քաղաքականություն

Հավատի պակաս

27.05.2012

Երեկ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի ԱԺ-ի մայիսի 3-ի ընտրությունների վերաբերյալ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության զեկույցը, որի «Եզրակացություններ» բաժնում նշված է. «Դիտորդական առաքելությունը նախ կոչ է անում Հայաստանի իրավասու մարմիններին` ձեռնարկել հնարավոր բոլոր անհրաժեշտ քայլերը` ընտրությունների նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար` երաշխավորելով ընտրական ողջ գործընթացի արդարությունը»: …

կարդալ ավելին

Նաեւ ՄԱԿ-ը

27.05.2012

Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Հայաստանում անհատների եւ խմբերի նկատմամբ վերջին բռնությունների եւ անհանդուրժողականության արտահայտությունները ու գործողությունները` հիմնված սեռական դիրքորոշման եւ գենդերային ինքնության վրա: «Այսպիսի արտահայտումներն ու գործողությունները երբեք եւ ոչ մի պարագայում չեն կարող արդարացվել, եւ հասարակական դիրքը չպետք է օգտագործվի որպես խտրականության եւ անհանդուրժողականության խթանման գործիք: ՄԱԿ-ի …

կարդալ ավելին

«Միայն սոցիալական մեդիան բավարար չէ հեղափոխություն սկսելու համար»

27.05.2012

Սանջեյ Գոելը, ով մասնագիտացած է տեղեկատվական անվտանգության եւ կիբեռպատերազմների դեմ պայքարի հարցերում, կարծում է, որ Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել այս ոլորտում, առաջ է շարժվում շատ արագ տեմպերով եւ մի քանի տարի հետո կհասնի միջազգային չափանիշներին: Նա Հայաստան է այցելում սկսած 2010-ից եւ օգնում հայ մասնագետներին` նոր ձեռքբերումներ ունենալ կիբեռհանցագործությունների դեմ պայքարում: Նրա հետ զրույցն …

կարդալ ավելին

Եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն

27.05.2012

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն ինքնաբացարկի դիմում չի ներկայացնելու եւ պահպանելու է իր մանդատը խորհրդարանում: «Այդ հարցում ես առաջնորդվում եմ ընտրողների եւ կուսակցության առջեւ պատասխանատվության զգացումով: Ժողովրդի քվեն պետք է հարգել: Ավելացնեմ նաեւ, որ ՀԱԿ խմբակցության աշխատանքն ԱԺ-ում կնպաստի ընդդիմության գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- news.am-ի հետ զրույցում ասել է Ստեփան Դեմիրճյանը: Ինչ վերաբերում է Գագիկ …

կարդալ ավելին

Քաղաքական խաղեր

27.05.2012

«Դատելով Ռուսաստանի կառավարության նոր կազմից` երկիրն անդամահատված է երկպառակություններից»,- երեկ ռուսաստանյան զարգացումներին նվիրված հոդվածում գրել է հեղինակավոր «The Financial Times» պարբերականը: Ըստ թերթի, ՌԴ նախագահ Պուտինի համար կարեւոր է պահպանել ուժերի հավասարությունը քաղաքական կլանների միջեւ: «Բարեփոխումների հույսերը թույլ են. շատ նախարարներ մնացել են իրենց պաշտոններում, մյուսները պաշտոններ են ստացել Կրեմլում: Պուտինի հրահանգները սեփականաշնորհման ծրագիրը քաոսի …

կարդալ ավելին

Ոտնահարվում են գրեթե բոլոր իրավունքները

27.05.2012

Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների 2011 թվականի զեկույցը, որում, ինչպես ամեն տարի, անդրադարձ կա նաեւ Հայաստանում մարդու իրավունքների վիճակին: Զեկույցում, մասնավորապես, նշված է, որ Հայաստանում ոտնահարված են իշխանությունն ընտրությամբ փոխելու, խոսքի եւ մամուլի ազատություն, ինչպես նաեւ դատական անկախ համակարգ ունենալու` քաղաքացիների իրավունքները: «Իշխանությունները 2011 թվականին ազատ են արձակել 2008 թվականի նախագահական վիճահարույց ընտրություններին …

կարդալ ավելին

ԲՀԿ-ն կվերադառնա՞

27.05.2012

«ԲՀԿ-ի քիչ բացատրելի ընդդիմադիր կեցվածքը վնասեց ոչ թե ՀՀԿ-ին, այլ ՀԱԿ-ին, որն ընտրությունների ժամանակ կորցրեց շուրջ երկու հարյուր հազար ձայն: Կարծում եմ, որ սա դեռ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի վերջնական ապահարզանը չէ: Առաջիկայում ԲՀԿ-ն կփորձի ցուցադրել իր ուժերը` որպես ընդդիմություն: Դա նրա համար հեշտ չի լինի,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականը …

կարդալ ավելին

Մեծ դասամիջոց

27.05.2012

Իրո՛ք անակնկալ էր ԲՀԿ նախագահի պաշտոնական հայտարարությունը, թե կուսակցությունը «նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը»: Սա հաղթանակ էր մեր այն հայրենակիցների համար, ովքեր իրենց ձայնը վստահել էին այս կուսակցությանը: Սակայն մեր իրականությունն այնպիսին է, որ քաղաքական գործողություններում հասարակության, ընտրողների վստահության գործոնը բարոյական որեւէ պարտավորություն չի դնում որեւէ կուսակցության վրա: Իսկ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունն անակնկալ …

կարդալ ավելին

Նոր արտոնագրերով

27.05.2012

Մայիսի 19-22-ը Փաստաբանների պալատի կողմից անցկացված փաստաբանական գործունեության արտոնագրի հավակնորդների որակավորման քննությունների առաջին փուլի առաջին օրն անբավարար գնահատական են ստացել դիմորդների մոտ 27%-ը կամ 164 հոգուց 44-ը: Ըստ Tert.am-ի, այդ տվյալներն են ստացվում Փաստաբանների պալատի կայքում տեղադրված չորսօրյա քննությունների արդյունքների ուսումնասիրությունից: Փաստաբանի արտոնագրի երկփուլ քննությունների գրավորի հարցաշարի 2000 հարցերից` դիմորդները պետք է ճիշտ պատասխանեին մեկ …

կարդալ ավելին

Փախցրել է իրերը

24.05.2012

Նախօրեին ՀՀԿ գրասենյակում բռնկված հրդեհից անմիջապես հետո հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Գրասենյակի աշխատակիցները տեսել են, որ հրդեհից կարճ ժամանակ անց ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի թիկնապահները եկել են կուսակցություն եւ վերջինիս աշխատասենյակից հավաքել-տարել են նրա իրերը: Այդ միջադեպը կուսակցության անդամների ու աշխատակիցների մոտ տպավորություն է թողել, թե Հ.Աբրահամյանն այդպես հապճեպ փորձել է սենյակից …

կարդալ ավելին

Նախագահականում

24.05.2012

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, երեկ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումը: Որոշ տեղեկություններով, հանդիպմանը մասնակցել է նաեւ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվել եւ հստակեցվել է կոալիցիոն փաստաթուղթը: Երեկ երեկոյան քաղաքական շրջանակներում խոսում էին, թե կոալիցիայում ԲՀԿ-ն կպահպանի ներկայիս նախարարական պորտֆելները, սակայն ավելին չի ստանա, լավագույն դեպքում` կարող է ավելանալ …

կարդալ ավելին

Մեծ հույսեր

24.05.2012

«ԱՄՆ-ը շարունակում է մեծ հույսեր ունենալ, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կվերսկսվի, եւ պաշտոնական Վաշինգտոնն այդ նպատակով շարունակում է իր աշխատանքը Թուրքիայի հետ»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Անդրադառնալով այն հարցին, թե պաշտոնական Վաշինգտոնը ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման համար, նա ասել է. …

կարդալ ավելին

Էս ինչքան են փոխվել

24.05.2012

Նախնական տվյալներով` 5-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության 69 պատգամավորներից 45-ը գործարարներ են: Իհարկե, նրանց բիզնեսը կարող է գրանցված լինել կնոջ, երեխաների կամ բարեկամների անունով, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Դա նշանակում է, որ իրականություն չդարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոստումը, թե «գործարարությունը եւ պետական համակարգը պետք է տարանջատել»: Գործարար պատգամավորներ կան ՀՀԿ թե …

կարդալ ավելին

Երաժշտական քաղաքականություն

24.05.2012

«Չնայած հակամարտությունը մնում է չլուծված, ես կարծում եմ` «Եվրատեսիլի» երգի փառատոնին չմիանալու Հայաստանի որոշումը սխալ էր: Սա երաժշտական իրադարձություն է, այլ ոչ թե քաղաքական ժեստերի»,- «The Wall Street Journal» պարբերականում «Եվրատեսիլն» Ադրբեջանում անցկացնելու առիթով գրած իր հոդվածում նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս, սակայն, կոչ անելով չքաղաքականացնել «Եվրատեսիլը»` այդ առիթով հրապարակված իր …

կարդալ ավելին

Կուսակցապետերի պետություն

24.05.2012

Եվս մեկ-երկու օր եւ, ամենայն հավանականությամբ, կավարտվեն «կոալիցիոն սպասումները», որով հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածն ապրում է մայիսի 6-ից հետո: Այսօր կամ վաղը ՀՀԿ գործադիր մարմինը նիստ կգումարի, եւ պարզ կդառնա` կոալիցիա կազմվո՞ւմ է, թե՞ ոչ, ովքե՞ր են գնում խորհրդարան, ովքե՞ր` գործադիր մարմին: Այս գործընթացը` այլ դրսեւորումներով, տեղի է ունենում նաեւ ԲՀԿ-ում, որտեղ եւս դեռ պարզ …

կարդալ ավելին

Որտեղ ասես

24.05.2012

«Շնորհակալ եմ ձեզանից, որ գոնե ինձ տեսնում եք պառլամենտում, թե չէ մնացածը որտեղ ասես տեսնում են, դրա համար ես ձեզ ասում եմ. համբերե՛ք մի քիչ եւս»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ դեռեւս գործող նախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով իր` առաջիկայում ԱԺ փոխնախագահ դառնալու մասին տեղեկություններին: «Հասկանում եք, դուք` լրագրողներդ, ինչ իրավիճակ եք ստեղծում. ըստ …

կարդալ ավելին

Ոչ ամբողջական

24.05.2012

«Ավելի հավանական է, որ կոալիցիան կազմված լինի երկուսուկես կուսակցությունից. ոչ թե «Բարգավաճ Հայաստանն» է կիսատ կուսակցություն, այլ հնարավոր է, որ ոչ ամբողջական կոալիցիա լինի»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով նոր կոալիցիայի ձեւավորման հնարավորությանն ու ձեւաչափին: Նա ասել է, որ անկախ քաղաքական ուժերի միջեւ ընթացող բանակցությունների արդյունքներից, ամենաքիչը երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ …

կարդալ ավելին

Երկու փուլով

24.05.2012

«Այլընտրանքային ընտրությունների միջոցով հարկավոր է նոր ընտրություններ անցկացնել եւ հասնել իշխանափոխության»,- երեկ ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը: «Մենք գտնում ենք, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Մեր նախագիծը ունենալու է համահայկական նշանակություն: Մենք 2 փուլով պետք է հասնենք իշխանափոխության: Կնքվելու են քաղաքացիական պայմանագրեր, կազմավորվելու է այլընտրանքային քաղաքացիական նախախորհրդարան: Երկրորդ փուլում արդեն կկազմավորենք …

կարդալ ավելին

«Ինքնաբուխ ակցիա»

24.05.2012

Երեկ առավոտյան Երեւանի Կոնդ թաղամասի մի քանի տասնյակ բնակիչներ բողոքի ակցիա են անկացրել նախագահական նստավայրի դիմաց` բողոքելով «Դաուն-Թաուն» ընկերության կողմից իրականացվող շինարարության դեմ: Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների հատվածով անցնելիս նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը կանգ է առել, Ս. Սարգսյանը իջել եւ զրուցել է կոնդեցիների հետ: Լրատվական կայքերի մի մասի համաձայն` ցուցարարներից ոմանք ձեռքով կանգնեցրել են մեքենան, եւ դրանից …

կարդալ ավելին

Ավելի շատ գործարարներ՝ նոր ազգային ժողովում

24.05.2012

Թեեւ խորհրդարան անցած կուսակցությունները պաշտոնապես դեռ չեն հրապարակել Ազգային ժողովում իրենց պատգամավորների վերջնական ցանկը, բայց նրանք հիմնականում հայտնի են: Հատկապես, երբ նախկին պատգամավորներից շատերը նորից վերադառնում են: ԱԺ անցած նոր պատգամավորների մեծ մասն էլ հիմնականում հանրությանը հայտնի քաղաքական գործիչներ, գործարարներ կամ այլ գործիչներ են: Այնպես որ, այս խորհրդարանի նոր դեմքերն այնքան էլ շատ չեն: Արդյոք …

կարդալ ավելին