Մխոյանը հաղորդում չի տվել իրավապահ մարմիններին, սակայն հաշվի առնելով այն, որ, …

կարդալ ավելին

Իսկ ընտրություններին մնաց ընդամենը 24 օր

12.04.2012

«Ժառանգություն» կուսակցությունը ձեռնպահ կմնա ընտրությունների ընթացքը վերահսկող Հանրային միասնական շտաբի աշխատանքներին մասնակցելուց, եթե դրա կազմավորման մասին հայտարարությունը չստորագրեն չորս քաղաքական ուժերի առաջնորդները: Երեկ շտաբի կառուցվածքի հետ կապված քննարկման ժամանակ իրենց այս պայմանը նորից պնդեց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ քննարկման կեսից հեռացավ: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Ժառանգություն», «Դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների եւ Հայ ազգային …

կարդալ ավելին

Ֆորշը` Գարեգին Նուշիկյանի մասին

12.04.2012

Երգիչ Ֆորշը թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուներից նախապատվությունը տալիս է «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանին: «Գարեգին Նուշիկյանի հետ, տասը տարուց ավելի է, ինչ աշխատում ենք եւ բավականին մտերիմ ենք: Նրա քաղաքակիրթ լինելու հանգամանքը թույլ է տալիս շփումը դարձնել հեշտ եւ արդյունավետ»,- Գ. Նուշիկյանի վերաբերյալ ասում է Ֆորշը: Նրա դիտարկմամբ` Գարեգին Նուշիկյանը ոչ միայն «շատ …

կարդալ ավելին

Հեռացիր, մոռացիր

12.04.2012

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե` ինչո՞ւ եք 5 տարին մեկ ակտիվանում, ասել է. «Շատ տեղին հարց է: Իսկապես, երբ մենք խորհրդարանում էինք, այն ժամանակ անհամեմատ ավելի ակտիվ էինք, խորհրդարանից դուրս այլ վիճակ է ստեղծվում: Եթե միայն հանրահավաքներով է ակտիվությունը չափվում, ես այնքան էլ համաձայն չեմ, թեեւ, իհարկե, դա էլ իր դերը խաղում …

կարդալ ավելին

Ձայնի՞ց է կախված

12.04.2012

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Կոտայքի մարզում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` դիմելով հավաքվածներին, ասել է. «Հիշեք, որ ձեր ձայներից է կախված, թե ինչպիսի կառավարություն է լինելու առաջիկա 5 տարին, եւ ինչպես է զարգանալու երկիրը»:

կարդալ ավելին

«Ընտրությունները կյանքի ու մահվան խնդիր չէ»

12.04.2012

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկնել է Արմավիրի մարզ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանին որեւէ մեկը Հանրապետականից չի ուղեկցել` տեղերում նրան դիմավորել են տվյալ տարածքի պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուները, մասնավորապես` գործող ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Ռադիոկայանի հաղորդմամբ` իր ելույթներում Ս. Սարգսյանը շռայլ խոստումներ չի տվել: Առաջինը Սերժ Սարգսյանն այցելել …

կարդալ ավելին

«Ղարաբաղցու առաջին «ուգռոզան» լինում է հետեւյալը. «գնում ենք նախագահի մոտ»,- ասում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը

12.04.2012

Երեկ Ստեփանակերտում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է Հայաստանից ժամանած լրագրողների հետ եւ պատասխանել է նրանց հարցերին: «Կենտրոն» հ/ը – Ինչպիսի՞ն է ԼՂՀ տնտեսության ներկա վիճակը, եւ, մասնավորապես, ինչպիսի՞ն է կառավարության աջակցությունը փոքր ձեռնարկություններին: – Տնտեսությունը ներկայացնելու ամենակարեւոր ցուցանիշը Համախառն ներքին արդյունքի ցուցանիշներն են: Վերջին տարիներին կարողանում ենք ապահովել այդ ցուցանիշների աճի բարձր տեմպեր: 2011թ. …

կարդալ ավելին

ԲՀԿ-ի մասին՝ կամ լավ, կամ ոչինչ

12.04.2012

ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ Քաղաքագետների միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց, թե ընտրությունները վերահսկող միասնական հանրային շտաբի ստեղծումն օրվա հրամայական է, քանի որ «ընտրություններն ուղղորդելու ընդհատակյա աշխատանք է կատարվում»: Ո՞վ է ուղղորդում այդ ընդհատակյա շտաբը, արդյո՞ք Վ.Օսկանյանը ՀՀԿ-ին նկատի ունի: Երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նորաթուխ ԲՀԿ-ականը չցանկացավ կոնկրետացնել, ընդամենն ասաց, թե ժողովրդի …

կարդալ ավելին

«Հիմա ձեր ճանապարհը բաց է դեպի ԵՄ»,- ասում է ՀՀ-ում Դանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Բորգ-Հանսեն

12.04.2012

Երեկ «Գոլդեն Թուլիփ Երեւան» հյուրանոցում պաշտոնապես ազդարարվեց Դանիայի Թագավորության հյուպատոսության բացման մասին: Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդը ՀՀ-ում Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս է նշանակել Արման Փինարբասիին, ով աշխարհի 110 երկրներում գործող խոշոր աուդիտորական ու խորհրդատվական ընկերություններից մեկի` «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլի» տարածաշրջանային տնօրենն է: Արման Փինարբասիի ղեկավարության ներքո են նախկին խորհրդային 10 երկրներ: …

կարդալ ավելին

Նյու «խոպան»

12.04.2012

Մոսկվայում ձերբակալել են 52-ամյա մի ՀՀ քաղաքացու, ով կասկածվում է Պենզայում եւ Ռոստովի մարզում պատվերով սպանություններ կատարելու մեջ: Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կայքում, Մոսկվայի ոստիկանները սկզբում նրան կասկածել են ապօրինի զենք կրելու մեջ, այնուհետեւ պարզվել է, որ նա 2006 թվականից հետախուզվում է Պենզայի ոստիկանության կողմից սպանության համար, իսկ Ռոստովի մարզում տղամարդուն …

կարդալ ավելին

Կուսակցական պետության առօրյան

12.04.2012

Շաբաթվա տնտեսական հիմնական լուրերը հակասական էին: Ինչպես վայել է այս նախընտրական շրջանին: Այս ընթացքում սովորաբար ահագին բան պարզ ու նկատելի է դառնում: Ցավոք, քչերն են դրանց ուշադրություն դարձնում, եւ այդ բացահայտումները կորում են նախընտրական աղմուկի մեջ: Մինչդեռ դրանք արձանագրում են անգամ կառավարման որակն ու արդյունավետությունը: Տնտեսական շաբաթը շարունակեց արձանագրել ազգային դրամի դանդաղ ու կայուն արժեզրկումը: …

կարդալ ավելին

Ցուցանիշներն ամփոփում են

12.04.2012

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` 2011թ. ընթացքում ՊԵԿ-ի կողմից հայտնաբերվել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 282 դեպք` շուրջ 7,5 մլրդ դրամի չափով, որից մոտ 7 մլրդ-ի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ: Ըստ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի, հայտնաբերվել են 19-րդ …

կարդալ ավելին

Բենզինից արդեն ոչինչ կախված չէ

12.04.2012

«Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը news.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե առաջիկայում կրկին հնարավոր է բենզինի գնի թանկացում 20-30 դրամով: Նրա խոսքով` «պատճառն արդարացված է, պայմանավորված բենզինի շուկայի ֆյուչերսներով: Իհարկե, հացը եւ շաքարավազը չպետք է շղթայաբար թանկանան, քանի որ շատ փոխադրամիջոցներ արդեն սկսել են բենզինի փոխարեն գազ օգտագործել»: Ըստ Էլչյանի` Հայաստանը գտնվում է Platts (Platts …

կարդալ ավելին

Գյուղապետը մահացել է

10.04.2012

Երեկ առավոտյան Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի գյուղապետ Արարատ Պողոսյանը, ով ապրիլի 7-ին սրտի կաթվածով տեղափոխվել էր հիվանդանոց: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Ա. Պողոսյանը կաթված է ստացել մարզպետ Սարգիս Սահակյանի հետ հանդիպումից հետո, քանի որ վերջինս ընտրությունների հետ կապված մի շարք պահանջներ է դրել Պողոսյանի առջեւ: 1in.am-ի հետ զրույցում, սակայն, …

կարդալ ավելին

Հավատա, վստահիր… ո՞ւմ

10.04.2012

«Քանի որ ճգնաժամի հետեւանքով կոալիցիան չկարողացավ իր ամպագոռգոռ նպատակներն իրականացնի, ընդամենը մեղմացրեց ճգնաժամի բացասական հետեւանքները, ուզում է վստահություն, որ շարունակի իր գործը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով կոալիցիոն կուսակցությունների կարգախոսներին: Հիշեցնենք, որ իշխանական 3 կուսակցությունների նախընտրական կարգախոսները հիմնված են «հավատ» բառի վրա, իսկ «վստահել» բառը կա ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի …

կարդալ ավելին

Ընտրեցեք զմիմեանս

10.04.2012

Մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների «աննախադեպության» մասին եւ իշխանությունների, եւ ընդդիմության կողմից ամիսներ շարունակ թմբկահարվող հայտարարությունները հօդս ցնդեցին ապրիլի 8-ին` նախընտրական քարոզչության առաջին օրը: Խոսքը տվյալ դեպքում ընտրությունների օրինականության, ազատ եւ արդար ընթացքի վերաբերյալ հայտարարությունների մասին չէ: Եվ իշխանությունները, եւ ընդդիմությունը հայտարարում էին, որ այս ընտրությունները Հայաստանի համար ունենալու են կարեւորագույն, բախտորոշ, հանգրվանային, վճռորոշ, ճակատագրական նշանակություն: …

կարդալ ավելին

Քարոզարշավից առաջ

10.04.2012

Նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ ՀՀԿ մոտ 500 անդամներ երեկ երեկոյան հավաքվել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում. ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: tert.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հավաքույթին մասնակցել են ինչպես ՀՀԿ համամասնական ցուցակով, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները: «Հանրապետականները միջոցառման ընթացքում Սերժ Սարգսյանի հետ անմիջական շփումից հետո` արդեն այսօրվանից, նոր ուժերով կանցնեն պաշտոնական քարոզարշավին»,- գրում …

կարդալ ավելին

Խորը հավատով

10.04.2012

«Հավատա՛նք մեզ, հավատա՛նք մեր ընկերներին, հավատա՛նք մեր ընտանիքներին, հավատա՛նք մեր բուհին, մեր պետությանը, մեր գործին: Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ: Ես չգիտեմ որեւէ դեպք, երբ մի լուրջ գործ է կատարվել` առանց խորը հավատի»,- երեկ Ծաղկաձորում ԵՊՀ ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ …

կարդալ ավելին

Ինքնաբացարկ` ծեծից հետո

10.04.2012

Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, անկուսակցական Մերուժան Մխոյանը, ով ապրիլի 6-ին ծեծի էր ենթարկվել մի խումբ անձանց կողմից, ապրիլի 7-ին ինքնաբացարկ է հայտնել: Հիշեցնենք, որ անհայտ անձինք մտել էին Մխոյանի տուն, նրան ծեծի ենթարկելով տարել էին Սարդարապատ գյուղի գերեզմաններ եւ կրկին դաժան ծեծի ենթարկել նրան: Մ. Մխոյանի կինն ու եղբոր կինը, ովքեր …

կարդալ ավելին

Ոչ հատվածականությանը

10.04.2012

«Փաստ է, որ անկախությունից ի վեր մենք չենք ունեցել իշխանություն, որ լիարժեքորեն ծառայի իր ժողովրդին: Այն ավելի շատ ծառայել է իշխանության նեղ շրջանակներին»,- երեկ ՀՅԴ նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ԱԺ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը` ավելացնելով, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքն իշխանափոխությունն է: «Այդ ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի տեղի չի …

կարդալ ավելին