քաղաքականություն

Ո՞ւմ հետ է ԲՀԿ-ն դիտելու ձայնագրությունները

28.04.2012

Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների օրը` բոլոր 1982 ընտրատեղամասերում կիրականացնի նկարահանում 08:00-ից մինչեւ վերջին քվեաթերթիկի հաշվումը: Այդ մասին հայտնել են կուսակցության նախընտրական շտաբից։ Լուրերը, որ ԲՀԿ-ն տեսանկարահանելու է քվեարկության ընթացքը բոլոր տեղամասերում, վաղուց էին շրջանառվում։ Իսկ մոտավորապես 10 օր առաջ մամուլում հրապարակվեց տեղեկություն, որ արդեն Հայաստան են հասել ԲՀԿ-ի …

կարդալ ավելին

Միայն մեկ հաղորդում` ընտրակաշառքի վերաբերյալ

28.04.2012

Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման համար, ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբը, որը երեկ ԶԼՄ-ների, հ/կ-ների եւ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղեկացրեց ԶԼՄ-ների եւ Դատախազության թեժ գծի միջոցով ընտրախախտումների վերաբերյալ՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում ստացված հաղորդումների մասին: Դրանց թիվը 22-ն է, որից 10-ը` ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներից են կազմվել: Հաղորդումներից 4-ն …

կարդալ ավելին

Հիշել է ՀՅԴ-ին

28.04.2012

ՀՅԴ-ն քարոզարշավի շրջանակներում երեկ հանդիպել է մտավորականների հետ. հանդիպման ուշագրավ դրվագներից մեկն այն է եղել, որ դրան մասնակցել է, ինչպես ինքն է ասում` «հոգով դաշնակցական» երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Նա հատկապես ակտիվ է եղել հանդիպմանը տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ` իր բողոքն արտահայտելով մտավորականության հանդեպ իշխանության վերաբերմունքի կապակցությամբ: «Եթե ձեր պրեզիդենտը Ալլա Պուգաչովայի նման լրբին տալիս է …

կարդալ ավելին

Մայիսի 6. դատարկ պայմանականություն

28.04.2012

Զուր են հիշեցումները, թե կա՛ կյանք մայիսի 6-ից հետո: Որեւէ մեկը հակառակը չի պնդում: Խնդիրն ընդամենն այն է, որ մայիսի 6-ին հաջորդող կյանքը չի տարբերվելու այդ օրվան նախորդող ամիսների, տարիների կյանքից: Վկան` երեկ հրապարակված «Gallup international Association»-ի հարցման թարմ տվյալները: Այնպիսի տպավորություն է, թե սոցիոլոգիական հարցում իրականացնող ընկերությունների գրասենյակները ՀՀԿ-ի նախընտրական շտաբում են, եւ հարցախույզն …

կարդալ ավելին

Փողերը հաշվելու ժամանակը

26.04.2012

Forbes պարբերականը նոր ինտերնետային ծառայություն է գործարկել, որը հնարավորություն է տալիս իրական` օնլայն հետեւել միլիարդատերերի միջեւ ուժերի հարաբերակցության փոփոխությանը: Ծառայությունը կոչվում է Real-Time Billionaires. այն կներկայացնի 50 ամենահարուստների կարողության վիճակը: Տվյալները կթարմացվեն 5 րոպեն մեկ հաճախականությամբ` Նյու Յորքի ֆոնդային բորսայի բացման պահից սկսած, սակայն 15 րոպե ուշացումով: Ծառայության հեղինակները օգտատերերին առաջարկում են ամեն օր հետեւել, …

կարդալ ավելին

Իսկ եթե չդառնա՞

26.04.2012

«Երկրում ստեղծված վիճակի համար պատասխանատու են կոալիցիայի մեջ ընդգրկված բոլոր ուժերը»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը` պատասխանելով այն հարցադրումներին, թե ինչո՞ւ է ՀԱԿ-ը այսօր քննադատության թիրախ դարձրել կոալիցիոն միայն մեկ ուժի` ՀՀԿ-ին, մինչդեռ համագործակցում է իշխանության մաս կազմող ԲՀԿ-ի հետ: «Իմ տեսակետը շատ հստակ է… այս վիճակի …

կարդալ ավելին

Համարյա գաղութի պես

26.04.2012

ՀՀ ՊԵԿ մաքսային վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից Թուրքիա արտահանումը կազմել է 1 միլիոն 49 հազար դոլար։ Հայաստանից արտահանվել է ընդամենը 43 անուն ապրանք։ Ընդ որում, արտահանման 65%-ը եղել է խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ։ Դատելով նրանից, թե ինչ ենք արտահանում, եւ ինչ ենք ներմուծում Թուրքիայից` կարելի է բազմաթիվ հետեւություններ անել, որոնք թողնում …

կարդալ ավելին

Քոչարյանին կարող է վերադարձնել միայն ՀՀԿ-ն

26.04.2012

«Ռոբերտ Քոչարյանի օգտին այսօր Հայաստանում կքվեարկի ընտրողների 2,5 տոկոսը,- «Ա1+»-ին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` մանրամասնելով,- Որովհետեւ նրա ընտանիքի տնտեսական գործունեությունը բավականին վատ արձագանք գտավ հանրության կողմից, թե ինքը ինչով ա եկել, ինչով ա գնացել»: Քոչարյանի կառավարման օրոք գրանցված տնտեսական հաջողություններն, ըստ Ահարոն Ադիբեկյանի, բավարար չեն, որպեսզի նա վերադառնա քաղաքական էլիտա, քանի որ, ըստ նրա, …

կարդալ ավելին

Պատասխանատուն ՀՀԿ-ն է

26.04.2012

«2-3 օր առաջ ես Ապարանի շրջանի գյուղերում էի, այնտեղ էլ ահազանգ եղավ, որ կառավարության մարմնի տարբեր կալիբրի ներկայացուցիչներ, համայնքապետեր պարտադրում են ընտրողներին քվեարկության օրը բջջայինով նկարել իրենց քվեարկությունը, ցույց տալ եւ ստանալ իրենց հասանելիք ընտրակաշառքը»,- երեկ ԱԺ-ում մոնիտորինգային խմբի նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Եթե որեւէ մեկը թե ընդդիմությունից, թե իշխանական որեւէ կուսակցություններից, …

կարդալ ավելին

Օգնել են

26.04.2012

Երեւանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված` «Ժառանգության» թեկնածու Ստեփան Սաֆարյանը մի քանի օր առաջ դիմել է ԱԺ-ում ստեղծված մոնիտորինգի հանձնաժողովին, որ միջամտեն վերացնել իր քարոզչության ընթացքում առաջացած խոչընդոտները: Այդ մասին երեկ մեր թղթակցին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար եւ այդ մոնիտորինգային խմբում ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը: Ընտրատարածքում Ս.Սաֆարյանին խանգարել էին տարածել իր քարոզչական բուկլետները: …

կարդալ ավելին

Լրացուցիչ միջոցներ

26.04.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննարկել ընտրական գործընթացներով պայմանավորված վերջին շաբաթների ընթացքում առավել հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել: «Անշուշտ, այս բացասական երեւույթը լրջորեն ստվերում է ցանկացած ընտրության օրինականությունը, եւ ժողովրդավարական ու իրավական յուրաքանչյուր պետության կարեւորագույն խնդիրն է` չեզոքացնել նման անցանկալի ազդեցությունն ու …

կարդալ ավելին

Ընտրության բացակայություն

26.04.2012

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին զուգահեռ` հստակ ուրվագծվում է մարդկանց մի խավ, որոնք չեն մասնակցելու ընտրություններին, մայիսի 6-ին ուղղակի չեն գնալու ընտրատեղամաս: Այդ թեմայի շուրջ զրույցներն ամեն օր ավելի ակտիվ են դառնում, ամեն օր ընդգրկում են ավելի մեծ շերտեր: Խոսքն ամենեւին հասարակության այն հատվածի մասին չէ, որն ավանդաբար ապաքաղաքական է, մեկուսացած է բոլոր գործընթացներից եւ առաջնորդվում է` …

կարդալ ավելին

«Ժողովրդի վստահության քվեն իմ ամենամեծ կապիտալն է»

26.04.2012

Ասում է ԱԺ ընտրություններում թիվ 14 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Բազմասեր Առաքելյանը – Պարոն Առաքելյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր թեկնածության առաջադրումը: – Թերեւս կարճ, սակայն գերհագեցած կենսագրությունս, մեր ընտրատարածքում վերջին հինգ տարիների ակտիվ հասարակական-քաղաքական ներգրավվածությունս, գուցեեւ մարդկային որակներս հաշվի առնելով` Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ քաղխորհուրդը նպատակահարմար գտան, որ ես առաջադրեմ իմ …

կարդալ ավելին

Շտաբ եւ տեսարաններ

26.04.2012

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված աննախադեպ իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ ընտրական գործընթացները վերահսկող միանգամից երեք կառույց է ձեւավորվել` արտախորհրդարանական միասնական շտաբը, խորհրդարանական մոնիտորինգային խումբը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի նախաձեռնած քաղաքակիրթ ընտրությունների կանոններին միացած որոշ կուսակցություններից բաղկացած խումբը: Այս երեք կառույցներն էլ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում, ինչ-որ քննարկումներ անցկացնում: Օրինակ, երեկ պետք …

կարդալ ավելին

Օսկանյան-2

26.04.2012

«Հայաստանի բազմաթիվ բնագավառներում առկա են աղետալի ցուցանիշներ, իսկ երկիրն էլ կարիք ունի արմատական փոփոխությունների»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: «Մենք ունենք անհանգստացնող ահազանգեր սոցիալ-տնտեսական, կենցաղային, հոգեբանական, բարոյական եւ այլ ոլորտներում, եւ սրանք չեն կարող չմտահոգել բոլորին, լինի իշխանություն թե ընդդիմություն,- նշել է նա` ավելացնելով,- Մենք կարծում ենք, …

կարդալ ավելին

Հերքելով` հաստատել է

26.04.2012

Ոստիկանության Վիզաների եւ անձնագրերի վարչությունը պատասխանել է թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի նախընտրական շտաբի ներկայացրած դիմում-բողոքին, որով մատնանշվում էր, որ բազմաթիվ հասցեներում հազարավոր անճշտություններ կան: Պատասխանում նշված է, որ որեւէ ապօրինի հաշվառման փաստ Ոստիկանությունը չի արձանագրել: «Եթե տվյալ հասցեում մարդիկ չեն բնակվում, դա մարդկանց հաշվառումից հանելու իրավական հիմք չէ: Եթե …

կարդալ ավելին

Գրոհ` գործազրկության վրա

26.04.2012

Երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական հանդիպում է ունեցել Երեւանի Կենտրոն համայնքում` «Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը` դիմելով հավաքվածներին, ասաց. «Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ընտրություն ենք կատարում վաղվա օրվա համար, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը վաղը` առաջիկա հինգ տարիներին»: Նրա խոսքով` ակնհայտ է, որ անհրաժեշտ են վճռական փոփոխություններ հասարակական եւ …

կարդալ ավելին

ԸԸՀ-ն ընթացք է տվել

26.04.2012

Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` ԸԸՀ-ն, ընթացք է տվել ԱԺ պատգամավոր, տվյալ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ալեքսանյանի դեմ նույն ընտրատարածքում ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմում-բողոքին: Փաշինյանը հանձնաժողովից պահանջում է Ալեքսանյանի թեկնածության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան` վկայակոչելով Սամվել Ալեքսանյանի կողմից քարոզարշավի ընթացքում «Ընտրական օրենսգրքով արգելված գործողություններ կատարելու մասին» իրենց …

կարդալ ավելին

Մեր քայլից հետո ուրիշ քթեր չեն ջարդվել

26.04.2012

Նկատի ունենալով Ընտրական օրենսգրքի կիրարկման մոնիտորինգային խմբի գործունեությունը` «Ազատություն» ռ/կ-ի եւ «168 Ժամի» թղթակիցների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը – Պարոն Նիկոյան, արդեն երեք շաբաթ է, ինչ գործում է Ձեր նախաձեռնած` Ընտրական օրենսգրքի կիրարկման մոնիտորինգային խումբը: Այդ ընթացքում հաջողվե՞լ է կասեցնել ընտրախախտման որեւէ երեւույթ, թե՞ պարզապես քննարկում եք նման դեպքերը: – Ձեր …

կարդալ ավելին

Ցաքուցրիվ ու անգաղափար

26.04.2012

Հայոց աշխարհից մինչեւ ալամ աշխարհ ընտրություններ են: Կամա թե ակամա հետեւում ես: Հետեւում ես ու համեմատում: Հատկապես, եթե չես կողմնորոշվել, թե համամասնական ցուցակում որ կուսակցությանն ես ձայնդ տալու: Հետեւում ես ու հասկանում, թե որքան հեշտ է, օրինակ, ֆրանսիացի լինելը: Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետությունում ամեն ինչ կայուն է: Նախագահական ընտրություններում էլի առաջին փուլով նախագահ չընտրվեց: Հիմա այդ …

կարդալ ավելին