Մեր տեղեկություններով, անկախ նոր ձեւավորվելիք կառավարության ձեւաչափից, առաջիկայում պաշտոնանկ են արվելու առաջին հերթին այն մարզերի ղեկավարները, որոնցում ՀՀԿ-ն կամ պարտություն է կրել, կամ համեմատաբար քիչ առավելություն է ունեցել ԲՀԿ-ի համեմատ: Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին. Կոտայքը միակ մարզն է, որտեղ ԲՀԿ-ն ՀՀԿ-ից շատ ձայն է ստացել: ԲՀԿ-ի համեմատ` ՀՀԿ-ի քիչ առավելություն …
կարդալ ավելինԿառավարության այսօր կայանալիք նիստում որոշում է ընդունվելու սոցիալապես անապահով ընտանիքների սպառած գազի սուբսիդավորման ժամկետը եւս մեկ տարով երկարաձգելու մասին: Ըստ այդ որոշման նախագծի, մինչեւ 2013թ. ապրիլի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից անապահով ընտանիքներից 300 խմ բնական գազի քանակության համար վճարումները կգանձվեն հաստատված սակագնից (1000 խմ-ի դիմաց` 132.000 դրամ) նվազեցված սակագնով (1000 խմ-ի դիմաց 100.000 դրամ): Սակագների …
կարդալ ավելինԵԽ ԽՎ պատվիրակության ղեկավար Բարոնուհի Նիքոլսոնը` անդրադառնալով մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններին, նկատել է. «Որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր դիտորդների կարգավիճակում էին` ակնհայտորեն կառուցողականից նվազ դեր կատարեցին, ակնհայտորեն ստանձնում էին պարտավորություններ, որոնք իրականում պատկանում են հանձնաժողովների անդամներին: Ինչպես մեր վիճակագրական հավաստագիրը ցույց կտա, նմանօրինակ միջամտությունը խաթարել էր ընտրատեղամասերի սահուն գործունեությունը, որոշ դեպքերում խոչընդոտելով ընտրողների շարժը: …
կարդալ ավելին«Նախագահ Տեր-Պետրոսյանի որոշումն ինձ շատ անհարմար վիճակի մեջ դրեց: Հետայսու հիշելու եմ, որ դա նրա մանդատն է: Իսկ դա աներեւակայելի պարտավորեցնող հանգամանք է: Չէ՞ որ բոլորը գիտեն դա: Նախագահի վստահությունը պետք է արդարացնել: Պետք է աշխատել»,- երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Հիշեցնենք, որ Հ.Բագրատյանը զբաղեցնում է ՀԱԿ-ի համամասնական …
կարդալ ավելին«Այսօր, ցավոք սրտի, Կոնգրեսին ժողովուրդն այլեւս ուժային կենտրոն չընկալեց, որովհետեւ իշխանությունները համատարած իրենց ընտրակաշառքով, անսահման ցինիզմով, ժողովրդի վրա վարչական ռեսուրսով, անսահման ճնշումով, ժողովրդին թույլ չտվեցին կողմնորոշվելու: Եթե թույլ տային, ապա միգուցե իրենք ընկալեին ՀԱԿ-ին որպես ուժային կենտրոնի, բայց ՀԱԿ-ի սխալների արդյունքում հնարավորություն ընձեռվեց իշխանությանը ժողովրդին ապակողմնորոշել»,- երեկ news.am-ին ասել է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության …
կարդալ ավելին«Այժմ գնում են բանակցություններ: Ընդամենը մի քանի օր հետո ամեն ինչ պարզ կլինի… ՀՀԿ-ն հակված է կոալիցիա կազմել»,- երեկ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ի պատասխան հարցին, թե ո՞ր կուսակցությունների հետ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ն, կամ ընդհանրապես կոալիցիա կկազմի՞, թե՞ ոչ: Տ.Սարգսյանը չի մանրամասնել, թե որ կուսակցությունների հետ են ընթանում այդ …
կարդալ ավելին«Ես Ադրբեջան եմ այցելել 2011 թ. վերջին, ինչը վկայում է այդ երկրի հետ հարաբերություններին մեր տված կարեւորության մասին: Ադրբեջանը ԵՄ-ի կարեւոր գործընկերն է էներգետիկ հարցերում: Էներգետիկ հարցերով եվրոկոմիսար Գյունթեր Օթթինգերը բավական սերտ աշխատում է այդ երկրի հետ,- Business Year հանդեսի` Ադրբեջանին նվիրված հատուկ համարին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով …
կարդալ ավելինԵվ այսպես, մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ձայների նվազագույն շեմը հաղթահարած բոլոր ուժերը գնալու են խորհրդարան` անկախ ընտրություններին տրված նրանց «սահմռկեցուցիչ» գնահատականներից: Գնալու են, որ ԱԺ ամբիոնից «օր ու արեւ» չտան ընտրությունները կեղծած իշխանություններին: Եվ ՀԱԿ-ը, եւ ՀՅԴ-ն, եւ «Ժառանգությունը» տարբեր տոնայնությամբ, տարբեր ձեւակերպումներով, սակայն արձանագրել են, որ ընտրություններն անցել են աննախադեպ կեղծիքներով: Արձանագրել են, սակայն …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, մայիսի 7-ից հետո խմորումներ են սկսել ՀԱԿ վերնախավում` կապված ընտրությունների արդյունքներն ընդունել-չընդունելու հետ: ՀԱԿ անդամների մի մասը գտնում է, որ նման ընտրությունների արդյունքներն ըստ էության ընդունելը եւ խորհրդարան գնալը կարող է վերջնականապես հեղինակազրկել իրենց: Այդ տեսակետի կողմնակիցներն առաջարկում են հրաժարվել պատգամավորական մանդատներից: Այդ տարբերակին դեմ են առաջին հերթին խորհրդարան անցած գործիչները, եւ որ …
կարդալ ավելին«ՀԱԿ-ը Լեւոն Տեր-Պետրոսյանից լավ նախագահի թեկնածու չունի»,- երեկ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո Տեր-Պետրոսյանը ինչպե՞ս է շարունակելու մնալ քաղաքականության մեջ, եւ արդյո՞ք 2013-ի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը: «Նա շարունակում է մնալ ՀԱԿ-ի առաջնորդը, եւ եթե ինձ հարցնեք` ո՞վ է ամենահավանական թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, …
կարդալ ավելին«Լինելու են այնպիսի փոփոխություններ, որ մեր ժողովուրդն իր կյանքում զգա. մեր ժողովրդի կյանքը բարելավվելու է: Բոլորի»,- երեկ «Հաղթանակ» զբոսայգում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե Հայաստանում կլինե՞ն դրական փոփոխություններ, ինչպես ՀՀԿ-ն էր խոստացել իր` «Հավատանք, որ փոխենք» նախընտրական կարգախոսում: Ի դեպ, Տ.Սարգսյանը Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ ճաշելիս` խոստացել է նրանց հետ …
կարդալ ավելինԸնտրություններից հետո, բնականաբար, ամենաակտիվ թեման խորհրդարան անցած ուժերի հնարավոր դաշինքները կամ կոալիցիաներն են: Եվ այս առումով, բնականաբար, բոլորի ուշադրության կենտրոնում Հանրապետական կուսակցությունն է, որովհետեւ ընտրություններից հետո կրկին այդ ուժն է մեծամասնություն կազմել, եւ նրա կամքից է կախված իշխանական կոալիցիայի ձեւավորման հեռանկարը: Իհարկե, ՀՀԿ-ն մեծամասնություն ստանալով` ապագա խորհրդարանում կարող է ինքնուրույն կառավարություն ձեւավորել: Սակայն 2013թ. նախագահական …
կարդալ ավելինՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ news.am-ին հայտնել է, թե մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով չեն դիմելու Սահմանադրական դատարան: «Մեր խնդիրը մեր ժողովրդի հետ է, ում ստրուկ են դարձրել»,- ասել է նա` հավելելով, թե պատճառներից մեկն էլ այն է, որ իրենք չեն վստահում ՍԴ-ին: Վ. Հովհաննիսյանի գնահատմամբ` ՍԴ-ն նույն կեղծիքներ իրականացնող համակարգի …
կարդալ ավելինՆոր հնարավոր իշխանական կոալիցիայի ձեւավորման շուրջ խոսակցություններին զուգահեռ` քաղաքական դաշտում քննարկվում է, թե խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն ինչ գործունեություն են ծավալելու: Այսինքն` հաջորդ խորհրդարանում կամ խորհրդարանից դուրս լինելո՞ւ է ընդդիմադիր կուսակցությունների համագործակցություն: Այս պահի դրությամբ, նոր Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերն են Հայ ազգային կոնգրեսը, «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունները: Իհարկե, ընդդիմադիր դաշտում համագործակցելու համար նախ այս …
կարդալ ավելինՈրքա՞ն գումար են ծախսել քաղաքական ուժերն ու թեկնածուները խորհրդարանական ընտրությունների վրա։ Այս հարցը շատերին է հետաքրքիր, պատասխանն էլ մի քանի ԶԼՄ-ներ փորձել են տալ, սակայն դրանք պաշտոնական թվեր են եւ չեն արտացոլում իրական վիճակը։ Փորձենք մի քիչ տրամաբանել` հարցի պատասխանին մոտենալու համար։ Քարոզարշավը սկսվել է ապրիլի 8-ին։ Ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների, ապրիլի 8-ից մինչեւ ապրիլի …
կարդալ ավելին«Սա էական տեղաշարժ էր ամբողջ գործընթացում. երբեք ընտրական գործընթացն այնքան թափանցիկ, վերահսկելի ու տեսանելի չէր եղել, որքան այս անգամ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա ասել է, որ քվեարկության օրը հեռուստատեսությամբ քարոզչություն է տարվել, եղել են այլ դեպքեր եւս, բայց դրանք ընդհանուր առմամբ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Մուկուչյանն …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը երեկ հերքել եւ «ապատեղեկատվություն» է որակել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Մարտունու հատվածում հայկական «դիվերսիոն» մի խմբավորում, նախօրեի առավոտյան, ադրբեջանական կողմ ներթափանցելու փորձ է արել, ինչի հետեւանքով` մեկ հայ զինծառայող է սպանվել:
կարդալ ավելին– Այս ընտրությունների, թերեւս, ամենամեծ անակնկալն այն էր, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված՝ անպարտելիի համարում ունեցող Վիկտոր Դալլաքյանը պարտություն կրեց անկուսակցական թեկնածուից: Դուք մտերիմ հարաբերությունների մեջ եք եղել նրա հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը: – Ինչո՞ւ եղել. ես կամ ու կլինեմ Վիկտոր Դալլաքյանի մտերիմն ու բարեկամը՝ անկախ քաղաքական անակնկալներից ու վայրիվերումներից: Այս տարիներին մենք Վիկտորի հետ …
կարդալ ավելինԱյն, ինչ քողարկված էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո, այլեւս բաց է: Կա նոր դաշինք, որը մտադիր է մարտահրավեր նետել Հայաստանի իշխող վարչակազմին, եւ այդ դաշինքը կազմել են նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը` վերջինիս գլխավորությամբ: Փաստերն ապշեցուցիչ են` երբ սկսվեց քարոզարշավը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն հիմնեցին ընտրություններին հետեւելու միասնական շտաբ: Մի …
կարդալ ավելին«ՀՀԿ-ն կողմնակից է, որպեսզի քաղաքական ուժերը առաջիկա 5 տարիներին համաձայնեցված գործեն, եւ այդ համաձայնությունները լինեն ժողովրդի առջեւ: Բնականաբար, համաձայնություններ կլինեն, բայց դրա անունը կոալիցիա կլինի, թե դաշինք, կամ թե պարզապես համաձայնություն` դա կկանխորոշվի օրեր հետո»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն մտադի՞ր է կոալիցիա կազմել ԱԺ անցած …
կարդալ ավելին