Երեկ Ոստիկանությունը հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, որ նախորդ գիշեր մոտ մեկ տասնյակ մարդիկ Արարատում ծեծի են ենթարկել քաղաքի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանին: «Նման բան գոյություն չունի, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը: Մինչդեռ, ըստ մամուլի հրապարակումների, Խաչատրյանը մի քանի ամիս առաջ ԲՀԿ-ից դուրս գալով` անդամագրվել էր ՀՀԿ-ին` …
կարդալ ավելինԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփումից եւ տեղական ու միջազգային դիտորդների եզրակացությունների հրապարակումից անցել է երեք օր, սակայն տարբեր շրջանակներում շարունակվում են ընտրության օրվա ու դրան նախորդող ժամանակահատվածի վերաբերյալ քննարկումները: Միջազգային դիտորդների գնահատականը, որ ընտրության արդյունքներից հետո ամենակարեւորն էր իշխանության համար, մեղմ ասած` այդքան էլ գոհացուցիչ չէ: Եվրոպացի դիտորդներն արձանագրել են մի շարք խախտումներ ու բացթողումներ, որոնք, …
կարդալ ավելինՎերջին տարիներին, դատ բացելու մոլուցքով տարված Ամերիկայի թուրքական համախմբումը (ԱԹՀ) դատական գործեր է հարուցել այն դասախոսների, պետական ծառայողների եւ քաղաքացիական խմբերի դեմ, ովքեր սատարում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Անցյալ շաբաթ, դաշնային վերաքննիչ դատարանի երեք դատավորները վերջ դրեցին ԱԹՀ-ի դատական քաշքշուկներին` ընդդեմ Մինեսոտայի համալսարանի, եւ միաձայն վերահաստատեցին դաշնային դատարանի նախկին որոշումը` մերժելով ԱԹՀ-ի անհիմն պնդումները: Թուրքական …
կարդալ ավելինԱԺ ընտրությունների անակնկալներից մեկը, թերեւս, Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում նորաթուխ ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանի պարտությունն էր անկուսակցական Էդմոն Մարությանին: Մեր տեղեկություններով` ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ում փոշմանել են եւ որոշել են չպաշտպանել Վ.Դալլաքյանին: Ասում են` նախագահ Սերժ Սարգսյանին դուր չի եկել վերջինիս հայտարարությունը, թե ինքն ընտրվելու հետ կապված որեւէ խնդիր չունի: Հիշեցնենք, որ Դալլաքյանը հայտարարել էր, թե ինքը …
կարդալ ավելին«Չկա որեւէ հասարակ միջոց, բաղադրատոմս ընտրակաշառքից խուսափելու համար: Այն կապված է նաեւ տարբեր պետությունների սոցիալ-տնտեսական վիճակի հետ: Բայց, ինչպես արդեն որոշակիորեն նշել ենք մեր զեկույցի նախնական հայտարարության մեջ, կարեւոր է, թե ինչպես են պատկան մարմինները վերաբերվում այդ մեղադրանքներին»,- մեր թերթին տված հարցազրույցում` անդրադառնալով մայիսի 6-ին համատարած ընտրակաշառքներ բաժանելու փաստին, ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության …
կարդալ ավելին«Ընդդիմադիր ուժերից, մասնավորապես` ՀԱԿ-ից եւ «Ժառանգություն» կուսակցությունից հնարավոր է, որ ընտրված որոշ թեկնածուներ չվերցնեն իրենց մանդատները»,- երեկ նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտական հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը: «Հնարավոր է նոր պառակտումներ, այս ամենը շատ սպասելի է»,- ասել է նա` ավելացնելով, որ սոցկայքերից եւ անհատական շփումների արդյունքում կարող է ասել, որ ընդդիմադիր ուժերից …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները սկսել են քննարկել, թե հաջորդ ԱԺ-ում որ ուժերը պետք է կոալիցիա կազմեն եւ որ ուժերը մնան որպես ընդդիմություն: Քննարկվում է կոալիցիայի 2 տարբերակ` ՀՀԿ-ՕԵԿ-«Ժառանգություն» եւ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ տարբերակները: Առայժմ փորձում են հասկանալ, թե նախագահական ընտրություններից ամիսներ առաջ որքանո՞վ է նպատակահարմար 36 մանդատ ձեռք բերած եւ ֆինանսական հզոր ռեսուրսներ ունեցող ԲՀԿ-ին …
կարդալ ավելինՄայիսի 6-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եզակի ընտրություններ: Գոնե 1996 թվականից հետո` եզակի: Հայաստանի իշխանությունը կարողացավ կեղծել ընտրությունները գրեթե իդեալական, անխոցելի մակարդակով: Օտարերկրյա դիտորդների, միջազգային հանրության ավելի քնքուշ, ավելի բարձր գնահատական չէր կարող ակնկալել նույնիսկ ամենաժողովրդավարական իշխանությունը: Իշխանությունը կարողացավ ապահովել դա` լինելով ժողովրդավարությունից այնքան հեռու, որքան հնարավոր է: Հայաստանի իշխանությունը կեղծեց ընտրությունների արդյունքները …
կարդալ ավելինՄայիսի 6-ին, ժամը 23:00-ի դրությամբ` ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման, որոնցից 20-ը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում գործող թեժ գծով, իսկ 50-ին ընթացք է տրվել` Դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում: Քննարկման արդյունքներով հարուցվել է 3 քրեական գործ. 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով, 1-ը` 316-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ գլխավոր …
կարդալ ավելինՄայիսի 6-ին Երեւանի Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում նույնպես կիրառվեցին ընտրակեղծիքների բոլոր այն տեսակները, որոնք իշխանությունները գործի էին դրել ողջ Հայաստանում: Նախ` այդ ընտրատարածքում նույնպես ավելացել էր ընտրողների քանակը, որոնք բերման էին ենթարկվել մոտակա շրջաններից եւ նախօրոք գրանցվել էին այդ համայնքում: Համայնքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում կային 10-80 անուններից բաղկացած, այսպես կոչված, լրացուցիչ ցուցակներ, որոնց մեջ …
կարդալ ավելինՀայաստանում եւս մեկ խորհրդարանական ընտրություն անցավ պատմության գիրկը` քաղաքական ուժերին ու հանրությանը թողնելով դրա արդյունքներն ու անցկացման մասին քննարկումները: Եվ, ինչպես նախորդ բոլոր ընտրությունները, այս մեկը նույնպես առաջացրել էր որոշակի սպասումներ, իսկ հետո` դրան հետեւող հիասթափություններ: Նախ նշենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով` Ազգային ժողով անցան 6 քաղաքական ուժեր` ներկայիս խորհրդարանական 5 ուժերը …
կարդալ ավելինԱրաբկիրի թիվ 4 ընտրատարածքի` Արաբկիր 51-րդ փողոցի 6-րդ տան բնակչուհի Ռոմելա Աբովյանը միայն ընտրության օրն է պարզել, որ իր տան հասցեի վրա կա եւս մեկ գրանցված անձ, ում, սակայն, ինքը չի ճանաչում: «Տունը ես գնել եմ 3 տարի առաջ, սեփականատերը միայն ես եմ, եւ նման մարդու չեմ ճանաչում: Այդ մարդը` Տերներսիսյան Աշոտ Ալբերտի, ծնված` 1983թ., …
կարդալ ավելին«Մեզանում ձեւավորվել է հոռետեսության եւ հուսահատության մի հոգեբանություն, որն ունի նույնիսկ իր կարգախոսները: Ոչ մի թշնամական քարոզչություն չի կարող այնքան ավերածություններ գործել, որքան այդ բանաձեւերն են, որ հնչում են հաճախ եւ մոտավորապես այսպես. «էս երկրում օրենք ոչ եղել է, ոչ կլինի», «ոնց եկել է, էդպես էլ գնալու է. բան չի փոխվելու», եւ ընդհանրապես «էս երկիրը …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության անդամ, թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը երեկ tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունները փաստում են «հայ հասարակության մի լուրջ տոկոսի ծախվածության բարձրագույն աստիճանի մասին»: Հիշեցնենք, որ թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը` ստանալով 14.923 ձայն (նախնական տվյալներով), իսկ …
կարդալ ավելին– Նախքան մեր հարցազրույցը, խոսում էինք ընտրություններից հետո առաջացած այն հուսահատության մասին, որ առկա է հասարակության մեջ: Ինչո՞վ եք պայմանավորում դա: – Ամեն անգամ ընտրություններին գիտենք, որ իշխանությունները կգնան ընտրակեղծիքների, քանի որ դժվար է պահել իշխանությունն առանց դրանց: Իսկ դրա պատճառն այն է, որ իշխանությունները չունեն համապատասխան լեգիտիմություն, սիրված չեն ժողովրդի կողմից: Այսինքն` ժողովուրդը հակված …
կարդալ ավելինԹիվ 34 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է իր մրցակից Մարտուն Գրիգորյանին` պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: «Շնորհավորում եմ Մարտուն Գրիգորյանին մեծամասնական ընտրակարգով թիվ 34 ընտրատարածքում հաղթելու կապակցությամբ: Ես հարգում եմ գյումրեցիների կատարած ընտրությունը, շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց ձայնն ինձ են տվել, իսկ նորընտիր պատգամավորին մաղթում եմ …
կարդալ ավելինԸնտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական կարճաժամկետ առաքելության ներկայացուցիչները երեկ հայտարարեցին, որ մայիսի 6-ին ԱԺ ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին եւ ժողովրդավարական արժեքներին համապատասխան: Առաքելության 20 անկախ փորձագետներ, ովքեր ներկայացնում են Եվրամիության 8 երկրներ, ԱՄՆ-ը եւ Իսրայելը, եղել են հանրապետության 6 քաղաքների 117 ընտրատեղամասերում` Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Աբովյանում եւ Արտաշատում: «Ընտրական տեղամասերի գործունեությունն ընդհանուր …
կարդալ ավելինԳոնե մինչեւ այս պահը` ավելի դիպուկ, քան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ոչ ոք չի ձեւակերպել խորհրդարանական ընտրությունների որակը: «Ազատություն» ռ/կ-ին նա ասել է. «Ոչ թե ընտրություններով արտահայտվել է ժողովրդի կամքը, այլ արձանագրվել են այն քվեները, որոնք ձեռք են բերվել ընտրակաշառքով»: Միասնական շտաբի մյուս անդամները` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, շփոթված լռում են: ԲՀԿ-ն նեղացածի կեցվածք է …
կարդալ ավելինԵրեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը երեկ հայտարարել է, որ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների exit poll-ի արդյունքները հեռուստաէկրանին պահելն անթույլատրելի էր, քանի որ այն հոգեբանական ճնշում էր հասարակության վրա: «Դա կարելի է դիտարկել որպես հոգեբանական ճնշում, ինչն անթույլատրելի է: Մենք գիտենք, որ Հայաստանում այդ մեխանիզմը չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատի»,- ասել է նա:
կարդալ ավելինԿառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները համարում է կանխատեսելի, եւ դեռ 2011թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ ՀՀԿ-ն, բնականաբար, մեծամասնություն կկազմի: Անդրադառնալով շատ քաղաքական ուժերի ու գործիչների այն հայտարարություններին, թե մայիսի 6-ի ընտրությունները դրական առումով տարբերվելու էին մյուս բոլոր ընտրություններից` Հարություն Մեսրոբյանն ասաց, որ 1995-ից ի վեր` «քանի-քանի ընտրությունների քանի-քանի քաղաքական գործիչներ նման բաներ …
կարդալ ավելին