Հիշել է ՀՅԴ-ին

28/04/2012

ՀՅԴ-ն քարոզարշավի շրջանակներում երեկ հանդիպել է մտավորականների հետ. հանդիպման ուշագրավ դրվագներից մեկն այն է եղել, որ դրան մասնակցել է, ինչպես ինքն է ասում` «հոգով դաշնակցական» երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Նա հատկապես ակտիվ է եղել հանդիպմանը տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ` իր բողոքն արտահայտելով մտավորականության հանդեպ իշխանության վերաբերմունքի կապակցությամբ: «Եթե ձեր պրեզիդենտը Ալլա Պուգաչովայի նման լրբին տալիս է Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ, էլ ի՞նչ եք ուզում լինի: Էն դեպքում, երբ Մեսրոպ Մաշտոցին սրբերի շարքում ենք դասել»,- ասել է Ռ. Հախվերդյանը: