ՕԵԿ-ի համամասնական ցուցակով խորհրդարանական մանդատ ստացողներից առաջիկայում ինքնաբացարկ են հայտնելու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: news.am-ի այս տեղեկությունն ՕԵԿ-ի մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է` նշելով, որ իրենք առաջիկայում հաղորդագրություն կտարածեն: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՕԵԿ-ը կոալիցիա կկազմի՞ ՀՀԿ-ի հետ, …
կարդալ ավելինԹիվ 30 ԸԸՀ-ն երեկ միաձայն մերժել է մայիսի 6-ի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով այս ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վիկտոր Դալլաքյանի դիմում-բողոքը, որով վերջինս պահանջում էր անվավեր ճանաչել այս ընտրատարածքի քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում 2400 ձայների առավելությամբ հաղթել է անկուսակցական Էդմոն Մարուքյանը: Ըստ tert.am-ի` Էդմոն Մարուքյանն իր հաղթանակը բացատրել էր նրանով, որ Վանաձորը բացառիկ քաղաք …
կարդալ ավելինԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե մայիսի 6-ին ընտրողը խորհրդարան «բերեց քաղաքական դաշտի ամբողջ գունապատկերը»: «Արդեն էլ ոչ մեկը չի կարող ասել, որ այս քաղաքական ուժը մեծ ազդեցություն ունի հասարակության մեջ, իսկ խորհրդարանում` չէ: Բոլորը ԱԺ-ում են: Այսինքն` կա հնարավորություն` ստեղծելու գաղափարական կոալիցիա ու հզոր ընդդիմություն»,- ասել է նա: Նոր` …
կարդալ ավելին«Չնայած այս ընտրությունները տարբերվում էին բռնությունների չնչին քանակով, այս անգամ ոչ թե կատարվել են ավանդական խախտումներ, այլ նոր տեխնոլոգիաներ են կիրառվել, ես դրանք անվանում եմ մարդկային լցոնումներ»,- երեկ հայտարարել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` ներկայացնելով կոմիտեի դիտորդների կողմից Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքի 24 տեղամասերում իրականացրած առաքելության նախնական արդյունքները: «Սպասում էինք, որ սուր մրցակցություն …
կարդալ ավելին«Անցած խորհրդարանական ընտրությունները Հայաստանում թեեւ ավելի լավն էին, քան նախորդը, սակայն դեռ շատ անելիքներ կան»,- երեկ հայտարարել է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության (ELDR) նախագահ Գրահամ Ուաթսընը Երեւանում կայացած կուսակցության տարեկան նիստի ժամանակ: Ուաթսընը Հայաստանում է ՀՀՇ կուսակցության հրավերով, որը եւս ELDR-ի անդամ է: «Թույլ տվեք ասել, որ դեռ շատ անելիքներ կան: Դե գիտեք… արագ …
կարդալ ավելին«Ես կտրականապես դեմ եմ, որ ԲՀԿ-ն մտնի ոչ իրական կոալիցիայի մեջ: Կարծում եմ, որ եթե քաղաքական ուժն ունի բացարձակ մեծամասնություն, պետք է ամբողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա: Համենայնդեպս, ինքս` Վարդան Օսկանյանս, ոչ իրական կոալիցիայի պատասխանատվությունների տակ չեմ մտնի»,- երեկ Քաղաքագետների միության նախաձեռնությամբ ձեւավորված միասնական շտաբի նիստում հայտարարել է ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Վ.Օսկանյանը: Իսկ …
կարդալ ավելին«Գործող նախագահն ապացուցեց, որ երկիշխանություն այլեւս գոյություն չունի, եւ նախագահական ընտրություններից առաջ հստակ լծակներն իր ձեռքին են. գոնե հիմա Հանրապետական կուսակցությունն է տիրում քաղաքական դաշտում»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, այդ ուժի համամասնական ցուցակի 41-րդ համարը զբաղեցնող Լարիսա Ալավերդյանը: Խոսելով «Ժառանգության» հետագա անելիքների մասին` նա ասել է. «Ես ցավագին կընդունեմ, եթե այն գիծը, …
կարդալ ավելին«Ինչպես գիտեք, ես ասել էի, որ ՀԱԿ-ի խորհրդարան անցնելուց հետո հրաժարվելու եմ մանդատից, եւ հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի իմ մանդատը ու հաջողություն եմ մաղթում ՀԱԿ-ին առաջիկա խորհրդարանական գործունեության մեջ… Առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկելու ենք ՀԱԿ-ի հետ մեր հետագա համագործակցության ձեւաչափը: Չի բացառվում նաեւ ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը»,- երեկ …
կարդալ ավելինՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ Facebook սոցիալական ցանցի իր էջում` անդրադառնալով մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքները չճանաչող, սակայն խորհրդարան մտնող քաղաքական ուժերի գործելաոճին, գրառել է. «Դժգոհ լինելով ընտրություններից, սակայն վերցնելով պատգամավորական մանդատները` քաղաքական ուժերը եւ՛ de facto, եւ՛ de jure ճանաչում են ԱԺ ընտրությունների արդյունքները: Մնացածը` հռետորականություն է եւ սեփական էլեկտորատին ստեղծված …
կարդալ ավելինՏարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «ավելի ու ավելի է դառնում նախկին նախագահ»: Ըստ նրա` հավանականությունը, որ նա 2013թ. նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը` ակնկալիքների դաշտից է: «Նա ավելի շատ նախկին նախագահ է, եւ այդ կարգավիճակը ժամանակի ընթացքում ավելի է ամրագրվում»: Նա` հեռանալով քաղաքականությունից, վերածվել …
կարդալ ավելին«Ես ցավագին կընդունեմ, եթե այն գիծը, որն ընտրել է մեր թիմը 2007թ.-ին, չկարողանա պահել: Ինչքանով նոր, «բազմակարծիք» թիմը կկարողանա դա անել, դա իր խնդիրն է: Բայց հուսանք, որ լավ կլինի»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության դեռեւս գործող պատգամավոր, այդ ուժի համամասնական ցուցակի 41-րդ համարը զբաղեցնող Լարիսա Ալավերդյանը: «Այն տեխնոլոգիաները, որոնք որդեգրել էր …
կարդալ ավելինՄայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա չեն կազմի Հայ ազգային կոնգրեսն ու «Դաշնակցություն» կուսակցությունը: Երեկ այդ մասին ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նիստում հայտարարեցին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Խորհրդարան անցած մյուս 4 կուսակցություններից կոալիցիա կազմելու կամ չկազմելու հարցի հետ կապված դեռ հայտարարություն չի հնչել: Իսկ …
կարդալ ավելին«Քաղաքական ուժ են, եթե դուրս գան, բնականաբար, խնդիրներ կլինեն: Ինչ վերաբերում է` տեղյա՞կ էինք, իհա՛րկե տեղյակ էինք»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի` պատգամավորի մանդատից հրաժարվելու քայլին եւ ՀԱԿ-ից դուրս գալու հնարավորությանը: Նա ասել է, թե չգիտի` արդյո՞ք կպառակտվի, թե՞ ոչ ՀԱԿ-ը, …
կարդալ ավելինՀուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվել է 4 թեկնածու: Բացի գործող նախագահ Բակո Սահակյանից, առաջադրվել են ԼՂ խորհրդարանի պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը, ՀՀ պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը, ԼՂ Ազգային ժողովի ընդհանուր բաժնի նախկին պետ Վալերի Խաչատրյանը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` առաջադրված բոլոր թեկնածուներն անկուսակցական են: Առայժմ միայն Բակո Սահակյանն է …
կարդալ ավելինԵրեկ կայացած ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի առանցքային ուժերից մեկի` «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանը հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին` բացառելով նաեւ առաջիկայում ՀԱԿ-ից դուրս գալու հնարավորությունը: «Ինչպես գիտեք, ես ասել էի, որ ՀԱԿ-ի խորհրդարան անցնելուց հետո հրաժարվելու եմ մանդատից, եւ հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում …
կարդալ ավելինՀՀՇ-ի հրավերով մայիսի 11-12-ը Հայաստանում անցկացվում է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության (ELDR) տարեկան նիստը: ELDR կուսակցության մեջ են մտնում Եվրոպայի 37 երկրների 54 կուսակցություններ, այդ թվում` ՀՀՇ-ն: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` ELDR-ը, որն իր ունեցած մանդատների քանակով Եվրամիության խորհրդարանում երրորդ խոշոր խմբակցությունն է, իր տարեկան նիստում քննարկելու է նաեւ հայաստանյան ընտրությունների հարցը: ELDR-ի նախագահ Գրահամ …
կարդալ ավելինՆախօրեին ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անցկացվում էր Ադրբեջանի նախագահության ներքո: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն, Ադրբեջանը «փորձել է չարաշահել նախագահողի իր դիրքը` մերժելու համար հանդիպմանը ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը` գիտակցելով, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ցինիկ եւ ստահոդ …
կարդալ ավելին«Չնայած այս ընտրությունները տարբերվում էին բռնությունների չնչին քանակով, այս անգամ ոչ թե կատարվել են ավանդական խախտումներ, այլ նոր տեխնոլոգիաներ են կիրառվել, ես դրանք անվանում եմ մարդկային լցոնումներ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` ներկայացնելով կոմիտեի դիտորդական առաքելության նախնական արդյունքները: «Կլոնավորված մարդկանց հսկայական քանակություն է եղել, որոնք տարբեր տեղերում գրանցվելով` եկել, …
կարդալ ավելին«Լավատեղյակ աղբյուրները» լրատվամիջոցներին հայտնել են հերթական միջգալակտիկական նշանակության լուրը` Սերժ Սարգսյանը, հնարավոր է, հրաժարական տա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Հիմնավորում` միայն նախագահական արտահերթ ընտրությունների դեպքում նա կկարողանա մնալ իր պաշտոնում: Հակառակ դեպքում` նախագահ վերընտրվելու հավանականությունը խիստ փոքրանում է: Եվ դա «լավատեղյակ աղբյուրներին» ակնհայտ է դարձել խորհրդարանական ընտրություններից հետո: Եթե՜ միայն Հայաստանի քաղաքական դաշտում այնքան սկզբունքային ու ազնիվ …
կարդալ ավելինՄայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրության օրը լրագրողների հանդեպ բռնությունների եւ խոսքի ազատության սահմանափակման 5 դեպք է արձանագրվել: Դրանցից մեկը ստացվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի թեժ գծի միջոցով: «Հետքից» ահազանգել էին, որ իրենց թղթակցին թույլ չեն տալիս մուտք գործել թիվ 6/01 ընտրատարածք` ներկա գտնվելու ձայների հաշվման գործընթացին: Սակայն քիչ անց խնդիրը շտկվել է, քանի որ, …
կարդալ ավելին