ՀԱԿ նախընտրական դաշինքի Երեւանի Ավագանու անդամի թեկնածուների միասնական ընտրական ցուցակի անդամ Ռուբեն Թորոսյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Անտեսելով ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով սահմանված դրույթները եւ խախտելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված մեկշաբաթյա ժամկետի պահանջը, ԿԸՀ-ն, առայժմ, ինձ չի տրամադրում Երեւանի Ավագանու անդամի մանդատս: Հիշեցնում եմ, որ …
կարդալ ավելին«Չորս տարի առաջ ընդհանուր գաղափարների շուրջ ստեղծված դաշինքն այլեւս իր գործունեությամբ անիմաստ է դարձել»,- գնահատելով ՀԱԿ-ի կազմից երկու կուսակցությունների դուրս գալու փաստը` «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: Հարցին` արդյո՞ք դա նշանակում է, որ ՀԱԿ-ը պառակտվում է, Սահակյանը պատասխանել է, որ, «ամեն դեպքում, այն այլեւս նախկինը չէ»: «ՀԱԿ-ը իրենով` որպես այդպիսին, երբ …
կարդալ ավելինՄաքսային քարտերի էլեկտրոնային վարումը եւ մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային բացթողումը կիրականացվի մեկ միասնական համակարգի միջոցով: Ըստ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, քարտերի վարման էլեկտրոնային ենթահամակարգը համախմբել է մաքսային վճարումների հետ կապված մի շարք գործողություններ, որոնք տնտեսվարողը նախկինում պետք է իրականացներ մաքսատներում` համապատասխան աշխատակիցների միջամտությամբ, իսկ այժմ կարող է իրականացնել ինքնուրույն` իր գրասենյակից: Մաքսային հայտարարագրերի …
կարդալ ավելին«Հակամարտությունները հետխորհրդային տարածքում, մասնավորապես` Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, շարունակում են մեծագույն սպառնալիքներից մեկը մնալ ԵԱՀԿ-ի շրջանակներում համագործակցության ու անվտանգության համար»,- հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը` կարեւորելով 6 տարվա ձգձգումից հետո Մերձդնեստրի շուրջ բանակցությունների վերսկսումը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` Աժուբալիսն ասել է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք սերտորեն համագործակցել ենք …
կարդալ ավելինԻնչպես եւ սպասվում էր, երեկ կայացած քաղխորհրդի ընդլայնված նիստում «Հանրապետություն» կուսակցությունը միաձայն որոշում է կայացրել Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու մասին: Այդ առիթով կուսակցության քաղխորհրդի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. ««Հանրապետություն» կուսակցությունը հավատարիմ իր սկզբունքներին` պատրաստ է համագործակցության հասարակական-քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք իրենց խնդիրն են համարում կայուն արժեհամակարգի եւ ժողովրդավարական չափանիշների հիման վրա …
կարդալ ավելին«Մենք ուշադրությամբ եւ մոտիկից հետեւել ենք ընտրություններին: Կարծում ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել. մեծ առաջընթաց` մի քանի առանցքային ուղղություններում` լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում, եւ սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր եւ թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված: Այսինքն` շատ դրական զարգացումներ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, կոալիցիա կազմելու եւ 2013թ. Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու դիմաց ԲՀԿ-ն ակնկալում է ստանալ ԱԺ նախագահի եւ փոխվարչապետի պաշտոնները: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ նախագահի պաշտոնը ցանկանում է ստանալ իր խնամի, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի համար: Իսկ նախագահական ընտրություններից հետո արդեն ԲՀԿ-ն ակնկալում է ստանալ նաեւ իր համար «անհասանելի» համարվող` վարչապետի պաշտոնը` …
կարդալ ավելին«Ճիշտ բանաձեւը սա է. քաղաքական ուժը կա՛մ իշխանական է լինում, կա՛մ ընդդիմադիր. միջին չի լինում: Պետք է մտածել երկրի, պետության հետագա ճակատագրի մասին: Գագիկ Ծառուկյանին ի՞նչ է պատահել, որ մտածի` կոալիցիա մտնի՞, թե՞ ոչ»,- երեկ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` ի պատասխան հարցին` արդյոք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կոալիցիա չկազմելու այլընտրանք ունի՞: Նա ասել …
կարդալ ավելինԵվս մեկ հետընտրական շաբաթ Հայաստանն ապրեց առանց նոր կոալիցիայի: Դրանից կարծես ոչինչ չփոխվեց, ինչպես որ, վստահաբար, չի փոխվելու, եթե նոր կոալիցիա ձեւավորվի կամ չձեւավորվի: Այս ժամանակահատվածը ցույց տվեց նաեւ, որ կոալիցիան իրականում պետք է բացարձակ մեծամասնություն ստացած ՀՀԿ-ին ու վերջինիս քննադատող ԲՀԿ-ին: Խորհրդարան անցած մյուս ուժերը եւս, ամենայն հավանականությամբ, դեմ չէին լինի մասնակցել կոալիցիոն «մասհանումներին», …
կարդալ ավելինԵրեկ դոլարի փոխարժեքը կրկին բարձրացել է: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 399.50 դրամ` մայիսի 17-ի համեմատ բարձրանալով միանգամից 1.5 դրամով: Բորսայում երեկ, սակայն, վաճառվել է փոքր քանակությամբ` 900 հազար դոլար: Փորձագետների կարծիքով, փոխարժեքի անորոշության պատճառով բանկերը դոլար չեն վաճառում, ինչը կարող է նպաստել ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկի ավելացմանը:
կարդալ ավելինԵրեկ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած Հայաստանի լիբերալ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում է ՀԱԿ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հայաստանի լիբերալ կուսակցությունը, կարեւորելով իր մասնակցությունը Հայ ազգային կոնգրեսին, գտնում է, որ 2008թ. սկսած ՀԱԿ-ը լուրջ դերակատարություն է ունեցել երկրի քաղաքական-հասարակական կյանքում, քաղաքական օրակարգի ձեւավորման հարցերում, քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացներում, երկրում վախի …
կարդալ ավելինԵրեկ գրեթե վերջնականապես պարզ է դարձել, թե ՀՀԿ համամասնական ցուցակով ովքեր են գնալու Ազգային ժողով: Երեկվա դրությամբ` այդ ցուցակում անցողիկ է համարվել մինչեւ 109 համարը, որը զբաղեցնում է Տաճատ Վարդապետյանը: Իսկ 110-րդ հորիզոնականում գտնվող պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտնվել է վտանգավոր կետում, եւ առայժմ հայտնի չէ` նա անցնելո՞ւ է, թե՞ ոչ: Եթե նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը …
կարդալ ավելինԵրեկ ԿԸՀ-ում տեղի ունեցած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի 5-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանը կսկսվի մայիսի 31-ին` ժամը 10:00-ին: Նշենք, որ ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի, առաջին նստաշրջանի բացման ժամանակ ողջույնի խոսքի իրավունք ունեն ՀՀ Նախագահը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, որից հետո տեղի է ունենում պատգամավորների երդման …
կարդալ ավելինՀանրապետական կուսակցության գործադիր մարմնի գիշերային նիստերը կրկին դարձել են Հայաստանի թիվ մեկ իրադարձությունը: Ողջ քաղաքական դաշտը լարված սպասում է, թե ընտրություններում հաղթած կուսակցությունն իր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդ նիստերում ինչ որոշումներ է կայացնելու: Այնպես է ստացվել, որ տարիներ շարունակ այս կուսակցության ընդունած որոշումները վերաբերում են ոչ միայն իրենց, այլեւ քաղաքական մյուս ուժերին: ՀՀԿ-ն ու …
կարդալ ավելինԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմինը նախօրեին բանաձեւ է ընդունել, որում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ըստ ԱՄՆ-ում հրատարակվող «The Armenian Weekly» պարբերականի, նահանգային խորհրդարանն իր ընդունած բանաձեւում նաեւ խրախուսում է «որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու»` Ղարաբաղի շարունակական ջանքերը եւ բարձր գնահատում չճանաչված հանրապետության «կառուցողական ներգրավվածությունը միջազգային հանրությունում …
կարդալ ավելինԵրեկ Հայ ազգային կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան` «ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով»: Մինչ այդ ՍԴ էին դիմել նաեւ պատգամավորի վեց թեկնածուներ, որոնցից 5-ը` Հայ ազգային կոնգրեսից։ Թվով երկու պատգամավորի թեկնածուների դիմումներ ուղարկվել են փոստով եւ Սահմանադրական դատարանում մուտքագրվել են մայիսի 17-ին: Նշված վեց դիմումները ներկայացվել …
կարդալ ավելին«Մարդը մի օր մտնում է, մի օր կարող է դուրս գալ, կյանքը ցույց կտա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է տրանսպորտի ու կապի ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանը` ի պատասխան մամուլի այն հրապարակումների, թե ինքը չի լինելու նոր կառավարության կազմում, իսկ ՏԿ նախարարի պաշտոնում նշանակվելու է Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Գագիկ Բեգլարյանը: Մանուկ …
կարդալ ավելինԱդրբեջանի խորհրդարանը նախատեսում է ընդունել օրենք «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան: Ըստ նրա, օրենքի նախապատրաստման համար պետք է աշխատանքային խմբերի մակարդակով խորհրդակցություններ անցկացվեն խորհրդարանական կոմիտեներում: Մուրադովան շեշտել է, որ դեռ չի կարող հայտնել օրինագծի ընդունման ժամկետի մասին: Մուրադովայի խոսքերով` օրենքում արտացոլվելու են ոչ միայն անհետ …
կարդալ ավելինՀեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) երեկվա նիստում որոշել է կարճել «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթը, որի համար հիմք էր համարվել այն, որ ՀՌԱՀ-ի վերահսկողական ծառայությունն արձանագրել էր, որ «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները քարոզարշավի ժամանակ ոչ հավասարաչափ էին լուսաբանել ընտրություններին մասնակցող ուժերին: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն ասել է, …
կարդալ ավելինՀայաստանում ընտրությունների միջոցով ոչինչ եւ, հատկապես, իշխանությունը չի փոխվում: Սակայն ընտրություններն իրենք են փոխում քաղաքական կուսակցություններին ու մարդկանց: Այն, որ ընտրողը որեւէ ընդգծված հետաքրքրություն չի ներկայացնում կուսակցությունների համար, ակնհայտ է: Քաղաքական այդ կառույցներին վստահված ձայները ոչ թե ծառայեցվում են նույն այդ ընտրողների շահերը խորհրդարանում ներկայացնելուն, այլ քաղաքական սակարկություններում ավելի թանկ վաճառվելուն: Օրինակ` ՀՀԿ-ի համար իրական …
կարդալ ավելին