ԱԺ երեկվա հերթական նիստը, ինչպես եւ սպասվում էր` չի կայացել քվորումի բացակայության պատճառով: ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: Խորհրդարանի կանոնակարգի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվել է երեք ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել, ուստի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիստը հայտարարել է չկայացած: