Մայիսի 6-ին, ժամը 23:00-ի դրությամբ` ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման, որոնցից 20-ը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում գործող թեժ գծով, իսկ 50-ին ընթացք է տրվել` Դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում: Քննարկման արդյունքներով հարուցվել է 3 քրեական գործ. 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով, 1-ը` 316-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` ստացված հաղորդումներից 1-ով տրվել է պարզաբանում, 1-ն ուղարկվել է ԿԸՀ-ի քննարկմանը, իսկ 79-ով ստուգումները շարունակվում են: