«Նախագահ Տեր-Պետրոսյանի որոշումն ինձ շատ անհարմար վիճակի մեջ դրեց: Հետայսու հիշելու եմ, որ դա նրա մանդատն է: Իսկ դա աներեւակայելի պարտավորեցնող հանգամանք է: Չէ՞ որ բոլորը գիտեն դա: Նախագահի վստահությունը պետք է արդարացնել: Պետք է աշխատել»,- երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Հիշեցնենք, որ Հ.Բագրատյանը զբաղեցնում է ՀԱԿ-ի համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականը, մինչդեռ դաշինքը ստացել է ընդամենը 7 մանդատ: Սակայն նախօրեին հրավիրած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե ինքը վայր է դնում պատգամավորական մանդատը: Եվ հերթականությամբ այն բաժին է հասնելու Հ.Բագրատյանին: