«Չնայած այս ընտրությունները տարբերվում էին բռնությունների չնչին քանակով, այս անգամ ոչ թե կատարվել են ավանդական խախտումներ, այլ նոր տեխնոլոգիաներ են կիրառվել, ես դրանք անվանում եմ մարդկային լցոնումներ»,- երեկ հայտարարել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` ներկայացնելով կոմիտեի դիտորդների կողմից Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքի 24 տեղամասերում իրականացրած առաքելության նախնական արդյունքները: «Սպասում էինք, որ սուր մրցակցություն կլինի, դրա համար ընտրեցինք այդ ընտրատարածքը»,- պարզաբանելով հենց թիվ 4-ում առաքելություն իրականացնելու որոշումը, ասել է Ա. Իշխանյանը, ում համոզմամբ, այդ ընտրատարածքում առաջադրված գործիչներից հաղթեց մեկը, ով ընդհանրապես չի խոսում: