ԱԺ առաջին նիստը` մայիսի 31-ին

12/05/2012

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե մայիսի 6-ին ընտրողը խորհրդարան «բերեց քաղաքական դաշտի ամբողջ գունապատկերը»: «Արդեն էլ ոչ մեկը չի կարող ասել, որ այս քաղաքական ուժը մեծ ազդեցություն ունի հասարակության մեջ, իսկ խորհրդարանում` չէ: Բոլորը ԱԺ-ում են: Այսինքն` կա հնարավորություն` ստեղծելու գաղափարական կոալիցիա ու հզոր ընդդիմություն»,- ասել է նա: Նոր` հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը տեղի կունենա մայիսի 31-ին: Մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե ԱԺ նախագահի պաշտոնը կրկին զբաղեցնելու է ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, Ս. Նիկոյանն ասել է. «Որեւէ լուրջ մարդ իր անունը որեւիցե պաշտոնի համար շրջանառության մեջ չի դնում, հավատացեք դրան: Եվ գոնե իմ մասով եղել է այդ փորձը, երբ ԱԺ նախագահի պաշտոնը թափուր էր, ես մեկ ամիս ձեռնպահ էի մնում լրագրողների հետ հանդիպելուց ու որեւէ միտք ասելուց, քանի որ, կարծում եմ, որ պետք է խուսափել նման բաներից»: