Ժողովրդավարության կատալիզատորը

07/05/2012

«Ողջունելի է, որ խորհրդարանական ընտրություններին նախընթաց Հայաստանում տեսնում ենք առավել հավասարաչափ հեռուստատեսային լուսաբանումներ քաղաքական կուսակցությունների վերաբերյալ: Լրատվամիջոցների հավասար հասանելիությունն ազատ ու արդարացի ընտրությունների ապահովման կարեւոր բաղադրատարրերից է: Բոլոր կուսակցությունների համար հավասար խաղի պայմանների համար անհրաժեշտ է լրատվամիջոցների հասանելիության ապահովում: Եթե առավել ընդհանրական ձեւակերպում տանք, ապա լրատվամիջոցների ազատությունը բոլոր բաց ու ժողովրդավարական հասարակությունների հիմնաքարն է, գաղափարների ու մտքերի փոխանակման խթանն ու կատալիզատորը եւ համազգային քննարկումների հարթակը»,- Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ «168 Ժամում» լրագրողներին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը: