«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը լուծարվում է

07/05/2012

ՀՀ կառավարությունը երեկվա նիստում որոշել է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» («ՀՄՀ-Հայաստան») ծրագրի փակման պլանի համաձայն` լուծարել «ՀՄՀ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ): ԱՄՆ կառավարությանն առընթեր «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի 5-ամյա ծրագիրը Հայաստանում ավարտվել է անցած տարվա աշնանը: Սկզբնապես ծրագրով նախատեսվում էր երկրին տրամադրել շուրջ 235.6 միլիոն դոլար, սակայն ՀՀ 2008թ. նախագահական ընտրություններից հետո Կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը` մոտ 68 միլիոն դոլար, որով նախատեսվում էր վերականգնել շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհներ: Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումը հիմնականում ուղղվել է գյուղատնտեսության զարգացմանը` շուրջ 350 համայնքներ սնող ոռոգման համակարգերի վերակառուցմանն ու արդիականացմանը: