Աշխատել, աշխատել

07/05/2012

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում ամպագոռգոռ խոստումներ չի տվել, քանի որ ինքն ունի շատ պարզ սկզբունք` շատ գործ եւ քիչ աղմուկ: «Մեր երկիրը կարոտ է լուռ աշխատանքի: Լուռ` չի նշանակում` հլու-հնազանդ կամ անլեզու ստրուկ: Լուռ` նշանակում է` կենտրոնացած աշխատանք, խորասուզված աշխատանք, աշխատանք արդյունքի համար եւ ոչ թե գովազդի: Մենք ձեզ խոստանում ենք աշխատել, աշխատել կենտրոնացած եւ շատ: Ես հասկանում եմ, որ նման խոստումն ամենեւին էլ ռոմանտիկ չէ եւ ոչ էլ սենսացիոն է: Բայց ներքուստ ես համոզված եմ, որ սա իմ ամենակարեւոր խոստումն է: Աղմուկը ուշ թե շուտ ցրվում է, մնում է գործը»,- հայտարարել է Ս. Սարգսյանը: