News.am-ի փոխանցմամբ` ապրիլի 28-ին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Ախուրյանի շրջանի Բասեն գյուղում: Կայքի աղբյուրների տեղեկացմամբ, նույն օրը Բասեն գյուղի գյուղապետ Համլետ Պետրոսյանի եւ մի խումբ գյուղացիների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով: Հիմնական ծեծի ենթարկվողը եղել է գյուղապետը: Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել հետեւյալ կերպ: Գյուղացիների միջեւ ճանապարհի փակ լինելու …
կարդալ ավելին– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ արտաքին ինտեգրացիոն քաղաքականությունը: – Հայաստանի ինտեգրացիոն կուրսը հասկանալու համար պետք է հետեւել այն քայլերին, որոնք իրականացնում են հայրենի իշխանությունները. Հայաստանը վարում է իրավիճակային, պարտքաբեր արտաքին քաղաքականություն: Այնպիսի տպավորություն է, կարծես, վարկեր բերելուց բացի, այլ նպատակ չունեն, որ երկիր գնում` փող ենք ուզում: Ահա այս «սկզբունքով» էլ իրականացվում է ինտեգրացիոն քաղաքականությունը: …
կարդալ ավելինՀՀ ոստիկանության տարածած հայտարարության համաձայն` 2012թ. մարտի 27-ից մինչեւ ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմիններից, ԶԼՄ-ներից, նախընտրական շտաբներից ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունում ստացվել, ստուգվել եւ մշակվել է մահվան դեպքերի վերաբերյալ 4462 տեղեկություն: Ստուգման արդյունքում` մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել: 34 անձի մահվան վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել …
կարդալ ավելինԵրեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն` դատապարտելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեծապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում հրադադարի մի շարք խախտումների մասին վերջին զեկուցումներից, որոնց պատճառով զոհեր եւ տուժածներ կան: Նման անմիտ գործողությունները հակառակ են ուժի կիրառությունից զերծ մնալուն եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը …
կարդալ ավելին«ՀՀԿ-ն հայտարարել էր, որ իր համամասնական ցուցակում չեն լինելու օլիգարխներ, սակայն նրանք առաջադրվել են մեծամասնական ընտրակարգով, եւ արդյունքում` նրանք, միեւնույն է, լինելու են խորհրդարանում, այդպես չէ՞»` մեր թղթակցի հարցին ի պատասխան, պատգամավորի թեկնածու Մարգարիտ Եսայանն ասել է. «Հասարակությունը բաղկացած է տարբեր շերտերից, եւ՛ սոցիալապես անապահովներից, եւ՛ միջին խավից (որը տարիներ շարունակ ստեղծվելով` այդպես էլ չի …
կարդալ ավելին«Հակառակորդն արժանի պատասխան է ստանալու սահմանին տեղի ունեցած միջադեպերի համար»,- երեկ Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծում արձանագրված միջադեպերին, մասնավորապես` երկու օր առաջ Դովեղ գյուղի մանկապարտեզի գնդակոծման, երեկ էլ` երեք պայմանագրային զինծառայողների մահվան դեպքին: Սերժ Սարգսյանն ասել է, թե հայկական կողմի պատասխանը չի ուշանա: «Թող ոչ …
կարդալ ավելին«Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ կուսակցություններն ու ՀԱԿ-ը` ընտրությունների վերահսկման միասնական շտաբում որոշում են կայացրել դիմել Սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որն արգելում է ընտրություններից հետո հրապարակել քվեարկած անձանց ցուցակը: Դիմումը պետք է ներկայացնեն ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, քանի որ նրանք են ներկայացված խորհրդարանում: Շտաբի աշխատանքները համակարգող, ԲՀԿ համամասնական ցուցակում ներկայացված Հմայակ Հովհաննիսյանը երեկ …
կարդալ ավելին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների օրը, հանրապետության բոլոր 1982 ընտրատեղամասերում կիրականացնի նկարահանում` առավոտյան 08:00-ից մինչեւ վերջին քվեաթերթիկի հաշվումը: Այդ մասին երեկ հայտնել են ԲՀԿ-ի նախընտրական շտաբից` ի դեպ, շեշտելով նաեւ, որ տեսախցիկների համար կուսակցությունը որեւէ գումար չի հատկացնելու, դրանք ընտրատեղամասեր են բերելու ԲՀԿ անդամներն ու համակիրները: Այս «տեխնիկական» դետալը շատ կարեւոր է, քանի …
կարդալ ավելինՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Բուխարեստում` մասնակցելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին: Ըստ ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայության, ապրիլի 26-ին Ա. Աշոտյանը պաշտոնապես ընդունել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը` 2012-2015 թվականների համար: Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովը 2015 թվականին կանցկացվի Երեւանում:
կարդալ ավելինԹիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը երեկ հանդիպել է Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) բնակիչների ու տվյալ տարածքում կառուցապատում իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են բնակիչների բնակարանների հետ կապված անլուծելի դարձած խնդիրները: Ի դեպ, այս հարցի վերաբերյալ Գ. Նուշիկյանը նախապես հանդիպել էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ու քննարկել խնդրի լուծման …
կարդալ ավելինԵրեկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց` երեկ առավոտյան Տավուշի մարզում երեք հայ զինծառայողների հրազենային վնասվածքների ստացման եւ նրանց մահվան հանգամանքների շուրջ: Այդ մասին Tert.am-ին տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` հաստատելով ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի` լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, որ տեղի …
կարդալ ավելինԿենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն` երեկ առավոտյան մեկնարկել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկությունը, որն ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո առաջին անգամ է կիրառվում Հայաստանում: Առայժմ էլեկտրոնային տարբերակով կքվեարկեն միայն դիվանագիտական ծառայության անցածներն ու նրանց ընտանիքները: Էլեկտրոնային քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ ՀՀ իրավաբանական անձանց արտերկրի մասնաճյուղերի` ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները: …
կարդալ ավելին«Gallup International Association» ընկերության անցկացրած` եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, հարցման արդյունքում` ընտրողների 39,2 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը կտար ՀՀԿ-ին: Իսկ երկրորդ տեղում` 29.9 տոկոսով, գտնվում է ԲՀԿ-ն: Ընդդիմադիր ՀԱԿ-ը` 12.2 տոկոս ձայնով, ըստ «Gallup International Association»-ի` երրորդն է, իսկ «Ժառանգությունը»` 6.3 տոկոսով` չորրորդ տեղում է: Վերջինիս հաջորդում է ՕԵԿ-ը` 6 …
կարդալ ավելին«Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» կուսակցություններն ու ՀԱԿ-ը երեկ որոշել են դիմել Սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որն արգելում է քվեարկությունից հետո հրապարակել ընտությանը մասնակցողների ցուցակները: Ընտրությունների ընթացքը վերահսկող միասնական շտաբի մասնակից այս երեք քաղաքական ուժերը գտնում են, որ ընտրացուցակներում ավելի քան 500 հազար անուններ կան, որոնք Հայաստանից մշտապես կամ ժամանակավոր բացակայում են: …
կարդալ ավելին«Gallup International Association» ընկերությունը մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների օրը` exit-poll է իրականացնելու 1982 ընտրատեղամասերից միայն 131-ում: Երեկ այս մասին հայտարարել է ընկերության փորձագետ Միլկանա Նիկոլովան: «Հուսով ենք, որ մարդիկ ազնիվ կպատասխանեն, թե իրենք ում ընտրեցին: Հաճախ հարցնում են, թե արդյո՞ք այն մանիպուլյացիայի չի ենթարկում ընտրությունների արդյունքները: Պետք է նշեմ, որ սա երաշխիք է ընտրությունների արդյունքների …
կարդալ ավելինՀարցնում է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ստեղծված միասնական շտաբին: Կ. Կարապետյանի խոսքով` այսօր քաղաքական դաշտում տեղի ունեցող բոլոր «խաղերն» ակնհայտ են, եւ բոլորն էլ գիտեն` ով ով է: Օրինակ, ըստ նրա` հայտնի է, որ ՀԱԿ-ը «խաղում» է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, իսկ «Ժառանգությունը»` ՀՀԿ-ի: Տ. Կարապետիչի …
կարդալ ավելին– Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը: – Նախընտրական քարոզարշավը, կարծում եմ, նորմալ, բնականոն հունով է ընթանում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը փորձում են (համենայնդեպս, անցած 20 օրվա ընթացքում այդպես է եղել), «տեղավորվել» օրենքի պահանջների մեջ եւ «համը չեն հանում»: Ներկայացնում են իրենց, իրենց ծրագրերը: Մի քանի՝ մեկ կամ երկու քաղաքական ուժեր կան, …
կարդալ ավելինԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը հրապարակել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը, որում անդրադարձ կա նախընտրական շրջանում արձանագրված միջադեպերին: «Թեեւ ապրիլի 8-ին մեկնարկած եւ բուռն ընթացք ունեցող քարոզարշավի մասնակիցները հիմնականում ապահովված են քարոզչության, ինչպես նաեւ նախընտրական կարգախոսներ տեղակայելու համար համապատասխան տարածքների հնարավորություններով, այնուամենայնիվ, եղել է քարոզչությանը խոչընդոտելու, այդ թվում` ծեծկռտուքի երկու դեպք …
կարդալ ավելինԱպրիլի 26-27-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ի եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) շուրջ համաձայնագրերի բանակցությունների երկրորդ փուլը: Ըստ ԱԳՆ-ի, հայկական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով սահմանվում …
կարդալ ավելինԵրեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով`նվիրված միջազգային եւ ազգային օրենսդրությամբ ամրագրված փոքրամասնությունների իրավունքներին ու քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների եւ հասարակական լայն շերտերի շրջանում դրանց վերաբերյալ իրազեկության բարձրացման մեխանիզմներին: Աշխատաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ նախագահի աշխատակազմից, ԱԳՆ-ից, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող այլ պետական կառույցներից, ՄԻՊ գրասենյակից, ինչպես նաեւ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների համայնքներից: «Օրենսդրական դրույթների …
կարդալ ավելին