ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ Facebook սոցիալական ցանցի իր էջում` անդրադառնալով մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքները չճանաչող, սակայն խորհրդարան մտնող քաղաքական ուժերի գործելաոճին, գրառել է. «Դժգոհ լինելով ընտրություններից, սակայն վերցնելով պատգամավորական մանդատները` քաղաքական ուժերը եւ՛ de facto, եւ՛ de jure ճանաչում են ԱԺ ընտրությունների արդյունքները: Մնացածը` հռետորականություն է եւ սեփական էլեկտորատին ստեղծված իրավիճակը «հրամցնելու» փորձ»: Ի դեպ, Ա. Աշոտյանն իր այս գրառումը վերնագրել է` «Պարզ քաղաքական ճշմարտություն»: