ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջության հետ կապված որեւէ վտանգ չկա, իսկ ճնշման տատանում առաջացել է երկարատեւ ճանապարհների հետեւանքով: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` Լ. Տեր-Պետրոսյանը չի մասնակցում ՀԱԿ քարոզարշավին: ՀԱԿ-ի տարբեր ներկայացուցիչներ նրա բացակայությունը պատճառաբանում էին Լ. Տեր-Պետրոսյանի վատ ինքնազգացողությամբ: