Մենիշխանություն

12/05/2012

«Գործող նախագահն ապացուցեց, որ երկիշխանություն այլեւս գոյություն չունի, եւ նախագահական ընտրություններից առաջ հստակ լծակներն իր ձեռքին են. գոնե հիմա Հանրապետական կուսակցությունն է տիրում քաղաքական դաշտում»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, այդ ուժի համամասնական ցուցակի 41-րդ համարը զբաղեցնող Լարիսա Ալավերդյանը: Խոսելով «Ժառանգության» հետագա անելիքների մասին` նա ասել է. «Ես ցավագին կընդունեմ, եթե այն գիծը, որն ընտրել է մեր թիմը 2007թ.-ին, չկարողանա պահել: Ինչքանով նոր, «բազմակարծիք» թիմը կկարողանա դա անել, դա իր խնդիրն է: Բայց հուսանք, որ լավ կլինի»: