Երաժշտական քաղաքականություն

24/05/2012

«Չնայած հակամարտությունը մնում է չլուծված, ես կարծում եմ` «Եվրատեսիլի» երգի փառատոնին չմիանալու Հայաստանի որոշումը սխալ էր: Սա երաժշտական իրադարձություն է, այլ ոչ թե քաղաքական ժեստերի»,- «The Wall Street Journal» պարբերականում «Եվրատեսիլն» Ադրբեջանում անցկացնելու առիթով գրած իր հոդվածում նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս, սակայն, կոչ անելով չքաղաքականացնել «Եվրատեսիլը»` այդ առիթով հրապարակված իր հոդվածն առավելապես նվիրել է ղարաբաղյան հակամարտությանը ու դրա հետ կապված հայտնի «ադրբեջանական թեզերին»: