Հինգերորդ գումարման խորհրդարանում կանայք զբաղեցնելու են պատգամավորական տեղերի առնվազն 20 տոկոսը: Երկրի օրենսդիր մարմնում հայտնվելու համար Երեւանում եւ մարզերում կանայք ներգրավված են ոչ միայն կուսակցությունների համամասնական ցուցակներում: Նրանցից 11-ը պայքարում են մեծամասնական ընտրակարգով: Հինգ տարի առաջ խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով տարբեր կուսակցություններից մասնակցում էին 5 կին թեկնածուներ, սակայն նրանցից ոչ ոք չընտրվեց: Մեծամասնական ընտրակարգում խոչընդոտները …
կարդալ ավելինԽորհրդարանական ընտրություններ մայիսի 6, 2012
կարդալ ավելինԸնտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի եւ ՀՀ քաղաքագետների միության աշխատակազմը երեկ տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել միասնական շտաբին անդամակցող ԲՀԿ եւ ՀՅԴ պատգամավորների հայցադիմումը: Հայցադիմումը, որով Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա պահանջվում է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ …
կարդալ ավելինՄեկնաբանելով շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերով ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Համանախագահների ապրիլի 27-ի հայտարարության մեջ հստակ նշված է, որ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային խաղաղ լուծումն այլընտրանք չունի»: Նաեւ հավելել է. «Ինչպես հստակ նշված է համանախագահների ապրիլի 27-ի հայտարարության մեջ, հիմնախնդրի …
կարդալ ավելին«Ազատություն» ռ/կ-ի ռուսական ծառայությունը ներկայացրել է վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հեղինակած` «Թեստ հայ հասարակության համար» վերլուծությունը, որտեղ անդրադարձ է կատարվում ՀՀ նախընտրական զարգացումներին: Ըստ Մարկեդոնովի` իրավիճակին սրություն է հաղորդում այն, որ կուսակցական-քաղաքական ներկապնակը հանրապետությունում ավելի գունագեղ է, քան հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում: «Այստեղ ոչ թե մեկ, այլ երեք իշխանական կուսակցություններ են, որոնցից յուրաքանչյուրը փորձում …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ՀՀԿ վերնախավում ծրագրել են այս ընտրությունների արդյունքում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով իրենց համար ապահովել, ինչպես իրենք են ասում, «գոլդ թվով»` 77 պատգամավոր: Ասում են, որ իշխանական վերնախավում չեն ցանկանում ԲՀԿ-ին տրամադրել այսօր ունեցածի չափով պատգամավորական տեղեր` 29 մանդատ: Փոխարենը` ցանկանում են 1-2 մանդատ ավելի ապահովել ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» համար: ՀՅԴ-ին այդ «բաժանման» մեջ …
կարդալ ավելինՎանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման մասին քաղաքական որոշ ուժերի հայտարարություններին, ասել է, թե դրանք «սուտ» են: «Աշխատատեղերի միայն 3-5 տոկոսը կբացվի, քանի որ այսօր գիտությունը զարգացել է, գործարանում 3000-5000 մարդ չի աշխատում, աշխատում է 50-100 մարդ, դրա համար հարկավոր է ստեղծել պայման ու հնարավորություն, որ ամեն մարդ իր …
կարդալ ավելին«Վերջապես մենք պետք է կարողանանք ձեւավորել իշխանություններ, որոնց նկատմամբ վստահության պակաս չկա: Իսկ ազնիվ, արդար, լավ ընտրություններով ընտրված իշխանությունները շատ ավելի մեծ գործ կարող են կատարել»,- երեկ Կոտայքի մարզում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Ուշագրավ է, որ հատկապես Կոտայքի մարզի բնակիչներին Ս. Սարգսյանը խորհուրդ է տվել լավ մտածել, թե ում օգտին …
կարդալ ավելինԱրաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ՀՅԴ-ն աջակցելու է «168 Ժամի» գլխավոր խմբագիր, պատգամավորության անկուսակցական թեկնածու Սաթիկ Սեյրանյանին: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ, կուսակցության նախընտրական քարոզարշավի համակարգող Աղվան Վարդանյանը: «Թեկնածուներից մեկը Հանրապետական կուսակցության պաշտպանյալ Արտակ Սարգսյանն է, որին բոլորդ գիտեք այլ անունով, որն ամբողջ հանրապետությունում հայտնի է իբրեւ «ՍԱՍ»-ի Արտակ: Բնականաբար, մեր …
կարդալ ավելինՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջության հետ կապված որեւէ վտանգ չկա, իսկ ճնշման տատանում առաջացել է երկարատեւ ճանապարհների հետեւանքով: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` Լ. Տեր-Պետրոսյանը չի մասնակցում ՀԱԿ քարոզարշավին: ՀԱԿ-ի տարբեր ներկայացուցիչներ նրա բացակայությունը պատճառաբանում էին Լ. Տեր-Պետրոսյանի վատ ինքնազգացողությամբ:
կարդալ ավելինՀՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն` 11 ազգային փոքրամասնությունների եւ հայրենակցական միությունների անունից Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը հայտարարել է առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին: Հաղորդագրության մեջ նշված է, թե Խդր Հաջոյանը հայտարարության տեքստն անձամբ է հանձնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանին: Մինչ այդ` ապրիլի 28-ին, ՀՀ ազգային փոքրամասնությունները նախաձեռնել էին մշակութային …
կարդալ ավելինՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Ավան վարչական շրջանի բնակիչների հետ, որտեղ կոչ է արել ներկաներին` քվեարկել մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Ռուբեն Հայրապետյանի օգտին: «Ես կոչ եմ անում ձեզ ձեր ձայնը տալ ՀՀԿ-ին, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռուբեն Հայրապետյանին»,- ասել է Ս. Սարգսյանը: Նաեւ կոչ է արել ընտրությունների օրը …
կարդալ ավելինԱպրիլի 30-ին ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկումը: Ըստ ՊՆ-ի` հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Իրժե Աբերլեն: Մինչ դիտարկումը ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման …
կարդալ ավելինՄինչ խորհրդարանական ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցություններ զբաղված են իրենց քարոզարշավով եւ ընտրակեղծիքների դեմ պայքարելու տարբեր քայլեր ձեռնարկելով` իշխող ՀՀԿ-ն տարբեր սոցիոլոգիական հարցումների միջոցով հանրությանն է ներկայացնում ապագա խորհրդարանի կազմի իր տեսլականը: Սոցիոլոգներ Ահարոն Ադիբեկյանի ու Գեւորգ Պողոսյանի հարցումները հանրությանն ավելի հավաստի դարձնելու համար իշխանությունները դրանք համեմում են օտարահունչ` «Գելափ» եւ նման այլ կազմակերպությունների անուններով: …
կարդալ ավելինՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է նաեւ Երեւանի թիվ 4 ընտրատարածքում, երեկվա ասուլիսում հայտարարել է, թե իր նախընտրական շտաբը Արաբկիր համայնքի ընտրացուցակների ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ցուցակներում ընդգրկվածների առնվազն 15 տոկոսը մշտապես բացակայում է Հայաստանից: Ըստ նրա` որպես բացակայող, չեն հաշվել այն բնակարաններում գրանցվածներին, որոնց դռները փակ են …
կարդալ ավելին«Օրինաց Երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում` նախօրեին եղել է Շենգավիթ համայնքում: ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հավաքվածներին ներկայացրել է կուսակցության մոտեցումներն եւ ծրագրերը, որոնցով պատրաստվում են մուտք գործել խորհրդարան: Ելույթ է ունեցել նաեւ ՕԵԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ-ում «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով նաեւ կուսակցության կողմից Շենգավիթ համայնքում առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով: Նրա խոսքով` որպես …
կարդալ ավելին«Այստեղ վերջին մի ճակատամարտի դուրս չենք եկել: Բոլորս մեր երկրի քաղաքացիներն ենք, եւ պետք է կարողանանք քաղաքակիրթ մրցակցության կանոնները պահպանել, որովհետեւ ընտրություններն ավարտվելու են, եւ մենք նորից ապրելու ենք կողք կողքի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ, կուսակցության նախընտրական քարոզարշավի համակարգող Աղվան Վարդանյանը: Վերջինիս խոսքով` ՀՅԴ-ն այլ քաղաքական ուժերի հետ բանավեճերի հնարավորություն …
կարդալ ավելինԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունն օրերս հրապարակած երկրորդ միջանկյալ զեկույցում նշել էր նախընտրական քարոզչությանը վերաբերող Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների խախտման մասին: Զեկույցում մասնավորապես ասված էր. «Այդ խախտումները ներառում են` քարոզչություն դպրոցներում, ուսուցիչներին եւ ուսանողներին խնդրել են մասնակցել Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավի միջոցառումներին: …ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման որոշ դեպքեր են արձանագրվել, ներառյալ Կապանում (Սյունիքի մարզ) շտապօգնության …
կարդալ ավելինՀՀԿ-ին աջակցելու եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու մասին հայտարարությամբ են հանդես եկել 361 հասարակական կազմակերպություններ, որոնք տարբեր ժամանակահատվածներում պարբերաբար համագործակցել են ՀՀԿ-ի հետ: Այս մասին երեկ տեղեկացրել է ՀՀԿ գրասենյակը: Ըստ ՀՀԿ տարածած հաղորդագրության, այդ հ/կ-ները ներկայացնում են հաշմանդամների, կրթամշակութային, սպորտի, սոցիալական, ազգային փոքրամասնությունների, գյուղատնտեսական, ռազմահայրենասիրական, փախստականների եւ այլ ոլորտների բազմահազար շահառուների հետաքրքրություններն ու նրանց …
կարդալ ավելինԱպրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած բախումների առնչությամբ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստների խմբի վրա Ոստիկանության կողմից տեղի է ունեցել ապօրինի հարձակում, ուժի գործադրում, որի հետեւանքով կան մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Ակտիվիստների այս նախաձեռնությունն իր հաստատակամությամբ, տեւականությամբ եւ գրանցած հաջողություններով, որպես քաղաքացիական հասարակության կառուցման հերթական մի աղյուս, կարող էր …
կարդալ ավելին