Կարող է հրաժարվեն

08/05/2012

«Ընդդիմադիր ուժերից, մասնավորապես` ՀԱԿ-ից եւ «Ժառանգություն» կուսակցությունից հնարավոր է, որ ընտրված որոշ թեկնածուներ չվերցնեն իրենց մանդատները»,- երեկ նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտական հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը: «Հնարավոր է նոր պառակտումներ, այս ամենը շատ սպասելի է»,- ասել է նա` ավելացնելով, որ սոցկայքերից եւ անհատական շփումների արդյունքում կարող է ասել, որ ընդդիմադիր ուժերից երկուսը չեն վերցնի իրենց մանդատները: «ՀԱԿ-ից եւ «ժառանգությունից» հակված են մանդատներ չվերցնելու եւ ավելի ռադիկալ պայքար մղելու եւ նոր շարժում ձեւավորելու»,- նշել է նա` ավելացնելով, որ թեեւ ընդդիմադիր ուժերի ներսում կա ժողովրդավարություն, սակայն որոշումների կայացման ընթացքում կուսակցության առաջնորդը մեծ դերակատարություն ունի, եւ որոշիչ ձայնը նրանն է: Այդուհանդերձ, ըստ Վարդանյանի, եթե ընդդիմադիր ուժերը չհրաժարվեն իրենց մանդատներից, դա կլինի դրական` խորհրդարանում բազմակարծության ապահովման առումով: