քաղաքականություն

Հավաքվենք միասին

04.05.2012

Այսօր տեղի են ունենալու ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հանրահավաքները: ԲՀԿ-ի հանրահավաքը նախատեսված է ժամը 17։00-ին` Մատենադարանի հարակից հրապարակում, ՀԱԿ-ինը` ժամը 19։00-ին` Ազատության հրապարակում: Արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ այս քաղաքական ուժերը միտումնավոր են հանրահավաքները հրավիրել 2 ժամվա տարբերությամբ, այն հաշվով, որ ԲՀԿ-ի հանրահավաքների ավարտին սկսվելու է ՀԱԿ-ինը, եւ մարդիկ Մատենադարանից կիջնեն Ազատության հրապարակ: Թերեւս, նույն տրամաբանությամբ …

կարդալ ավելին

Քվորում չի եղել

04.05.2012

ԱԺ երեկվա հերթական նիստը, ինչպես եւ սպասվում էր` չի կայացել քվորումի բացակայության պատճառով: ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: Խորհրդարանի կանոնակարգի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվել է երեք ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել, ուստի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիստը հայտարարել է չկայացած:

կարդալ ավելին

ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել

04.05.2012

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը երեկ լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ ի՞նչ խնդիրներ են նկատվել իրենց կողմից, ասել է. «Մենք փորձում ենք լավատես լինել եւ տեսնել լուսավոր կողմը»: Միաժամանակ նա ընդգծել է, թե կան նաեւ մտահոգություն հարուցող փաստեր, որոնք վերաբերում են կուսակցությունների կողմից հանրահավաքների անցկացման հարցում ոչ հավասար …

կարդալ ավելին

Օսկանյանին չե՞ն ընդունում

04.05.2012

«Ես չգիտեմ, թե ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանի թիկունքին քանի մարդ կա կանգնած: Կարծում եմ, որ շատ քչերը կանգնած կլինեն»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով Վ.Օսկանյանի` ՀՀԿ-ին ուղղված սուր քննադատություններին: Իսկ ՀՀԿ պատգամավորն ինչո՞ւ է կարծում, որ ԲՀԿ-ում Վ.Օսկանյանին չեն ընդունում: «Մենք այդքան քննադատել ենք նրան: Եվ եթե Վ.Օսկանյանին ընդունում …

կարդալ ավելին

Միասին պայքարելու միակ կոչը

04.05.2012

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ քարոզարշավի շրջանակներում այցելել է Կոտայքի մարզ, որտեղ ընտրողներին կոչ է արել թիվ 28 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ձայն տալ «մեր պատգամավոր», ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն այդ ընտրատարածքում թեկնածու չի առաջադրել: «Մենք այնտեղ, որտեղ թեկնածու չենք առաջադրել, պաշտպանում ենք մեր կոալիցիոն գործընկերներին, եւ այստեղ, բնականաբար, մենք պաշտպանում ենք պարոն …

կարդալ ավելին

Լռում ենք բոլորս

04.05.2012

Վաղը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության վերջին օրն է: Այսինքն` տպագիր մամուլի, այդ թվում` մեր թերթի համար նախընտրական քարոզչության վերջին օրն է այսօր: Եվ քանի որ մեր թերթի հերթական համարը պետք է լույս տեսներ մայիսի 5-ին` «լռության օրը», այս շաբաթ խախտում ենք սովորական ռեժիմը. շաբաթ օրվա փոխարեն` «168 Ժամը» կհրապարակվի վաղը` մայիսի 4-ին: Ի դեպ, ընտրություններին …

կարդալ ավելին

Մի խաբվիր, որ չխաբեն

04.05.2012

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին, եւ արդեն կարելի է արձանագրել, որ այն ընթացավ ավանդական, հայկական ընտրարշավներին բնորոշ մթնոլորտում ու մեթոդներով: Այս քարոզարշավի, թերեւս, ամենադրական փոփոխությունը հեռուստաեթերի համեմատաբար բաց ու հավասար հնարավորությունն էր բոլոր քաղաքական ուժերի համար: Ինչպես եւ նախորդ ընտրություններում, այս քարոզարշավի հիմնական թեման եւս ընտրակեղծիքները, ընտրակաշառքներն ու դրանց դեմ պայքարի անհրաժեշտությունն էր: Այսինքն` …

կարդալ ավելին

Առանց «Կիկոսի մահի»

04.05.2012

ԲՀԿ պատգամավոր, ներքին քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը երեկ tert.am-ի հետ զրույցում վերահաստատել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզչությունից առաջ արած հայտարարությունը, թե ԲՀԿ-ն ԱԺ ընտրություններից հետո ունենալու է 50+1 քվե: «Քարոզարշավի ընթացքը կրկին վերահաստատում է այն համոզմունքը, որ ամենամեծ վստահությունն ունի ԲՀԿ-ն»,- ասել է Ն. Զոհրաբյանը: Նա համոզված է, որ ազատ եւ արդար ընտրությունների դեպքում …

կարդալ ավելին

Ապամոնտաժման որոշումը եղավ

04.05.2012

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 02.05.2012թ. N 3635-Ա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել Երեւան քաղաքի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերությանը 15.12.2011թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը: Համաձայն քաղաքապետի որոշման, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները եւ իրականացնել բարեկարգման աշխատանքներ: Այս որոշման կատարման կազմակերպումը եւ պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր …

կարդալ ավելին

Իշխանության գալիս են առանց կեղծելո՞ւ

04.05.2012

– Պարոն Զոհրաբյան, ընդդիմության հետ միասին, ձեր կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը քննադատում է, որ կա արտագաղթ, չկա աշխատանք, օրենքները չեն գործում: ԲՀԿ-ն, նույն քննադատությունները հնչեցնելուց բացի` ընտրությունների ընթացքը վերահսկող աննախադեպ քայլեր է ձեռնարկում` բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ է տեղադրում: Ստացվում է, որ թե ընդդիմադիր, եւ թե իշխանական դաշտի բոլոր ուժերը դե՞մ են ՀՀԿ-ին: – Ուժեղներին են քննադատում, …

կարդալ ավելին

«Ինձ համար բոլորն էլ մերոնք են»

04.05.2012

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Չարենցավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել միասին պայքարել, միասին աշխատել եւ միասին հաստատել արդարություն յուրաքանչյուրի համար: «Ինձ համար բոլորն էլ մերոնք են»,- ասել է Ս. Սարգսյանը: «Արցախյան ազատամարտի ժամանակ մենք երեւանցի ու գորիսեցի, հրազդանցի ու վանաձորցի, գավառցի ու գյումրեցի չէինք հարցնում: Բոլորս մի բռունցք էինք, …

կարդալ ավելին

«Եթե փոխող էին, թող փոխեին»

04.05.2012

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ ՀՅԴ նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքը: ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանն իր ելույթում նախ ամփոփեց կուսակցության նախընտրական քարոզարշավի արդյունքները` ասելով. «ՀՅԴ քարոզչական խմբերը, այցելելով Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերը, մարզերը, քաղաքներն ու գյուղերը, կարողացան հասնել հիմնական նպատակի. սկզբից զգուշավոր, վախվորած, անվստահությամբ, սեփական ուժերին դեռեւս ամբողջությամբ հույս չունենալով, մեր ժողովրդի աչքերի մեջ …

կարդալ ավելին

«Հեռուստատեսությունում որոշակի դրական փոփոխություններ կան»

04.05.2012

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Հայաստանում, արդեն մի քանի տարի է, ԵՄԱ-ն` Ժուռնալիստների միության եւ «Ինտերնյուս» հ/կ-ի հետ միասին, «Մամուլի ազատության ժամանակը» անվանումով` արդեն ավանդական դարձած մրցանակն է հանձնում տարվա լրագրողին: ԵՄԱ նախագահ Բ. Նավասարդյանի խոսքով, այդ մրցանակը մեր հասարակությունում պահանջարկ վայելող ժամանակակից լրագրությունը խրախուսելու մի ձեւ է: Ժամանակակից լրագրության ու դրա զարգացման …

կարդալ ավելին

«Օսկանյանի հայտարարությունները հիմնված են անհատական զգացողությունների և տպավորությունների վրա»

04.05.2012

Օրերս ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը Հ2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խիստ քննադատության ենթարկեց կառավարության տնտեսական քաղաքականությունը` ասելով, որ ճգնաժամի ժամանակ չի խթանվել տնտեսությունը, ուշադրությունը բեւեռվել է գնաճի զսպման վրա: Այս եւ Վ. Օսկանյանի մյուս հայտարարությունների շուրջ news.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: – Համաձա՞յն եք այն գնահատականին, որ կառավարությունը ճգնաժամի …

կարդալ ավելին

Քաղաքագիտական եւ կոալիցիոն «պատահականություններ»

04.05.2012

Ընտրություններին նախորդող երկու օրերին Երեւանի կենտրոնում իրենց նախընտրական վերջին մեծ հանրահավաքն են հրավիրել ընտրություններին մասնակցող չորս հիմնական ուժերը: Եվ զարմանալի զուգադիպությամբ` Հայ ազգային կոնգրեսի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքները տեղի են ունենալու այսօր` ընդամենը 2 ժամվա տարբերությամբ: ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ժամը 17։00-ին Մատենադարանի հարակից տարածքում, իսկ ՀԱԿ-ը` ժամը 19։00-ին Ազատության հրապարակում: ԲՀԿ-ի կամ, ավելի …

կարդալ ավելին

«Պետությունը պետք է ավելի շատ միջոցներ ներդնի մշակույթի եւ սպորտի ոլորտում»

04.05.2012

Այս տարվա «Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի ֆիլմերի ընդունումն արդեն ավարտվել է: Ներկայացված ֆիլմերի հայտերի թիվն այս անգամ աննախադեպ է լինելու: Ընտրող հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները եւ իր որոշումը մրցութային ֆիլմերի մասին կհայտնի մայիսի 31-ին: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երեւանում անցկացվող ամենամեծ ամենամյա կինոփառատոնն է, որը հիմնադրվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» …

կարդալ ավելին

Հայաստանն աշխարհի 4-րդ «արատավոր» երկիրն է

04.05.2012

Հեղինակավոր «Bloomberg» գործակալությունը հրապարակել է օրինական ու ապօրինի թմրանյութերի, խաղամոլության, ալկոհոլի նկատմամբ աշխարհի տարբեր երկրների բնակիչների հակվածության վարկանշային աղյուսակը: tert.am-ը` հղում անելով Ihned.cz կայքին, գրում է, որ «արատավորության» վարկանշային աղյուսակը 100 հնարավորից 68,94 բալով ու տարբեր կատեգորիաներում «նվաճումների» արդյունքներով գլխավորել է Չեխիան: Չեխերն առաջինն են` ալկոհոլի, 2-րդը` թմրանյութերի օգտագործման, 5-րդը` ծխախոտի հակվածության, 12-րդը` մոլախաղերի առումով: …

կարդալ ավելին

Կին թեկնածուները պատմում են, թե ինչ են պատրաստվում անել օրենսդիր մարմնում

04.05.2012

Համամասնական ընտրակարգով առաջադրված ինը քաղաքական ուժերը ներկայացնող ԱԺ պատգամավորի թեկնածու կանայք` ընդգրկված համամասնական ցուցակների առաջին եւ վերջին տեղերում, հայտարարում են, որ երկրի հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությունը բավարար չէ, եւ իրենք գալիս են այդ բացը լրացնելու: Օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով նրանք պատրաստվում են հանդես գալ երկրի օրենսդիր բարձրագույն մարմնում, վերաբերում են սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական, իրավական ոլորտներին: …

կարդալ ավելին

147 մեծամասնական թեկնածու. կանայք ընդամենը 11-ն են

04.05.2012

Թեեւ կանանց հասարակական ու քաղաքական ակտիվությունն ավելանում է տարեցտարի, բայց երկրի օրենսդիր մարմնում տարիների համեմատությամբ կանանց թվաքանակը քիչ է փոխվում: Նախորդ 2007թ. խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցում էին 5 կին թեկնածուներ երեք ընտրատեղամասերում: Կանանցից երեքը ներկայացնում էին «Օրինաց երկիր» կուսակցությունը, մեկը` «Հայրենիք», իսկ մյուսը` Հայաստանի ժողովրդական կուսակցությունները: Սակայն նրանից ոչ ոք մեծամասնականով չընտրվեց: Առաջիկա մայիսի …

կարդալ ավելին

Կանայք թերահավատությամբ են վերաբերվում կուսակցությունների նախընտրական ծրագրերին

04.05.2012

Կանանց աջակցմանն ուղղված քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերը հիմնականում ընտանիքին եւ մայրությանն օժանդակելու միտում ունեն: Կանանց շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ կարծում են, որ դրանք ընդամենը նախընտրական խոստումներ են եւ չեն նպաստում կանանց հիմնախնդիրների լուծմանը: Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն առաջարկում է առաջին երեխայի համար մինչեւ 7 տարի ամսական վճարել 20.000 դրամ նպաստ: Երկրորդ երեխայի դեպքում` 25.000 …

կարդալ ավելին