Երեկ ԿԸՀ-ում տեղի ունեցած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի 5-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանը կսկսվի մայիսի 31-ին` ժամը 10:00-ին: Նշենք, որ ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի, առաջին նստաշրջանի բացման ժամանակ ողջույնի խոսքի իրավունք ունեն ՀՀ Նախագահը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, որից հետո տեղի է ունենում պատգամավորների երդման արարողությունը: Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են մի քանի հարցեր, որոնցից առաջինը վերաբերում է ՀՀ-ում կայանալիք առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին. հաշվիչ հանձնաժողովի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի տեղակալների ընտրություններ: