քաղաքականություն

«Դժբախտաբար, բոլորը խնդիրը բացահայտեցին հենց ընտրության օրը»

08.05.2012

Մեր թերթին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայան` անդրադառնալով ընտրությունների օրն անձնագրերում դրվող օքսիդացող դրոշմակնիքների հետ կապված խնդրին: – Ձեր գնահատմամբ` ԸՕ-ի ո՞ր թերություններն են առավել ազդել ընտրությունների պատշաճ կերպով անցկացման վրա: – Թերություններից մի քանիսի մասին արդեն համատեղ կարծիք էր արտահայտվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Դրանց վերաբերյալ բանավեճեր …

կարդալ ավելին

Ո՞ր կոալիցիան կնախընտրի ԲՀԿ-ն

07.05.2012

Ինչպես սպասվում էր, երեկ, մոտ երկու ժամ տարբերությամբ, Երեւանում կայացել են ԲՀԿ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները: Երկուսն էլ շատ մարդաշատ են եղել, չնայած դժվար է ասել` որքանով են երկու ուժերն իրար նպաստել, քանի որ, բնականաբար, ԲՀԿ-ի պաստառներով մասնակիցներ ՀԱԿ-ի հանրահավաքում չեն եղել: Սակայն դատելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթից, այդ հնարավորությունն առնվազն …

կարդալ ավելին

ԸԸՀ-ն էլի մերժեց

07.05.2012

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում մերժել է պատգամավորի թեկնածու, ՀԱԿ անդամ, ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի դիմումները, որով նրանք պահանջում են ուժը կորցրած ճանաչել նույն ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի թեկնածության գրանցումը: Հիշեցնենք, որ նախօրեին ԿԸՀ արտահերթ նիստում թիվ 7 ԸԸՀ-ի ապրիլի 27-ին կայացրած որոշումը …

կարդալ ավելին

Ժողովրդավարության կատալիզատորը

07.05.2012

«Ողջունելի է, որ խորհրդարանական ընտրություններին նախընթաց Հայաստանում տեսնում ենք առավել հավասարաչափ հեռուստատեսային լուսաբանումներ քաղաքական կուսակցությունների վերաբերյալ: Լրատվամիջոցների հավասար հասանելիությունն ազատ ու արդարացի ընտրությունների ապահովման կարեւոր բաղադրատարրերից է: Բոլոր կուսակցությունների համար հավասար խաղի պայմանների համար անհրաժեշտ է լրատվամիջոցների հասանելիության ապահովում: Եթե առավել ընդհանրական ձեւակերպում տանք, ապա լրատվամիջոցների ազատությունը բոլոր բաց ու ժողովրդավարական հասարակությունների հիմնաքարն է, գաղափարների …

կարդալ ավելին

Աշխատել, աշխատել

07.05.2012

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում ամպագոռգոռ խոստումներ չի տվել, քանի որ ինքն ունի շատ պարզ սկզբունք` շատ գործ եւ քիչ աղմուկ: «Մեր երկիրը կարոտ է լուռ աշխատանքի: Լուռ` չի նշանակում` հլու-հնազանդ կամ անլեզու ստրուկ: Լուռ` նշանակում է` կենտրոնացած աշխատանք, խորասուզված աշխատանք, …

կարդալ ավելին

Հերթական խոստումը

07.05.2012

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայ համայնքին դարձյալ նամակ է ուղարկել: «Հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել եւ արդարությունը պետք է իր տեղը գտնի»,- գրել է նա: Նաեւ խոստացել է վերընտրվելու դեպքում «Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր օրինագիծ» ընդունել: Սարկոզին նշել է, որ կրկին Ֆրանսիայի նախագահ դառնալու դեպքում ամեն ինչ անելու …

կարդալ ավելին

Վստահե՛ք, որ կառուցենք օրենքի երկիր

07.05.2012

Ավանդների վերադարձի գործընթացի հետեւողական շարունակում Արժանավայել կենսաթոշակներ Անվճար ծննդօգնության ծավալների մեծացում Պետական, մասնավոր եւ խառը երաշխիքային հիմնադրամներ` որպես փոքր եւ միջին բիզնեսի երաշխավոր Կոմունալ-բնակարանային տնտեսության ոլորտի ազատականացում Սոցիալական բնակարանաշինություն Արդարադատության տներ` հանրային ծառայությունների առավել բարձր որակ Եվրոպական քաղաքների օրինակով` խոշոր առեւտրային մակերեսների թվի սահմանափակում Պետական ծառայողների նոր տեսակ` բյուջետային ծառայողներ Հաստատագրված հարկային վճարների ծավալների մեծացում …

կարդալ ավելին

Ընդունել է

07.05.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱԺ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունին եւ առաքելության շտաբի ղեկավար, ԱՊՀ գործկոմի բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդային: Նա ողջունել է Համագործակցության անդամ պետությունների դիտորդներին եւ վստահություն հայտնել, որ արդյունավետ աշխատանք կիրականացնեն: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` դիտորդական առաքելության ղեկավարն …

կարդալ ավելին

Ժամկետանց մտահոգություն

07.05.2012

«ԲՀԿ-ն մտավախություն ունի, որ գալիք խորհրդարանական ընտրությունները կարող են կեղծվել»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է նախկին ԱԳ նախարար, նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: «Պետք է դիտարկել էս բոլորը նաեւ մեր անցած ճանապարհի կոնտեքստում: Եթե մեր նախորդ ընտրությունները շատ նորմալ անցած լինեին, խնդիր չունենայինք, օրինականության հարցեր չծագեր, իհարկե, ձեր հարցը արդարացի կլիներ` առ այն, որ …

կարդալ ավելին

Ո՞վ կոալիցիա կկազմի ՀԱԿ-ի հետ

07.05.2012

Երեկ Երեւանում իրենց ամփոփիչ հանրահավաքներն անցկացրեցին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Մայրաքաղաքի տարբեր համայնքների ընտրողների հետ երեկ հանդիպել են նաեւ մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները: ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հանդիպել է Աջափնյակ համայնքի ընտրողների հետ, իսկ «Ժառանգությունը» համերգ-հանդիպում էր կազմակերպել Կենտրոն համայնքի բնակիչների հետ` Ազնավուրի հրապարակում: Նախ` Մատենադարանի հարակից …

կարդալ ավելին

Ինչո՞ւ ձայնը չէր լսվում

07.05.2012

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին, Facebook-ի իր էջում գրել է. «Պրպտելով Freedom House-ի կայքը, արձանագրեցի մի հետաքրքիր փաստ: Մամուլի ազատության համաշխարհային ուսումնասիրությունների մեջ Հայաստանն ընդգրկվել է 2002 թվականից, այդ տարին լինելով մասնակի ազատ երկրների սահմանագծին (Partly Free): 2003 թվականից առ այսօր Հայաստանը, ըստ …

կարդալ ավելին

Ուշադրություն, տարածքը տեսագրվում է

07.05.2012

Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական 6 ուժեր` ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀԴԿ, ՀԿԿ, երեկ հանդես են եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ընտրությունների օրն ընտրատեղամասերում նկարահանելու են քվեարկության ամբողջ ընթացքը: «Կարեւորելով 2012թ. ԱԺ ընտրությունների անցկացման որակն ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը եւ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ եւ 67-րդ հոդվածների դրույթները, որոշեցինք դրսեւորել միասնական …

կարդալ ավելին

Վերջին քստմնելի միջոցը

07.05.2012

1in.am լրատվական կայքը աննախադեպ հակերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում պաշտպանող համակարգը արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով: Կայքի Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ ասված է. «Մեր քաղաքական ուրույն գիծը համառորեն հետապնդելու ճանապարհին ո՛չ անթաքույց սպառնալիքները եւ ո՛չ իսկ գործադրված ֆիզիկական բռնությունները չկարողացան մեզ լռեցնել: Մնում էր վերջին քստմնելի միջոցը` 1in.am-ը ենթարկել աննախընթաց հարձակման: …

կարդալ ավելին

Էլի մերժեցին

07.05.2012

Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում մերժել է այդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, ՀԱԿ անդամ, ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի դիմումները: Հիշեցնենք, որ նախօրեին ԿԸՀ արտահերթ նիստում թիվ 7 ԸԸՀ-ի ապրիլի 27-ին կայացրած որոշումը համարել էր ապօրինի եւ պարտավորեցրել թիվ 7 ԸԸՀ-ին մեկօրյա ժամկետում օրինական կարգով քննարկել այդ դիմումները: …

կարդալ ավելին

Առողջ հասարակությանն անհրաժեշտ է տեղեկատվություն

07.05.2012

Տեղեկատվությունը ուժ է: Մտքերի ու գաղափարների մրցակցության արդյունքում մենք բոլորս դառնում ենք ավելի ուժեղ: Առանց տեղեկատվության ազատ հոսքի, առանց առողջ տեղեկատվական առաջարկի, քչերն է, որ կկարողանան իրենց ապրուստը վաստակել, դաստիարակել ու կրթել իրենց երեխաներին, պետական պաշտոնյաներին ներկայացնել իրենց գաղափարներն ու շահերը: Քաղաքացիներին անհրաժեշտ է ճշգրիտ, ոչ ժամանակավրեպ, անկախ լրատվություն, որի վրա հիմնվելով` նրանք կմասնակցեն քաղաքականության …

կարդալ ավելին

Ընտրիր՝ թե կարող ես

07.05.2012

Այսօր քարոզչության վերջին օրն է։ Վաղը քաղաքական ուժերից եւ թեկնածուներից ոչ ոք իրավունք չունի քարոզչությամբ զբաղվելու։ Այնպես որ, այսօր սեփական արժանիքները գովերգելու եւ այլոց սխալները մատնանշելու վերջին շանսն է, որն ընտրարշավի մասնակիցները պետք է առավելագույնս օգտագործեն։ Վերջին «պայթյունները», ամենայն հավանականությամբ, պահված են այսօրվա համար։ Սակայն երեկ էլ պակաս անակնկալներ չեղան։ Առաջին հերթին` այն, որ մշտապես …

կարդալ ավելին

«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը լուծարվում է

07.05.2012

ՀՀ կառավարությունը երեկվա նիստում որոշել է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» («ՀՄՀ-Հայաստան») ծրագրի փակման պլանի համաձայն` լուծարել «ՀՄՀ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ): ԱՄՆ կառավարությանն առընթեր «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի 5-ամյա ծրագիրը Հայաստանում ավարտվել է անցած տարվա աշնանը: Սկզբնապես ծրագրով նախատեսվում էր երկրին տրամադրել շուրջ 235.6 միլիոն դոլար, սակայն ՀՀ 2008թ. նախագահական ընտրություններից հետո …

կարդալ ավելին

Հանդիպել են գործարարների հետ

07.05.2012

ՀՅԴ-ն քարոզարշավի շրջանակներում երեկ հանդիպել է գործարարների հետ: Երեւանի մսի կոմբինատի գլխավոր տնօրեն, ՀՅԴ անդամ Ռազմիկ Դարբինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ հիմնական խնդիրների շարքում ոչ միայն բարձր հարկերն ու վարկերն են, այլեւ համատարած բյուրոկրատական քաշքշուկը. «Մի թղթի համար մի տասը տեղ պիտի գնաս: «Մի պատուհանը» չի գործում»,- ասել է նա: Իր խոսքում …

կարդալ ավելին

Երբ «բոլորը մերոնք են»

07.05.2012

Մայիսի 5-ին բոլոր կուսակցություններն, ի վերջո, կլռեն: Կօգնի՞ այդ լռությունը չկողմնորոշված ընտրողներին` կուսակցությունների նախընտրական աղմուկից առանձնացնել իրենց համար առավել հաճելի ձայնը: Ամեն դեպքում, ամենակարեւոր հարցը, որի պատասխանը փորձում ենք շատերս գտնել, հետեւյալն է` ընտրել չարյաց փոքրագույնի՞ն, թե՞ բոյկոտել ընտրությունները: Պարզապես փոքրիկ նրբություն կա. բոյկոտելու միջոցով արհամարհանքդ արտահայտելու շքեղություն քեզ չես կարող թույլ տալ: Նախ` այդ …

կարդալ ավելին

«Ընթերցողը կարող է մասնակցել տեղեկատվական հոսքի ձևավորմանը»

07.05.2012

«Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ն առաջին անգամ անցկացրել է առցանց լրատվամիջոցների մշտադիտարկում՝ 2012թ. ԱԺ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ: Փետրվարի 6-ից ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է 10 կայք՝ լուսաբանումների քանակական եւ որակական ցուցանիշների վերլուծությամբ: – Ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ 10 կայքերը: – Հաշվի ենք առել բաց վիճակագրական տվյալները, կայքերի՝ նախկինում ունեցած գործունեությունը, տարածումը, ակտիվությունը սոցիալական ցանցերում, …

կարդալ ավելին