«Ես կտրականապես դեմ եմ, որ ԲՀԿ-ն մտնի ոչ իրական կոալիցիայի մեջ: Կարծում եմ, որ եթե քաղաքական ուժն ունի բացարձակ մեծամասնություն, պետք է ամբողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա: Համենայնդեպս, ինքս` Վարդան Օսկանյանս, ոչ իրական կոալիցիայի պատասխանատվությունների տակ չեմ մտնի»,- երեկ Քաղաքագետների միության նախաձեռնությամբ ձեւավորված միասնական շտաբի նիստում հայտարարել է ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Վ.Օսկանյանը: Իսկ մեր թղթակցի այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ եթե ԲՀԿ-ն որոշի ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, Վ.Օսկանյանը դուրս կգա այդ խմբակցությունից, բայց մանդատը վայր չի՞ դնի, նախկին արտգործնախարարը խուսափել է կոնկրետ պատասխանել: «Մեկնաբանությունները դուք արեք, ամեն ինչ ես չեմ անի»,- ասել է նա: