Որտեղ ասես

24/05/2012

«Շնորհակալ եմ ձեզանից, որ գոնե ինձ տեսնում եք պառլամենտում, թե չէ մնացածը որտեղ ասես տեսնում են, դրա համար ես ձեզ ասում եմ. համբերե՛ք մի քիչ եւս»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ դեռեւս գործող նախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով իր` առաջիկայում ԱԺ փոխնախագահ դառնալու մասին տեղեկություններին: «Հասկանում եք, դուք` լրագրողներդ, ինչ իրավիճակ եք ստեղծում. ըստ էության շատ անձերի արդեն դուք ինչ-որ տեղեր նշանակել եք, համաձա՞յն եք, եւ ՀՀ նախագահին դուք թողել եք ընդամենը դե յուրե ձեր դե ֆակտո որոշումները ստորագրել: Այդ կարգավիճա՞կն եք դուք նախատեսել»,- կատակով ասել է նա` թերեւս դեմ չլինելով, որ գոնե իր համար նախատեսվածը իրականություն դառնա: