Ապամոնտաժման որոշումը եղավ

04/05/2012

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 02.05.2012թ. N 3635-Ա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել Երեւան քաղաքի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերությանը 15.12.2011թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը: Համաձայն քաղաքապետի որոշման, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները եւ իրականացնել բարեկարգման աշխատանքներ: Այս որոշման կատարման կազմակերպումը եւ պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության եւ Բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա: Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Այս մասին երեկ տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ի դեպ, երեկ արդեն Մաշտոցի պուրակում սկսվել էին ապամոնտաժման աշխատանքները, որին ներկա էին նաեւ ակտիվիստ բնապահպանները եւ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: