Ինչո՞ւ ձայնը չէր լսվում

07/05/2012

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին, Facebook-ի իր էջում գրել է. «Պրպտելով Freedom House-ի կայքը, արձանագրեցի մի հետաքրքիր փաստ: Մամուլի ազատության համաշխարհային ուսումնասիրությունների մեջ Հայաստանն ընդգրկվել է 2002 թվականից, այդ տարին լինելով մասնակի ազատ երկրների սահմանագծին (Partly Free): 2003 թվականից առ այսօր Հայաստանը, ըստ FH-ի, դասվում է անազատ մամուլով երկրների շարքին: Դիտարկում առաջին` որտեղ էր Վ. Օսկանյանն այս 11 տարիների ընթացքում, ինչու չէր անհանգստանում այս խնդրով կամ չէր բարձրաձայնում այն: Դիտարկում երկրորդ` ինչ է արել նա 2002-2008 թթ.-ին, եւ մինչ այդ, որպես երկրի կառավարության անդամ, արտգործնախարար, ՀՀ Նախագահի կողմից նշանակված պետական այր, մամուլի ազատության մակարդակը Հայաստանում բարձրացնելու համար: Դիտարկում երրորդ` ինչու այս խնդրով նա այսքան «մտահոգ» է այսօր:

Հ.Գ. չեմ ակնկալում պատասխաններ: Դիտարկումներս այն հարցերի շարքից են, երբ բոլորին ամեն ինչ պարզ է…»: