«Ժառանգություն» կուսակցության որեւէ ներկայացուցիչ երեկ այդպես էլ չներկայացավ ընտրությունների ընթացքի վերահսկման նպատակով ստեղծված կամ ստեղծվելիք հանրային շտաբի հերթական նիստին: Երեկ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, թե չի մասնակցելու, քանի որ չի ապահովվել իրենց կողմից ներկայացված այն պահանջը, թե շտաբի կազմավորման համաձայնագիրը պետք է ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը: Հիշեցնենք, որ այդ միասնական շտաբին միացել են …
կարդալ ավելին– Ինչո՞ւ է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը միայնակ մասնակցում նախընտրական քարոզարշավին: Չի՞ վստահում կուսակցությունից որեւէ մեկին, թե՞ շատ վստահ է, որ ինքն ուժեղ է, եւ ժողովուրդն իրեն է ընդունում: – ՀՀԿ-ն իր քարոզչական խմբերով մարզերում ամեն օր քարոզչություն է անում: ՀՀ եւ ՀՀԿ նախագահն այդ քարոզարշավն ամբողջացնում է հիմնականում համայնքային կենտրոններում: Կարելի է ասել, որ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` անցած մի քանի օրերին ՀՀԿ անդամները Սեւան քաղաքում այցելել են բնակիչների տներ, գրանցել են նրանց անձնագրերի տվյալները` խոստանալով շուտով 20 հազարական դրամ բաժանել: Նրանց հետեւել են ԲՀԿ անդամները եւ նույնքան գումար բաժանելու համար նորից անձնագրերի տվյալներ են հավաքել: Այս տեղեկությունները մեկնաբանելու մեր թղթակցի խնդրանքին ի պատասխան` ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երեկ նախ հերքել …
կարդալ ավելինՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, շարունակելով հանդիպումները նախընտրական շտաբների ղեկավարների հետ, երեկ հանդիպել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ: Ըստ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության, հանդիպմանը պաշտպանն առաջարկել է ՀԱԿ-ին իր նոր, համալրված ռեսուրսներով աջակցությունը նախընտրական եւ ընտրական շրջանում: Քննարկման ընթացքում Լ. Զուրաբյանը, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել է նախընտրական ցուցակների եւ գրանցումների հետ կապված …
կարդալ ավելինՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանի գնահատմամբ` այս նախընտրական քարոզչությունը, ցավոք, նման չէ նախորդ 20 տարիների ընթացքում եղած քարոզարշավներին: «Հիմա ավելի շատ կիրառվում են մարդու ուղեղի վրա ազդելու բիրտ մեթոդները, քան թե` քաղաքակիրթ պայքարի: Նախորդ ընտրությունների համեմատ, ես ցավ եմ ապրում, որ նախ` մասնակցում են շատ քիչ թվով կուսակցություններ: Կուսակցությունները ստեղծվում են, գրանցվում, …
կարդալ ավելինԵրեկ թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների` երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդների հետ: Թեկնածուի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր թեկնածուի նախընտրական ծրագրի, քարոզարշավի, ընտրողների հետ հանդիպումների, ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ այլ հարցերի շուրջ: Դիտորդների հարցին, թե պատգամավորի թեկնածուն ի՞նչ վերաբերմունք ունի ընթացող նախընտրական …
կարդալ ավելինՎրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն Բրյուսելում հանդիպում է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Վաշաձեն Բրյուսելում մասնակցում է ՆԱՏO-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին: «Հավաքի ընթացքում մենք մի քանի կարեւոր հարցեր կքննարկենք: Նախ պետք է նախապատրաստվենք Չիկագոյի գագաթաժողովին, ապա 2014 թ.-ին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման աշխատանքները պետք է քննարկենք, ինչից հետո Աֆղանստանն ինքը կապահովի իր անվտանգությունն …
կարդալ ավելինՆախընտրական քարոզարշավի շրջանակներում նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցության հերթական հանդիպումը Արաբկիր համայնքի բնակչության հետ էր: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպման ժամանակ արաբկիրցիներին է ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները: Հիշեցնենք, որ ՕԵԿ նախընտրական ծրագրում տեղ է գտել նաեւ կոմունալ բնակարանային տնտեսության համակարգում ծառայությունների մատուցման ոլորտի ազատականացումը, ինչի արդյունքում կստեղծվեն փոքր ընկերություններ, որոնք կգործեն մրցակցային պայմաններում` մի կողմից` …
կարդալ ավելինԵրեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել Արմավիրի մարզում: Վաղարշապատում ՀԱԿ-ի երեկվա նախընտրական հանդիպումը եւս կայացել է քաղաքի կենտրոնական հրապարակում, բայց, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն, ի տարբերություն իշխանական երկու ուժերի` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հանդիպումների, հրապարակում երթեւեկությունն այս անգամ դադարեցված չի եղել: ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իրենց հետ հանդիպման եկած վաղարշապատցիներին …
կարդալ ավելինԵրեւանի Կենտրոն վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու է առաջադրվել նաեւ Գագիկ Շահնազարյանը, ով մոտ 15 տարի դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում, նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական կառավարման համակարգում: Այս ընտրատարածքը հետաքրքիր է նրանով, որ այստեղ առաջադրվել են նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` «Հայէկոնոմբանկի» …
կարդալ ավելին«Արմեն Աշոտյան, իջի՛ր», «Արմեն Աշոտյան, դո՛ւրս արի «Ֆեյսբուքից». վանկարկումներով եւ Վալերի Բրյուսովի անվան Երեւանի լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկարի պաստառներով երեկ շուրջ 200 ուսանողներ հավաքվել էին Կրթության եւ գիտության նախարարության շենքի դիմաց` ի նշան ԿԳ նախարարի` Սուրեն Զոլյանին ռեկտորի պաշտոնից ազատելու հրամանի: Ուսանողները պահանջել են Զոլյանին վերականգնել բուհի ռեկտորի պաշտոնում` «Չկա Զոլյան, չկանք մենք» …
կարդալ ավելին«Կան մարդիկ, ովքեր սպասում են մեր կողմնորոշմանը` հաշվի առնելով ԱԻՄ-ի ունեցած ներդրումը ՀՀ-ի պետականության մեջ: Ես, իհարկե, որոշակի նախապատվություն ունեմ, բայց այս պահին չեմ ցանկանում դրա մասին խոսել: Նշեմ մի բան, եթե մինչեւ երկու օր առաջ ես որեւէ մեկի դեմ արտահայտվել չէի ցանկանում, ապա Տեր-Պետրոսյանի ելույթը ստիպել է խոսել»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԻՄ …
կարդալ ավելինԵրեկ Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին Երեւան քաղաքի Ոստիկանության վարչության պետի օպեր գծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Աշոտ Միրիջանյանը ներկայացրել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի նոր պետին: Ինչպես տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախօրեին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է վերցվել Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, գնդապետ Ավետիք Աբրահամյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով …
կարդալ ավելինՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը երեկ ստորագրել են համատեղ հրաման, որի անհրաժեշտությունը, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, բխում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված «Հայաստան-պարենային ապահովության ծրագիր 2010» ծրագրից: Ըստ Կրթության ու գիտության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության, Ա. Աշոտյանը, կարեւորելով համատեղ աշխատանքը եւ …
կարդալ ավելինԱդրբեջանը բողոքի ալիք է բարձրացրել այն բանից հետո, երբ Ֆրանս-գերմանական ARTE հեռուստաընկերությունը Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է` որպես հայկական տարածք: «Դա միանշանակ բացասաբար կազդի հեռուստաընկերության հեղինակության վրա: Կասկածի տակ է առնվում նաեւ հեռուստաընկերության չեզոքությունը` տարածաշրջանում առկա հակամարտության հարցում»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը: Ադրբեջանական կողմի տեսակետը երկրի Արտգործնախարարությունը ներկայացրել է նաեւ այդ երկրում Գերմանիայի …
կարդալ ավելինԵրբ անցյալ ամիս Թուրքիայի ԱԳ նախարարը գաղտնի հանդիպում ունեցավ մի խումբ հայերի հետ Վաշինգտոնում, նա իր նենգ ժպիտով եւ անուշ լեզվով սիրաշահեց նրանց սիրտը: Սա թուրքական ավանդական դիվանագիտության կեղծ դիմագիծն էր: Անցյալ շաբաթ Թուրքիայի ՄԱԿ-ի դեսպանը Նյու Յորքում բացահայտեց իր կառավարության վայրագ եւ հարձակողական դիմագիծը: Իմանալով ապրիլի 12-ին ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ կայանալիք սիմպոզիումի մասին` …
կարդալ ավելինՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության կողմից Մաշտոցի պուրակի տաղավարների ապամոնտաժող բրիգադի նկատմամբ գործադրած ուժին, ասել է. «Դուք կոշտ քա՞յլ էիք տեսել այդտեղ: Ընդամենը պահպանվող տարածք մտած մեր հարգելի քաղաքացիներին խնդրել ենք դուրս գալ, դուրս չեն եկել` մենք ընդամենն օգնել ենք, տեղաշարժել ենք դուրս գալ: Իրենք են …
կարդալ ավելինԱնցած շաբաթ Երեւանի թիվ 5 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ Հովհաննես Հովաննիսյանը հայտարարել էր, թե իր մրցակիցը ՀՀԿ-ի կողմից առաջադրված, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանն է: «Այդ երիտասարդ տղայի հասակի չափ քաղաքականությամբ եմ զբաղվում: Եթե մենք իսկապես լինեինք ազատ ժողովրդավարական երկիր, պարզ է, որ իշխող ՀՀԿ-ն իմ դեմ կառաջադրեր ավելի փորձված, լուրջ եւ …
կարդալ ավելին«Սուտ է, որ ժողովուրդը վախեցած է, սուտ է, որ չի հավատում, թե կարող է իշխանություն փոխել: Բա ինչու տեղի չի ունենում` կասե՞ք: Շատ պարզ պատճառով: Օգտվելով միջազգային հանրության օգնությունից` նրանց պետք է այսպիսի իշխանություն»,- երեկ Մասիսում համախոհների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Նրանց պետք է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նման …
կարդալ ավելին«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ, Երեւանի թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպման ժամանակ մի խումբ կանայք հարձակվել են նրա վրա եւ «Սամվել Ալեքսանյանը մեր թեկնածուն է» վանկարկումներով պահանջել են դադարեցնել քարոզարշավը: Դրանից մի քանի ժամ անց Մալաթիա-Սեբաստիայի Սվաճյան 34 շենքի մուտքում մի խումբ մարդիկ հարձակվել են ՀԱԿ անդամներ, պատգամավորության …
կարդալ ավելին